«Տասնութերորդ արքայատոհմ»–ի խմբագրումների տարբերություն

չ
., փոխարինվեց: ։ → ։, ։Հ → ։ Հ oգտվելով ԱՎԲ
(Ավելացրեք 1 գիրք Վիքիպեդիա:Ստուգելիություն (20211015)) #IABot (v2.0.8.2) (GreenC bot)
չ (., փոխարինվեց: ։ → ։, ։Հ → ։ Հ oգտվելով ԱՎԲ)
 
 
=== Վաղ շրջանի XVIII արքայատոհմ ===
[[Պատկեր:Ahmes_Nefertari_Grab_10.JPG|ձախից|մինի|Ահմոս-Նեֆերտարի․ եղել է 17-րդ արքայատոհմի փարավոն Սեքենենրե Տաո II-ի դուստրը։ Նրա հայրն ապստամբել է [[Հիքսոսներ]]ի դեմ։ Ահմոս-Նեֆերտարիի եղբայր Ահմոսը քշել է Հիքսոսներին, ու նրա քույրը դարձել է միացյալ Եգիպտոսի թագուհի։ Մահից հետո աստվածացվել է ։է։]]
[[Պատկեր:Head_of_an_Early_Eighteenth_Dynasty_King,_ca._1539-1493_B.C.E.,37.38E.jpg|մինի|Վաղ շրջանի տասնութերորդ արքայատոհմի փարավոնի գլուխ, մ․թ․ա․ մոտավորապես 1539–1493 թվականներ, 37.38E, [[Բրուքլինի թանգարան]]]]
XVIII արքայատոհմը հիմնադրվել է [[Ահմոս I|Ահմոս I-ի]] կողմից, որը 17-րդ արքայատոհմի վերջին փարավոն [[Կամոս]]ի եղբայրն էր կամ որդին։ Ահմոսն է ավարտել [[Հիքսոսներ|հիքսոսյան]] տիրակալներին վռնդելու արշավը։ Նրա գահակալությունը համարվում է Եգիպտոսի [[Երկրորդ միջանկյալ ժամանակաշրջան]]ի ավարտը և Նոր թագավորության սկիզբը։ Ահմոսի կինը՝ թագուհի [[Ահմոս-Նեֆերտարի]]ն համարվել է «անշուշտ, Եգիպտոսի պատմության ամենահարգված կինը և 18-րդ արքայատոհմի նախատատը»<ref name="gestoso">Graciela Gestoso Singer, "[https://www.academia.edu/414029/Ahmose_Nefertari_the_Woman_in_Black Ahmose-Nefertari, The Woman in Black]". ''Terrae Antiqvae'', January 17, 2011</ref>։ Մահից հետո սրբադասվել է։ Ահմոսին հաջորդել է իր որդի [[Ամենհոտեպ I|Ամենհոտեպ I-ը]], որի գահակալությունը համեմատաբար իրադարձություններով հարուստ չի եղել<ref>Aidan Dodson, Dyan Hilton: pg 122</ref>։
Տասնութերորդ արքայատոհմի վերջին երկու ներկայացուցիչները՝ [[Էյե (Եգիպտոսի փարավոն)|Էյեն]] ու [[Հորեմհեբ]]ը, փարավոններ են դարձել արքայական արքունիքի պաշտոնյաների շարքերից, թեև Էյեն հնարավոր է եղած լինի Էխնաթոնի մորեղբայրը՝ որպես [[Յույա]]յի ու [[Տույա]]յի ժառանգ։
 
Էյեն հավանաբար ամուսնացել է այրիացած մեծ թագուհի ու Թութանհամոնի խորթ քույր [[Անհեսենամոն]]ի հետ իշխանություն ձեռք բերելու համար, սակայն կինը երկար չի ապրել։Հետոապրել։ Հետո Էյեն ամուսնացել է Նեֆերտիտիի ծծմայր [[Թեի]]ի հետ։
 
Էյեի իշխանությունը կարճ է եղել։ Նրան հաջորդել է Հորեմհեբը, որը Թութանհամոնի գահակալության ընթացքում բանակի գեներալ է եղել, և որին փարավոնը հավանաբար որպես իրեն հաջորդող է նախատեսած եղել, եթե հանկարծ ինքը կենդանի զավակներ չունենա<ref>{{Cite journal|last=Gardiner|first=Alan|date=1953|title=The Coronation of King Haremhab|journal=Journal of Egyptian Archaeology|volume=39|pages=13–31}}</ref>։ Հորեմհեբն Էյեից գահը խլել է [[Պետական հեղաշրջում|պետական հեղաշրջմամբ]]։ Չնայած Էյեի որդին կամ խորթ որդին՝ Նախտմինը, հայտարարվել էր իր հոր/խորթ հոր թագաժառանգ, նա մահացել է հենց Էյեի գահակալության ընթացքում, որով Հորեմհեբին հնարավորություն է տվել պահանջներ ներկայացնել գահին։
285 960

edits