«Արցախի Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
., փոխարինվեց: ,ի → , ի, Մադաղիս → Մատաղիս oգտվելով ԱՎԲ
չ (., փոխարինվեց: ,ի → , ի, Մադաղիս → Մատաղիս oգտվելով ԱՎԲ)
Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը [[Ստեփանակերտ]]ն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։
 
Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է [[Մեծ Հայք]]ի [[Արցախ նահանգ]]ի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]] և [[Ուտիք]] նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան [[Լեո]]ն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»<ref>[[Լեո]], «Հայոց պատմություն», Երկերի ժողովածու, հատոր 2, Երևան - 1973, էջ 32-33։</ref>։ Ներկայումս Հանրապետության վերահսկողության տակ է գտնվում նախկին [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային Միության]] կազմի մեջ մտնող [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ]]ը, [[Շահումյանի շրջան (Արցախ)|Շահումյանի շրջանի մի մասը]] և հարակից տարածքները։ Արցախը Բերձորի մարդասիրական միջանցքով սահմանակցում է [[Հայաստան]]ին, իսկ ամբողջությամբ շրջապատված է [[Ադրբեջան]]ով։ Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը [[Գոմշասար]]ն է՝ 3724 մետր բարձրությամբ։
 
Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է [[մ.թ.ա. 8-րդ դար]]ում` [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] սեպագիր արձանագրություններում։ [[Պատմական Հայաստան]]ի այս երկրամասում է [[Հայոց արքաների ցանկ|Մեծ Հայքի արքա]] [[Տիգրան Մեծ]]ը կառուցել [[Տիգրանակերտ (մայրաքաղաք)|Տիգրանակերտ քաղաքը]]։ Ուշհինաշխարհյան և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես վերջիններիս անբաժան մաս։ [[5–րդ դար|5-րդ դարում]] [[Արշակունյաց թագավորության բաժանում|Արշակունյաց թագավորության անկումից]] հետո Արցախում որոշակի ընդմիջումներով պահպանվել են հայկական պետականության բեկորները մինչև 19-րդ դարի առաջին կես որպես [[Խամսայի մելիքություններ|Մելիքություններ]] (մանր թագավորություններ)։ Այս շրջանից ի վեր տեղաբնակները մասնակցել են օտար լծի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։
 
=== Օրհներգ ===
{{հիմնական|Արցախի Հանրապետության պետական օրհներգ}}[[Արցախի Հանրապետության պետական օրհներգ|Արցախի Հանրապետության օրհներգը]] [[Ազատ ու անկախ Արցախ|«Ազատ ու անկախ Արցախ»]] հայրենասիրական երգն է, որի խոսքերը հեղինակել է [[Վարդան Հակոբյան (բանաստեղծ)|Վարդան Հակոբյանը]], իսկ երաժշտությունը՝ Արմեն Նասիբյանը։ Այն հաստատվել է Լեռնային Ղարաբաղի ԳԽ-ի [[1994|1994 թվականի]] [[դեկտեմբերի 23]]-ի որոշմամբ։ Արցախի Հանրապետության օրհներգն իր բնույթով հանդիսավոր [[Երաժշտություն|երաժշտական ստեղծագործություն]] է, կատարվում է [[վոկալ]], գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով։ Արցախի օրհներգը պարտադիր կերպով հնչում է [[Երդմնակալություն|նախագահի երդմնակալության արարողության]], բարձրագույն պաշտոնատար անձանց ([[Արցախի Հանրապետության նախագահ|նախագահի]], [[ԼՂՀ Ազգային ժողով|ԱԺ նախագահի]], [[վարչապետ]]ի) մասնակցությամբ հանդիսավոր արարողությունների, պաշտոնական պաշտոնական արարողությունների ընթացքում դրոշի բարձրացման, օտարերկրյա պետությունների նախագահների, [[Օրենսդիր իշխանություն|օրենսդիր մարմինների]] ղեկավարների, վարչապետների, պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների` Արցախի Հանրապետություն պետական և պաշտոնական այցերի, զորահանդեսների և կրթական հաստատություններում ուսումնական տարվա սկզբի և ավարտի ժամանակ։ Ոչ պարտադիր հիմունքներով Արցախի օրհներգը կարող է հնչեցվել նաև պետական տոների, պատմական իրողություններին նվիրված հանդիսավոր նիստերի, ինչպես նաև [[հուշարձան]]ների, հուշաքանդակների և հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունների ժամանակ։
 
