«Պուերտո Մոնտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր}} '''Պուերտո Մոնտ''' (Meli Pulli կամ Port Montt), նավահանգստային քաղաք և համայնք Չիլիի հարավում, գտնվում է Ռելոնկավա ծոցի հյուսիսային ծայրում՝ Լոս Լագոս շրջանի Լյանկիուե նահանգում, մայրաքաղաք Սանտյագոյ...»:
(Տարբերություն չկա)

10:41, 24 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ

Պուերտո Մոնտ (Meli Pulli կամ Port Montt), նավահանգստային քաղաք և համայնք Չիլիի հարավում, գտնվում է Ռելոնկավա ծոցի հյուսիսային ծայրում՝ Լոս Լագոս շրջանի Լյանկիուե նահանգում, մայրաքաղաք Սանտյագոյից 1055 կմ հարավ: Համայնքը զբաղեցնում է 1673 կմ² (646 մղոն²) տարածք և 2017 թվականի դրությամբ ունի 245902 բնակչություն: Հյուսիսում սահմանակից է Պուերտո Վարաս, արևելքից և հարավ-արևելքից Կոչամոյ, հարավ-արևմուտքում Կալբուկո և Մաուլին, իսկ արևմուտքից՝ Լոս Մուերմոս համայնքներին:

Բնակավայր
Պուերտո Մոնտ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉիլի Չիլի
Հիմնադրված է1853 թ.
Մակերես50,95 կմ²
ԲԾՄ14±1 մետր
Բնակչություն169 736 մարդ (2017)[1]
Ժամային գոտիUTC−4
Պաշտոնական կայքpuertomonttchile.cl
Պուերտո Մոնտ (Չիլի)##
Պուերտո Մոնտ (Չիլի)

Պուերտո Մոնտը հիմնադրվել է դեռևս 1853 թվականին՝ Չիլիի հարավի՝ գերմանացիների կողմից գաղութացման ժամանակ, և շուտով գերազանցել է հին հարևան քաղաքներին՝ Չիլիի կենտրոնական հովտի հարավային ծայրում իր ռազմավարական դիրքով և դարձել դարպասային քաղաք Չիլոե արշիպելագի, Լյանկիուե և Նաուել Ուապի լճերի և արևմտյան Պատագոնիայի միջև:

Պուերտո Մոնտը հռչակ է ձեռք բերել և զգալիորեն աճել Չիլիի վերելքի շնորհիվ՝ դառնալով սաղմոն ձկան աշխարհի երկրորդ խոշորագույն արտադրողը 1990-ական և 2000-ական թվականներին: Այնուամենայնիվ, 2000-ական թվականների վերջին չիլիական ջրային մշակույթի ճգնաժամը հանգեցրեց ծանր գործազրկության և տեղական տնտեսության թույլ կողմերի բացահայտման: Քաղաքի մշակույթը Չիլոե մշակույթի և գերմանական ժառանգության խառնուրդ է: Վերջին 30 տարիների ընթացքում քաղաքը են ժամանել զգալի թվով եկվորներ ամբողջ Չիլիից` աշխատանք գտնելու համար:

Պատմություն

Սկզբում տեղանքը ծածկված էր թավ անտառով և կոչվում էր Մելիփուլի (որը թարգմանաբար նշանակում է «չորս բլուրներ»)։ Երբ հայտնաբերվեց քաղաքի ելքը դեպի բաց ծով՝ այն սկսեց ծառայել որպես մուտք դեպի Լյանկիուե լիճ: Հետագայում ստեղծվեց արշավախումբ՝ անտառահատման համար, որը վստահված էր գերմանացի բնագետ և քարտեզագիր Բերնարդո Ֆիլիպպին, բայց նրա մահից հետո՝ 1851 թվականին, Վիսենտե Պերես Ռոզալեսը ստանձնեց իր պարտականությունները և սեպտեմբերի վերջին սկսեց Ռելոնկավի ծոցի ծառահատումը: Դեկտեմբերին, անտառահատումից հետո, տարածքն այրվեց՝ հողը մաքրելու համար, որպեսզի կառուցվեր նոր բնակավայր[2]: Որպես քաղաք Պուերտո Մոնտը հիմնադրվել և քաղաքականապես ինտեգրվել է երկրի մնացած մասերին 1853 թվականի փետրվարի 12-ին, երբ Գերմանիայից ներգաղթյալները ժամանեցին: Ներգաղթը սկսվել էր դեռևս 1848 թվականից և հովանավորվել կառավարության կողմից: Քաղաքն անվանվել է 1851-1861 թվականներին Չիլիի նախագահ Մանուել Մոնտի անունով, որն էլ գերմանական ներգաղթի կազմակերպիչն էր:

