«Մեծ Թաղերի քարայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Gardmanahay տեղափոխեց էջը «Թաղլարի քարայր»-ից «Մեծ Թաղերի քարայր»
No edit summary
Տող 9.
Առաջին՝ սևահողային շերտից բացի, մյուս շերտերը պարունակում են հնագիտական հարուստ նյութեր և [[կենդանիներ]]ի մնացորդներ՝ [[ընձառյուծ]]ի, մանր [[կրծողներ]]ի, տարբեր տեսակի [[թռչուններ]]ի, [[արջ]]ի, [[ձի]]ու, եզի, կովկասյան եղջերուի, լեռնային այծերի և այլն։
 
Կենդանիների այս բրածո մնացորդները ժամանակաշրջանի առումով [[Ազոխ (քարանձավ)|Ազոխ]] քարանձավի կենդանիներից խիստ երիտասարդ են, և, կարելի է ասել, լրիվ տարբերվում են նրանցից։ Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը հիմնականում պատրաստված են [[կայծքար]]ից և հրաբխային ապակուց։ Քարե իրերն իրենց ձևով և պատրաստման տեխնիկայով մեծ հետաքրքրություն են ներկայացնում։
 
Ծծախաչ կամ Թաղլարի քարայրի կուլտուրական շերտերն իրենց կառուցվածքով և դրանցում հայտնաբերված հնագիտական նյութերով նման լինելով Ազոխի քարայրի Մուստյերյան մշակույթի շրջանի նյութերին, այնուամենայնիվ, խիստ տարբերվում են դրանցից։ Եթե այստեղ գտնվող ներքին շերտերի նյութերը ժամանակաշրջանի և պատրաստման տեխնիկայի տեսակետից մոտ են Ազոխի Մուստյերյան շրջանի [[նեանդերթալցիներ]]ի պատրաստած գործիքներին, ապա վերին և հատկապես միջին շերտերի նյութերը հիմնավորապես տարբերվում են Ազոխի քարայր նյութերից։ Ծծախաչ քարայրի վերին շերտի նյութերն ավելի կատարելագործված են։ Այստեղ գերակշռում են փոքր չափերի բարակ շեղբերից պատրաստած նուրբ հարդարում ունեցող գործիքները, դանակները, քերիչները, ծակիչները, ծայրապանակները և այլն։