«Պետական դրոշի մասին» ԱՀ օրենքը տարբեր կարգավիճակ ունեցող անհատների համար սահմանում է վարքագծի կանոններ, որոնք պարտադիր են երաժշտական ստեղծագործության հնչելու ժամանակ։ Համապատասխան օրենքի 8-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն՝ [[Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավորների ցանկ|Արցախի Հանրապետության]] օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է։ Ըստ նույն հոդվածի առաջին և երկրորդ կետերի՝{{քաղվածք|Արցախի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ բոլորը հոտնկայս են (դրոշի առկայության դեպքում՝ դեմքով շրջված դեպի դրոշը, իսկ պաշտոնական արարողությունների ժամանակ՝ Արցախի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան), տղամարդիկ՝ առանց գլխարկի։ Արցախի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինվորական ծառայողներին Արցախի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները սահմանվում են զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություններով։|«Արցախի Հանրապետության սահմանադրություն», հոդված 8}}
{{Հիմնական|Կուր-Արաքսյան մշակույթ|Վանի թագավորություն}}
[[Պատկեր:Azokh Cave3.jpg|thumb|[[Ազոխի քարայր]]ը տարածաշրջանի [[Հնագիտությունը Հայաստանում|հնագիտության]] և [[Հնէաբանություն|հնէաբանության]] կարևոր հնավայրերից է, որով ուսումնասիրվում են [[Առաջին ժամանակակից մարդիկ|նախնադարյան մարդկանց]] տեղաշարժերը [[Հայկական լեռնաշխարհ]]ով|alt=]]
Արցախի մասին առաջին վկայությունները պահպանվել են [[Ազոխ (քարանձավ)|Ազոխի]], [[Ծծաքար|Ծծախաչի]], Հունոտի, Խորաձորի քարանձավներում և վերաբերում են [[Հին քարի դար|հին քարի դարի ժամանակահատվածի]] աշելյան մշակույթին (մոտ 500-100 հազար տարի առաջ)։ [[Էվոլյուցիա|Մարդու էվոլյուցիայի]] հարցերի պարզաբանման առումով բացառիկ արժեք ունի [[Հադրութի շրջան]]ի Որվանի քարայրում հայտնաբերված [[Նեանդերթալյան մարդ]]ու ծնոտը։ [[Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում|Բրոնզի]] և [[երկաթի դար]]աշրջաններին վերաբերող դամբարանների, բնակատեղիների ([[Ստեփանակերտ]], [[Խոջալու]], [[Ամարաս]], [[ՄադաղիսՄատաղիս]], [[Խաչենագետ]]ի, [[Իշխանագետ]]ի հովիտներ) պեղումները հավաստում են, որ այս տարածքը պատկանում է մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակներում ձևավորված [[Կուր-Արաքսյան մշակույթ|Կուր-Արաքսյան մշակութային]] շերտին։ Առավել կարևոր են մ.թ.ա. 3-րդ հազարամյակով թվագրող Ստեփանակերտի և Խաչենագետի հովտի եզակի դամբարանաբլուրները, որոնք հնդեվրոպացիների հնագույն գործունեության առաջին վկայություններից են։
 
