«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 65.
 
== Առաքելություն ==
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի նպատակն է օգնել աշխարհի մարդկանց հասկանալ, թե ինչպես է իրենց երկրներում և կառավարությունում գործում կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան<ref name=":0">{{Cite web|url=https://www.occrp.org/en/about-us|title=About Us|last=OCCRP|website=www.occrp.org|access-date=2016-11-25}}</ref>։ Կազմակերպությունը չի պատկանում որևէ երկրի, քաղաքական փիլիսոփայության կամ այլ հավատալիքների։ Կազմակերպության կարծիքով բոլոր մարդիկ իրավունք ունեն ընտրել իրենց կառավարությանը և ապրել իրենց կյանքն անվտանգ, ազատ և հնարավորությունների պայմաններում<ref name=":0" />։ Կազմակերպությունը լրագրողներ և խմբագիրներ ունի տասնյակ երկրներից<ref name=":0" />։
 
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը որպես իր առաքելություն սահմանում է հետևյալը. «Մեր աշխարհը գնալով ավելի է բևեռացվում։ Աշխարհի մեդիաները լի են [[Քարոզչություն|քարոզչությամբ]], [[Ապատեղեկատվություն|ապատեղեկատվությամբ]] և պարզապես սխալ ինֆորմացիայով։ Մենք բոլորս պետք է ձգտենք հասկանալ, թե ինչպես է մեր՝ գնալով ավելի բարդ դարձող հասարակությունը կառուցված։ Մենք պետք է կարողանանք գտնել ճշմարտությունը՝ անհրաժեշտ որոշումները կայացնելու նպատակով։ Մեր առաքելությունն է մեր փոքր ներդրմամբ լավագույնս պատմել ճշմարտությունը»<ref name=":0" />։
 
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը դարձել է աշխարհի ամենամեծ հետաքննական լրագրությամբ զբաղվող կազմակերպությունը, որը տարեկան կատարում է ավելի քան 60 միջսահմանային հետաքննություն<ref name=":0" />։ Կազմակերպության կայքն ամսական ունի ավելի քան 6 մլն ընթերցող. ևս 200 մլն ընթերցող կարդում է կազմակերպության նյութերն այլ կայքերի միջոցով, որոնք իրենց մոտ հրապարակում են կազմակերպության հետաքննությունները<ref name=":0" />։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի կատարած հետաքննությունների անընդհատ մեծացող ազդեցությունը ցույց է տալիս, որ երբ բավականաչափ քանակով մարդիկ ճիշտ ինֆորմացիայի են տիրապետում, նրանք ճիշտ փոփոխություններ են բերում<ref name=":0" />։
 
Կազմակերպությունը նաև վերապատրաստում է լրագրողներին և իր գործընկերներին առաջադեմ լրագրողական տեխնիկաների վերաբերյալ, ստեղծում է պրակտիկ, մեծ կիրառություն ունեցող գործիքներ, որոնք կիրառվում են լրագրության արդյունավետությունը բարելավելու համար, ինչպես նաև ակտիվորեն զարգացնում է [[հետաքննական լրագրություն]]ը՝ ավելի ինտերակտիվ, ավելի արդյունավետ, ավելի ազդեցիկ և ընթերցողների համար ավելի ակտուալ դարձնելու համար<ref name=":0" />։
 
== Ազդեցություն ==
 
== Ծանոթագրություններ ==