1912 թվականին ստեղծվեց երկաթուղի, որը քաղաքը կապում էր Սանտյագոյին: Երկաթուղու շնորհիվ քաղաքը դարձավ Պատագոնիա մուտքի կարևոր կետ և ընդլայնեց նրա առևտրային զարգացումը։ 1950 թվականին Պուերտո Մոնտն ուներ 27500 բնակչություն, և քաղաքը արագորեն ուրբանիզացվում էր։ Այնուամենայնիվ, 1960 թվականի Վալդիվիայի երկրաշարժն ավերեց Պուերտո Մոնտի մեծ մասը, փլուզվեց նավահանգիստը, երկաթուղային կայարանը, ինչպես նաև բազմաթիվ շենքեր ու տներ: Ի վերջո, քաղաքը վերականգնվեց՝ կրկին դառնալով կարևորագույն քաղաքային կենտրոն, ինչպես նաև ազգային հետաքրքրության նավահանգիստ[3]:

1969 թվականի բռնություն

1969 թվականի մարտի 4-ին մոտավորապես 90 անտեր անձինք, սոցիալիստ խորհրդարանի պատգամավոր Լուիս Էսպինոզայի խորհրդով հաստատվեցին գյուղատնտեսական հողերում, որոնց տերերը տվյալ պահին բացակայում էին: Այս ամենի պատճառն այն էր, որ տեղական իշխանությունները իրենց տներ կառուցելու համար անհրաժեշտ հող չէին տրամադրում: Բնակվելու համար նրանք վարձավճար չէին տալիս և պահանջում էին իրենց իրավունքները: Մոտ չորս-հինգ օր անց տեղի ոստիկանապետ Ռոլանդո Ռոդրիգես Մարբանը բռնազավթիչներին վստահեցրեց, որ այլևս իրենց անհանգստություն չեն պատճառի և հնարավորություն կտան կառուցել իրենց տները: Այնուամենայնիվ, ներքին գործերի նախարարության ծրագրերի փոփոխությունը արագորեն հանգեցրեց նոր պատվերների:

Մարտի 9-ի կեսգիշերին Լուիս Էսպինոզան մեղադրվեց օրենքը խախտելու համար, ձերբակալվեց և տեղափոխվեց Վալդիվիա քաղաք: Ներքին գործերի նախարար Էդմունդո Պերես Զուժովիչի անմիջական հրամանով 250 զինված ոստիկաններ արշալույսին հարձակում սկսեցին անտուն ընտանիքների վրա: Հողազուրկներից ութը գնդակահարվեցին, իսկ ավելի ուշ երկուսը՝ 9 ամսական երեխա և մի մեծահասակ, մահացան։ Բոլոր նորակառույց տները ամբողջությամբ այրվեցին[4]: Կոտորածը ցնցող կերպով հիշատակվում է երգիչ-երգահան Վիկտոր Յառայի Preguntas por Puerto Montt երգում:

Պուերտո Մոնտի ջարդը և դրան հաջորդած հասարակական բողոքը 1970 թվականին հիմք հանդիսացան Էդուարդո Ֆրեյի կուսակցության պարտությանը՝ Չիլիի նախագահական ընտրություններում. նրան հաջորդեց Սալվադոր Ալենդեի Unidad Popular կուսակցությունը:

20-րդ դարի վերջ

1979 թվականին Պուերտո Մոնտն առաջադրվեց և հետագայում դարձավ Լոս Լագոս շրջանի մայրաքաղաքը՝ դրանով իսկ դառնալով Հարավային Չիլիի գլխավոր վարչական, քաղաքական և առևտրային կենտրոնը[5]:

Ժողովրդագրություն

Ըստ 2017 թվականի մարդահամարի՝ Պուերտո Մոնտն ունի 245902 բնակիչ (121019 տղամարդ և 124883 կին), որոնցից 25759-ը ապրում են գյուղական համայնքներում, իսկ 220143-ը՝ քաղաքներում: 2012 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունն աճել է 12.36%-ով (27044 մարդ):

Ընդհանուր բնակչությունից 52483-ը բնիկներ են, որոնցից 50247-ը պատկանում են մապուչե, 314-ը՝ այմարա, 73-ը՝ ռապա-նուի, 19-ը՝ լիկան անթայ, 84-ը՝ քեչուա, 27-ը՝ կոլա, 136-ը՝ դիագիտա, 114-ը՝ կավեսկար, 38-ը՝ յահգան, 175-ը՝ այլ ցեղերին: 1256 մարդ չի արձագանքել հարցին:

Բնակչության մոտ 1.46%-ը (3595 մարդ) ներգաղթյալներ են, ընդ որում՝ Պերուից 199, Կոլումբիայից 596, Վենեսուելայից 269, Բոլիվիայից 40, Արգենտինայից 1527, Հայիթիից 44, Էկվադորից 194, Հարավային Ամերիկայից 157, Կենտրոնական Ամերիկայից և Կարիբյան ավազաններից 153, Հյուսիսային Ամերիկայից 52, Եվրոպայից 242, Ասիայից 83, Աֆրիկայից 16, Օվկիանիայից 6 մարդ, իսկ 7-ը չեն հայտարարել, թե որտեղից են ներգաղթել[6]:

Կլիմա

Պուերտո Մոնտում կլիման օվկիանոսային խոնավ է (Köppen: Cfb)՝ ամբողջ տարվա ընթացքում առատ անձրևներով և չոր ամառներով: Թեև ջերմաստիճանը մշտապես ցածր է 25°C-ից (77°F), սառնամանիքները շատ հազվադեպ են և լինում են ձմռանը, այն էլ՝ ամսական ընդամենը մի քանի անգամ: Հարավային 41-րդ զուգահեռի համար, որը ավելի մոտ է հասարակածին, քան հարավային բևեռին, Պուերտո Մոնտը շատ ավելի զով է, քան ցամաքային տարածքները. պատճառը մոտակայքում գտնվող սառը օվկիանոսներն են: Դրան գումարվում է հարավային կիսագնդի այդ զուգահեռների վրա ցամաքային կլիմայի բացակայությունը: Դա նշանակում է, որ Պուերտո Մոնտը շատ ավելի զով ամառներ ունի, քան հյուսիսային կիսագնդի հասարակածից նույն հեռավորության վրա գտնվող այլ տարածքներ:

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Պուերտո Մոնտում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

Տնտեսություն

Պուերտո Մոնտը Լոս Լագոս շրջանի և Լյանկիուե նահանգի մայրաքաղաքն է և Չիլիի արևմտյան մայրցամաքային մասի ստորին ծայրի գլխավոր ծովային նավահանգիստը: Քաղաքը Հյուսիսային Պատագոնիայի գլխավոր առևտրային, ծառայությունների և ֆինանսական կենտրոնն է։ Որպես աշխարհագրական տարածաշրջանի գլխավոր նավահանգիստ՝ Պուերտո Մոնտը հաճախ համարվում է Չիլիի Պատագոնիայի «մայրաքաղաքը»:

Պուերտո Մոնտը նաև դարպասային քաղաք է Չիլոե արշիպելագի և Չիլոե կղզու, ինչպս նաև Չիլոե ծովի շատ այլ փոքր կղզիների միջև:

Քաղաքի տնտեսությունն այժմ հիմնված է շրջակա կղզիների գյուղատնտեսության, անասնապահության և անտառային տնտեսությունների վրա, ինչպես նաև ձկնորսության և սաղմոնի ջրային կուլտուրաների վրա. վերջիններս գտնվում են ֆյորդներում և Խաղաղ օվկիանոսի մոտակա ափերում:

Սաղմոնի ջրային կուլտուրա

Քաղաքը հանդիսանում է աշխարհում սաղմոնի բուծման խոշորագույն արդյունաբերություններից մեկի հանգույցը: Ձկնաբուծարանները, ձկնորսական և փաթեթավորման գործարանները հիմնականում գտնվում են Պուերտո Մոնտից հարավ: Թարմ սաղմոնն ամեն օր արտահանվում է համաշխարհային շուկաներ, իսկ սառեցված սաղմոնը օվկիանոսով առաքվում է բոլոր ուղղություններով: Տարածաշրջանի տնտեսական ահռելի աճը՝ հիմնականում սաղմոնի արդյունաբերության, բայց նաև անտառտնտեսության, խոշոր եղջերավոր անասունների և զբոսաշրջության արագ ընդլայնման շնորհիվ, ապացուցեց Պուերտո Մոնտի և նրա հարակից տարածքի հսկայական տնտեսական ներուժը:

Օդանավակայաններ

Էլ Տեպուալ օդանավակայանը քաղաքին սպասարկող հիմնական առևտրային օդանավակայանն է: Երեք ավիաընկերություններ կանոնավոր թռիչքներ են իրականացնում դեպի Սանտյագո, Պունտա Արենաս, Բալմեդա և Անտոֆագաստա քաղաքներ: Օդանավակայանում գործող ավիաընկերություններն են՝ Latam Airlines (երկրի ամենամեծը), Sky Airline-ը և JetSmart-ը։ Դեպի Սանտյագո թռիչքը տևում է մոտավորապես երկու ժամ:

Բացի այդ, Marcel Marchant Aerodrome օդանավակայանը (Լա Պալոմա) քաղաքը կապում է Պատագոնյան ֆիորդի հեռավոր վայրերի հետ:

Վարչական բաժանում

Որպես համայնք, Պուերտո Մոնտը Չիլիի երրորդ մակարդակի վարչական ստորաբաժանումն է, որը կառավարում է քաղաքային խորհուրդը՝ ղեկավար քաղաքապետի և վերջինիս 10 խորհրդականների կողմից։ Պատգամավորների պալատում քաղաքը ներկայացված է 5, իսկ Սենատում՝ 2, ինչպես նաև Շրջանային Խորհրդի 6 անդամով:

2012 թվականից գործող քաղաքապետը Գերվոյ Պարեդես Ռոխասն է, ով վերընտրվել է 2016 թվականի մունիցիպալ ընտրություններում և այս պաշտոնին լինելու է մինչև 2020 թվականը, իսկ խորհրդի ներկայիս անդամներն են՝ Ֆերնադո Էսպանիան (PS), Սոնյա Էրնանդես Ասենսիոն (PS), Լուիս Մատամալա Ալմոնասիդը (PS), Վերոնիկա Սանչես Սիլվան (PDC), Խուան Կառլոս Կուիտինո Ուրիբեն (GEP), Ռոդրիգո Վայնրայգտ Գալիլեան (RN), Ֆերնանդո Օրելլանա Պերեսը (RN), Մարսիա Մունյոս Կոչիֆասը (IND), Հեկտոր Ուլոա Ագիլերան (PPD) և Լեոնարդո Գոնսալես Սաեզը (PPD)[7]:

Չիլիի ընտրական բաժանմունքի ընտրության արդյունքում, Պատգամավորների պալատում 2018-2022 թվականներին Չիլիի 26-րդ շրջանը (Պուերտո Մոնտ, Կոշամո, Մաուլին, Կալբուկո, Կաստրո, Անկուդ, Կուեմչի, Դալկահուե, Կուրակո դե Վելես, Կուինչաո, Պուկելդոն, Չոնչի, Քուիլե, Կուելո, Շեյտե, Ֆուտալեուֆու և Պալենա) ներկայացնելու են Ջենի Ալվարես Վերան (PS), Գաբրիել Ասենսիո Մանսիլան (PDC), Ալեխանդրո Սանտանա Տիրաչինին (RN), Կառլոս Կուշել Սիլվան (RN) և Ալեխանդրո Բերնալեսը (Լիբերալ կուսակցություն): Սենատում Պուերտո Մոնտի 2014-2022 թվականների ներկայացուցիչներն են՝ Ռաբինդրանաթ Կվինտերոս Լարան (PS) և Իվան Մորեյրա Բարոսը (UDI): 2018-2022 թվականների տարածաշրջանային խորհրդի անդամներն են՝ Ռիկարդո Կուշել Սիլվան (RN), Խայմե Բրահմ Բարիլը (RN), Խուան Օրտիս Ռոբլը (UDI), Մանուել Ռիվերա Ալտամիրանոն (PS), Խուան Կարկամո Կարկամոն (PDC) և Վալենտինա Ալվարեսը (Ind/PPD)[8][9][10]:

Կրթություն

Դպրոցներ

Պուերտո Մոնտն ունի 175 գրանցված դպրոց, որոնք տարբերվում են կրթական մակարդակներով՝ նախադպրոցական, հիմնական դպրոց, միջնակարգ դպրոց, հատուկ դպրոց, ինչպես նաև տեխնիկական-մասնագիտական և մեծահասակների դպրոցներ[11]:

  • Arabe Siria դպրոցը կաթոլիկ, հանրակրթական դպրոց է, որը դասավանդում է նախադպրոցականից մինչև հիմնական դպրոցի կրթությամբ:
  • Alerce Rural School-ը կաթոլիկ, հանրակրթական դպրոց է նախադպրոցականից մինչև տարրական դպրոցի կրթությամբ՝ հատուկ կարիքներով երեխաներին որոշակի աջակցությամբ:
  • Անջելմո տարրական դպրոցը հանրակրթական դպրոց է` նախադպրոցականից մինչև հիմնական դպրոցի կրթության մակարդակով` հատուկ կարիքներ ունեցող երեխաների աջակցությամբ:
  • Adventist Private School-ը կրոնական, մասնավոր և սուբսիդավորվող դպրոց է, որը պատկանում է Յոթերորդ օրվա Adventist Church Corporation-ին և դասավանդում է նախադպրոցականից մինչև հիմնական դպրոցի երեխաներին[12]:
  • Բրիտանական Պատագոնիայի դպրոցը Red de colegios Patagonia-ի մասն է, մասնավոր և սուբսիդավորվող դպրոց է՝ նախադպրոցականից մինչև միջնակարգ դպրոցի կրթության մակարդակով:
  • Պումահյուի դպրոցը «Կոգնիտա» դպրոցի անդամն է, մասնավոր, ոչ սուբսիդավորվող դպրոց է՝ նախադպրոցականից մինչև միջնակարգ դպրոցի կրթության մակարդակով[13][14]:
  • Salesiano Padre Jose Fernández Perez-ը կաթոլիկ, մասնավոր և արտոնյալ դպրոց է, որը ներառում է նախադպրոցականից մինչև միջնակարգ դպրոցի կրթություն՝ հատուկ կարիքներով երեխաների, ինչպես նաև տեխնիկական և մեծահասակների դպրոցների աջակցությամբ[15]:
  • Պուերտո Մոնտի Deutsche Schule-ը (Գերմանական ինստիտուտ) DS CHILE «Չիլիում գերմանական դպրոցների ասոցիացիայի» մասնավոր, ոչ սուբսիդավորվող դպրոցի անդամ է, որն ունի միջազգային փոխանակում և աջակցում Գերմանիայից. դասավանդում է նախադպրոցականից մինչև միջնակարգ դպրոցի կրթության մակարդակով[16][17]:
  • Պուերտո Մոնտի արդյունաբերական ճեմարանը հանրային, միջնակարգ դպրոց է՝ կենտրոնացած տեխնիկական մասնագիտությունների վրա:
  • Լաֆքեն Մոնտեսորիի դպրոցը, որը հայտնի է Մոնտեսորիի մեթոդով, մասնավոր և սուբսիդավորվող դպրոց է՝ նախադպրոցականից մինչև միջնակարգ դպրոցի կրթությամբ՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին աջակցությամբ[18]:
  • Մայր Իզաբել Լարագանիայի մեծահասակների դպրոցը կաթոլիկ և մասնավոր դպրոց է՝ մեծահասակների համար տարրական և միջնակարգ դպրոցական ծրագրով[19]:
  • Joaquin de los Andes լսողական և լեզվի հատուկ դպրոցը ամբողջական, մասնավոր և սուբսիդավորվող դպրոց է SLI և խլություն ունեցող նախադպրոցական տարիքի երեխաների համար[20]:

Համալսարաններ

  • Universidad de Los Lagos (Չինքուիհուե)[21]
  • Universidad Austral de Chile (UACh)[22]
  • Universidad San Sebastián[23]
  • Universidad Santo Tomás[24]

Նշանակալի անձինք

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Censo chileno de 2017
  2. César A. Sánchez Vera. «Historia de Puerto Montt». Diario El Llanquihue. Արխիվացված է օրիգինալից February 8, 2017-ին. Վերցված է April 20, 2016-ին.
  3. «Puerto Montt 1853-2002». Memoria Chilena. Արխիվացված օրիգինալից April 24, 2016-ին. Վերցված է April 20, 2016-ին.
  4. «Chile: 9 de marzo de 1969, masacre en Puerto Montt, ni olvido, ni perdón». Correo de los trabajadores. Արխիվացված է օրիգինալից April 26, 2016-ին. Վերցված է April 17, 2016-ին.
  5. Oficina Municipal de Patrimonio Cultural. «Historia». Municipalidad de Puerto Montt. Արխիվացված օրիգինալից May 17, 2016-ին. Վերցված է April 20, 2016-ին.
  6. Censo 2017 (2017). «Resultados Censo 2017 por país, regiones y comunas» [Census 2017 results by country, region and commune] (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 29 November 2018-ին. Վերցված է 28 November 2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. «Municipal Council Members of Puerto Montt». Արխիվացված օրիգինալից January 21, 2018-ին. Վերցված է January 21, 2018-ին.
  8. «Chamber of Deputies of Chile». Արխիվացված է օրիգինալից September 10, 2017-ին. Վերցված է January 21, 2018-ին.
  9. «Senate of Chile». Արխիվացված օրիգինալից January 21, 2018-ին. Վերցված է January 21, 2018-ին.
  10. «Regional Council X Region de Los Lagos». Արխիվացված օրիգինալից January 23, 2018-ին. Վերցված է January 21, 2018-ին.
  11. «Full guide of Education in Chile» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 6 February 2018-ին. Վերցված է 6 February 2018-ին.
  12. «Adventist School of Puerto Montt» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 6 February 2018-ին. Վերցված է 6 February 2018-ին.
  13. «Pumahue School Puerto Montt» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 7 February 2018-ին. Վերցված է 6 February 2018-ին.
  14. «Cognita Group». Արխիվացված օրիգինալից 7 February 2018-ին. Վերցված է 6 February 2018-ին.
  15. «COLEGIO SALESIANO P. José Fernández Pérez» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 7 February 2018-ին. Վերցված է 6 February 2018-ին.
  16. «German School Puerto Montt» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 7 February 2018-ին. Վերցված է 6 February 2018-ին.
  17. "Deutscher Bundestag 4. Wahlperiode Drucksache IV/3672" (Archive). Bundestag (West Germany). 23 June 1965. Retrieved on 12 March 2016. p. 23/51.
  18. «Lafquen Montessori School» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 6 February 2018-ին. Վերցված է 6 February 2018-ին.
  19. «Hermanas de la caridad del Sagrado Corazon de Jesus» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 7 February 2018-ին. Վերցված է 6 February 2018-ին.
  20. «Joaquin de los Andes Puerto Montt» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 6 February 2018-ին. Վերցված է 6 February 2018-ին.
  21. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016-08-12-ին. Վերցված է 2016-08-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  22. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016-08-15-ին. Վերցված է 2016-08-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  23. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016-04-23-ին. Վերցված է 2016-08-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  24. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016-08-27-ին. Վերցված է 2016-08-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուերտո Մոնտ» հոդվածին։