[[Մ.թ.ա. 3–րդ դար|Մ.թ.ա. 3]]-[[Մ.թ.ա. 1–ին դար|1-ին հազարամյակներից]] սկսած [[Մերձավոր Արևելք]]ում հիմնադրվում են առաջին պետական կազմավորումները։ [[Հայկական լեռնաշխարհ]]ի առաջին պետությունը [[Վանի թագավորություն]]ն էր, որ առաջացել է [[մ.թ.ա. 9-րդ դար]]ում<ref>Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 32</ref>։ Նրա գոյատևման երեքհարյուրամյա ժամանակաշրջանում ([[Մ.թ.ա. 9–րդ դար|մ.թ.ա. 9]]-[[Մ.թ.ա. 6-րդ դար|6-րդ դարեր]]) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանումով։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկգբներին Արցախը եղել է [[Ասորեստան]]ի և [[Վանի թագավորություն]]ների քաղաքական ու մշակութային ագդեցությունների ոլորտներում։ [[Խոջալու]]ի դամբարանադաշտերից հայտնաբերվել է [[Ասորեստան]]ի թագավոր Ադադ-Նիրարի անունը կրող սարդիոնե ուլունք։ [[Ծովք (բերդ)|Ծովք]] գյուղի մոտ հայտնաբերվել է [[Վանի թագավորության արքաների ցանկ|Վանի թագավորության արքա]] [[Սարդուրի Բ]]-ի սեպագիր արձանագրությունը, որտեղ նշվում է «Կուրի և Արաքսի միջագետքում 19 երկրների նվաճման մասին»։ Արցախի՝ որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան նաև [[Ստրաբոն]]ի, [[Դիոն Կասսիոս]]ի, [[Պլինիոս Ավագ]]ի, [[Պլուտարքոս]]ի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում, ինչպես նաև [[Արգիշտի Ա|Արգիշտի I]]-ի՝ [[Կոտայք]]ում հայտնաբերված ժայռափոր արձանագրության մեջ, որտեղ խոսվում է Զառ քաղաքի մասին։ Ըստ պատմաբան [[Վիկտոր Բալայան]]ի` այն համընկնում է Արցախի միջնադարյան [[Ծար (ավան)|Ծար]] մելիքանիստ ավանի և ներկայիս [[Քարվաճառի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Քարվաճառի]] [[Ծար (ավան)|Ծար]] գյուղի հետ։
[[Պատկեր:Garegin Nzhdeh 3.jpg|thumb|[[Գարեգին Նժդեհ]]` [[Արցախի ազատագրական պայքար (1724-1731)|հայ ազգային-ազատագրական պայքարի]] կարկառուն ներկայացուցիչներից է։ Հատկապես աչքի է ընկել իր ազատասիրական գաղափարներով։ Եղել է [[Ցեղակրոնություն|ցեղակրոնության գաղափարախոսության]] և [[Լեռնահայաստանի Հանրապետություն|Լեռնահայաստանի]] հիմնադիրը։ [[Արցախ նահանգ|Արցախն]] ու [[Զանգեզուր]]ը համարել է [[Միացյալ Հայաստան]]ի անբաժանելի մասը։ |alt=]]
[[18-րդ դար]]ի սկզբներին օգտվելով [[Իրան|Պարսկաստանի]] ներքին երկպառակություններից ու [[աֆղաններ]]ի հետ պատերազմներից՝ Արցախի մելիքներն ավելի մեծ ինքնուրույնություն ձեռք բերեցին։ Նրանք հրաժարվեցին Պարսկաստանին հարկեր վճարելուց, ինչը նպաստեց Արցախի հայ բնակչության տնտեսական վիճակի բարելավմանը։ Այդ շրջանում պարբերաբար կրկնվող ավերիչ արշավանքներին դիմակայելու նպատակով՝ Արցախի մելիքները միավորվեցին և ստեղծեցին զինվորական միասնություն, որը պատմությանը հայտնի է [[սղնախներ]] անունով<ref>Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 152</ref>։ Հայտնի են [[Գյուլիստան]]ի, [[Ջրաբերդ (ամրոց)|Ջրաբերդի]], [[Ավետարանոց]]ի, [[Շուշի]]ի, [[Բադարա]]յի, [[Հերհեր (Մարտունու շրջան)|Հերհեր]] ու [[Ծովատեղ]] գյուղերի թիկունքների, ինչպես նաև [[Տող]] և [[Տումի]] գյուղերի սղնախները։ Այդ ժամանակահատվածում ինքնավարության տեղական մարմիններն իրենց ուժերը համախմբում էին [[Լեռնահայաստանի Հանրապետություն|Լեռնահայաստանում]] պարսկական իշխանությունը վերացնելու համար։
[[1723|1723 թվականի]] Արցախի սղնախականները ստիպված էին դիմակայելու թուրքերին, որոնք համառորեն փորձում էին հասնել [[Կասպից ծով]]ի ափերը։ Հայերին հաջողվեց պարտության մատնել թուրքերին և վերջիններս նահանջեցին։ Ամեն ինչ փոխվեց 1726 թվականին՝ [[Կ.