«Մասնակից:Anahit Makarian/Պուերտո Մոնտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 201.
 
== Տնտեսություն ==
Պուերտո Մոնտը Լոս Լագոս շրջանի և Լյանկիուե նահանգի մայրաքաղաքն է և Չիլիի արևմտյան մայրցամաքային մասի ստորին ծայրի գլխավոր ծովային նավահանգիստը: Քաղաքը Հյուսիսային Պատագոնիայի գլխավոր առևտրային, ծառայությունների և ֆինանսական կենտրոնն է։ Որպես աշխարհագրական տարածաշրջանի գլխավոր նավահանգիստ՝ Պուերտո Մոնտը հաճախ համարվում է Չիլիի Պատագոնիայի «մայրաքաղաքը»:
 
Պուերտո Մոնտը նաև դարպասային քաղաք է Չիլոե արշիպելագի և Չիլոե կղզու, ինչպս նաև Չիլոե ծովի շատ այլ փոքր կղզիների միջև:
 
Քաղաքի տնտեսությունն այժմ հիմնված է շրջակա կղզիների գյուղատնտեսության, անասնապահության և անտառային տնտեսությունների վրա, ինչպես նաև ձկնորսության և սաղմոնի ջրային կուլտուրաների վրա. վերջիններս գտնվում են ֆյորդներում և [[Խաղաղ օվկիանոս]]ի մոտակա ափերում:
 
=== Սաղմոնի ջրային կուլտուրա ===
Քաղաքը հանդիսանում է աշխարհում սաղմոնի բուծման խոշորագույն արդյունաբերություններից մեկի հանգույցը: Ձկնաբուծարանները, ձկնորսական և փաթեթավորման գործարանները հիմնականում գտնվում են Պուերտո Մոնտից հարավ: Թարմ սաղմոնն ամեն օր արտահանվում է համաշխարհային շուկաներ, իսկ սառեցված սաղմոնը օվկիանոսով առաքվում է բոլոր ուղղություններով: Տարածաշրջանի տնտեսական ահռելի աճը՝ հիմնականում սաղմոնի արդյունաբերության, բայց նաև անտառտնտեսության, խոշոր եղջերավոր անասունների և զբոսաշրջության արագ ընդլայնման շնորհիվ, ապացուցեց Պուերտո Մոնտի և նրա հարակից տարածքի հսկայական տնտեսական ներուժը:
 
=== Օդանավակայաններ ===
Էլ Տեպուալ օդանավակայանը քաղաքին սպասարկող հիմնական առևտրային օդանավակայանն է: Երեք ավիաընկերություններ կանոնավոր թռիչքներ են իրականացնում դեպի [[Սանտյագո]], [[Պունտա Արենաս]], Բալմեդա և [[Անտոֆագաստա (քաղաք)|Անտոֆագաստա]] քաղաքներ: Օդանավակայանում գործող ավիաընկերություններն են՝ Latam Airlines (երկրի ամենամեծը), Sky Airline-ը և JetSmart-ը։ Դեպի Սանտյագո թռիչքը տևում է մոտավորապես երկու ժամ:
 
Բացի այդ, Marcel Marchant Aerodrome օդանավակայանը (Լա Պալոմա) քաղաքը կապում է Պատագոնյան ֆիորդի հեռավոր վայրերի հետ:
 
== Վարչական բաժանում ==