«Ախմիմ»–ի խմբագրումների տարբերություն

չ
., փոխարինվեց: , → , oգտվելով ԱՎԲ
չ (., փոխարինվեց: , → , oգտվելով ԱՎԲ)
Հնում բնակավայրն անվանվել է «''Իպու''» կամ «''Խեդ Մինու''» և եղել է [[Վերին Եգիպտոս]]ի 9-րդ պրեֆեկտուրայի մայրաքաղաքը<ref>Khent-Menou en copte akhmîmique a donné ''Khmin''</ref>: Հունա-հռոմեական տիրապետության ժամանակաշրջանում կրել «Պանոպոլիս», այսինքն՝ «[[Պան]]ի քաղաք» անունը, քանի որ հույները տեղացիների Մին աստծուն նույնացրել են իրենց Պան աստծու հետ: Ախմիմը մեկնարկային կետ է հանդիսացել դեպի արևելյան անապատ մեկնող ղպտիների խմբերի համար: Տեղացիները պտղաբերության աստված Մինից բացի, երկրպագել են նաև Ապրիտ դիցուհուն<ref>L. Schmitt</ref><ref>attestée aux époques saïte et gréco-romaine : cf. H. Gauthier</ref>:
 
Հնագետները վերջերս հայտնաբերել են<ref>en 1981, sur le site d'un temple ramesside modifié par Ptolémée ΙΙ</ref> Ռամզես Երկրորդի դստեր ու թագուհու՝ [[Մերիտամոն|Մերիտամոն]]ի հսկայական՝ յոթ մետրանոց արձանը, որը տեղադրված է եղել Մինի տաճարի մուտքի մոտ, [[Ռամզես ΙΙ]]-ի արձանի կողքին (նրանք իշխել են [[Նեֆերտիտի]]ի վախճանվելուց հետո):
 
[[Հերոդոտ]]ն իր «Պատմության» մեջ հիշատակում է [[Պերսևս]]ին նվիրված տաճարի մասին և հայտնում, որ Պանոպոլիսում անց են կացվել այդ հերոսին ձոնված տոնախմբություններ ու մարզախաղեր: [[Ստրաբոն]]ն իր հերթին գրում է բնակավայրում վուշագործության և քարամշակման արհեստի զարգացածության մասին (դրա վկայությունն են հունա-հռոմեական ժամանակներից պահպանված գեղեցիկ գործվածքները, որ [[հնագիտական պեղումներ]]ի արդյունքում հայտնաբերվել են դամբաններում ու շիրիմներում): Հայտնաբերվել են նաև մեծաթիվ հին ձեռագրեր, դրանց թվում՝ «Ենոքի գիրքը» [[ապոկրիֆ]]ը: Վաղ քրիստոնեական ժամանակներում Ախմիմում գործել են ղպտիական բազմաթիվ վանքեր, որոնց զգալի մասը կառուցվել է ավերված հեթանոսական տաճարների քարերով:
 
[[1907 թվական]]ին Ախմիմի բնակչության թվաքանակը եղել է 23 795, որի մեկ երրորդ մասը կազմել են [[ղպտիներ]]ը:
* Henri Gauthier, ''La déesse Triphis'', IFAO, BIFAO 3.
* Henri Gauthier, ''Notes géographiques sur le nome panopolite'', IFAO, BIFAO 4, 1905, σελ. 39 - 101/
* Henri Gauthier, ''Nouvelles notes géographiques sur le nome panopolite'', IFAO, BIFAO 10 , 1912, σελ. 89 - 130.
* Naguib Kanawati, ''Rock Tombs of El-Hawawish : the Cemetery of Akhmim'', Sidney, 1980, isbn = 0-85668-434-1.
* K. P. Kuhlmann, ''Materialien zur Archäologie und Geschichte des Raumes von Achmim'',= Mainz, 1983.
* [http://st-takla.org/Saints/Saint-Akmim.html More about Akmim's Martyrs] - Saint Takla Haymanout Church, Egypt
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Ալժիրի քաղաքներ]]
[[Կատեգորիա:Ալժիրի բնակավայրեր]]
285 960

edits