Պոլիս|Կոստանդնուպոլսում]] կնքված ռուս-թուրքական պայմանագրից հետո, երբ Թուրքիային անցան անդրկովկասյան տիրույթներըլ ներառյալ՝ [[Թիֆլիս]]ը, [[Գանձակի խանություն|Գանձակը]], [[Նախիջևանի խանություն|Նախիջևանը]], [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղն ու Ղափանը]]<ref>Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 157</ref>։ Հայկական սղնախները մարտեր էին մղում թուրքերի դեմ և վերջիվերջո դրանց հիմքի վրա ծնվեց վարչաքաղաքական նոր միավոր՝ [[Խամսայի մելիքություններ]]ը, որոնք հետագա տասնամյակներում դարձան [[Հայոց պատմություն|հայ ազգային ազատագրական պայքարի]] նոր հանգրվաններ։ Շուտով Արցախը հայտնվեց թուրք-պարսկական մրցակցության ոլորտում։ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] և [[Սեֆյան Պարսկաստան|Սեֆյան Պարստաստանի]] արյունարբու մարտերից հետո առավելության հասան պարսիկները՝ ի դեմս զորավար [[Նադիր շահ]]ի։ Օսմանյան կառավարությունն ի վիճակի չլինելով շարունակել պատերազմը [[1736 թվական]]ին [[Էրզրում]]ում ստիպողաբար հաշտության պայմանագիր է կնքում պարսիկների հետ։ Դրանով թուրքերը պարսիկներին հանձնեցին [[Արևելյան Հայաստան]]ը, [[Վրաստան]]ի մի մասը, [[Գանձակ]]ը, [[Շամախի]]ն և [[Ատրպատական]]ը։ [[Նադիր շահ]]ի օրոք և նրա հովանավորությամբ [[1735|173]][[1736 թվական|6]] թվականին [[Խամսայի մելիքություններ|Խամսայի հինգ հայկական մելիքությունները]] ([[Գյուլիստանի մելիքություն|Գյուլիստան]], [[Ջրաբերդի մելիքություն|Ջրաբերդ]], [[Խաչենի մելիքություն|Խաչեն]], [[Վարանդա (գյուղ)|Վարանդա]], [[Դիզակի մելիքություն|Դիզակ]]) միավորվեցին մեկ ռազմաքաղաքական և վարչական միավորի մեջ և իրենց ծաղկման և հզորության գագաթին հասան [[18-րդ դար]]ավերջին<ref>Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 204</ref>։ Այսպիսով ձևավորվեց հինգ մելիքություններից կազմված նահանգը, որի կենտրոնը [[Տող (գյուղ)|Տող քաղաքատիպ ավանն]] էր։ Այս կազմավորումը Դիզակի [[Մելիք Եգան|Մելիք-Եգանի]] գլխավորությամբ ճանաչվեց որպես հայկական ինքնավար մի երկիր, որի սահմանները ձգվում էին [[Գանձակ]]ի մատույցներից մինչև [[Արաքս գետ]]ը։ Մելիք-Եգանը Նադիր շահից խանական տիտղոս ստանալով, մինչև [[1744 թվական|1744 թվականը]]ը գլխավորեց Խամսայի մելիքությունները։
 
Իրավիճակը փոխվեց Նադիր շահի սպանությունից հետո, երբ Պարսից երկրում առաջացած անիշխանության հետևանքով պատմության թատերաբեմ է բարձրանում թյուրքական քոչվոր ջիվանշիր ցեղի սարջալլու ճյուղի առաջնորդ Փանահ խանը, որի նպատակն էր գրավել [[Լեռնային Ղարաբաղ|լեռնային Արցախը]]։ Խամսայի մելիքները չհանդուրժեցին Փանահի նման քաղաքականությունը և նրան հետ մղեցին Արցախի լեռնային հատվածներից։ Այդ ժամանակաշրջանում մելիքների միջև առաջացած գժտությունների հետևանքով՝ Փանահ խանը հնարավորություն է ստանում տիրանալու Արցախին։ Վարանդայի տխրահռչակ մելիք Շահնազարը Փանահին նվիրաբերեց [[Շուշիի բերդ]]ը և այդ քայլն ավելի սրեց Արցախի ներքաղաքական կյանքը։ Շուտով Փանահն իրեն հռչակեց խան և հիմնեց Ղարաբաղի խանությունը։ Շուրջ 50 տարի Արցախի մելիքները պայքարում էին Ղարաբաղի ինքնահռչակ խաների դեմ։ Այդպիսով՝ [[Խամսայի մելիքություններ|Խամսայի մելիքությունը]] թուլացավ և սկսեց կործանվել։ [[18-րդ դար]]ի վերջերին Իրանում գահին տիրելու համար նորից պայքար է սկսվում և [[1794 թվական]]ին Աղա Մուհամմադ խանն իրեն հռչակում է շահ։ Վերջինիս անհանգստացնում էին ռուսական կողմնորոշում ունեցող Արցախի մելիքները։ Նա մելիքներին խոստացավ հաստատել իրենց իշխանություններում, եթե նրանք ընդունեն իր իշխանությունը։ Սակայն Արցախի մելիքները վճռականությամբ մերժեցին Պարսից շահի պահանջը, ինչի պատճառով 1795 թվականին շահը պաշարեց [[Շուշիի բերդ|Շուշիի ամրոցը]], սակայն հաջողության չհասավ։ 1797 թվականին Աղա Մուհամմադ խանը նորից է հարձակվում Շուշիի վրա՝ այս անգամ արդեն հաջողության հասնելով։ Նա հաստատվում է [[Շուշի]]ում, սակայն որոշ ժամանակ անց դավադրաբար սպանվում է։
 
[[1828 թվական]]ի [[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի պայմանագրով]] վերջ է դրվում ռուս-պարսկական պատերազմին, որի արդյունքում Հայաստանը մեկընդմիշտ ազատագրվում է պարսկական դարավոր լծից։ 1840-1917 թվականներին Ցարական Ռուսաստանի կառավարությունը ձեռնամուխ է լինում մի շարք վարչատարածքային փոփոխությունների իրագործման, որոնց արդյունքում Ղարաբաղը մեկ հայտնվում էր [[Կասպիական մարզ]]ի, մեկ՝ [[Շամախիի գավառ|Շամախու նահանգի]], մեկ՝ [[Ելիզավետպոլի նահանգ]]ի կազմում<ref>Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 242-243</ref>։ Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակից հետո Ժամանակավոր կառավարությունը [[1917 թվական]]ի [[Մարտի 9|մարտի 9-ին]] ստեղծում է [[Անդրկովկասյան հատուկ կոմիտե]] (Օզակոմ), որի կարգադրությամբ ստեղծվում են գավառային, քաղաքային և գյուղական գործադիր կոմիտեներ։ Արդյունքում, Անդրկովկասում ստեղծվում են երեք ազգային պետություններ՝ ի դեմս [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի]], [[Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն|Ադրբեջանի]] և [[Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Վրաստանի ժողովրդավարական հանրապետությունների]]։ Այսպիսով, աշխարհի քարտեզի վրա գծվում է մի նոր պետու­թյուն ([[Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն|Մուսավաթական Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն]]), որի հիմքում դրված էր ոչ պատմականության և ոչ էլ էթնիկական պատկանելիության սկզբունքները։ Իսկ արցախահայերն իրենց ներքին կյանքը վարելու համար ստեղծեցին Ղարաբաղի ազգային բյուրոն։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որի 95 %-ը [[հայեր]] էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կառավարություն։ 1918-1920 թվականներին Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները՝ ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների։ [[1918|1918 թվականի]] [[մայիս]]ից մինչև 1920 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի և նրան սատարող [[Թուրքիա]]յի զինված ստորաբաժանումները հայ բնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր։ Սակայն, դրանով հնարավոր չեղավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հարկադրաբար ընդունելու Ադրբեջանի իշխանությունը։
[[Պատկեր:Церковь Казанчецоц.jpg|մինի|[[Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար|Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին]] կառուցվել է [[1868]]-[[1887|1887 թվականներին]]։
 
[[Գանձասար]]ից հետո՝ [[Արցախ]]ի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Կազմված է եկեղեցուց և [[Զանգակատուն|զանգակատնից]]։ Ներկայումս այստեղ է գտնվում [[Արցախի թեմ]]ի առաջնորդի նստավայրը։ |alt=]]Արցախահայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար [[Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Վրաստանի]] [[Թիֆլիս|մայրաքաղաք Թիֆլիսից]] [[Շուշի]] է մեկնում գնդապետ [[Մելիք-Շահնազարյաններ|Միքայել Մելիք-Շահնազարյանը]]։ Սակայն իրադարձությունները զարգանում էին ի վնաս Արցախի հայության։ Թուրք զավթիչները մուսավաթականների գործուն մասնակցությամբ որոշեցին Ղարաբաղի հայու­թյան դիմադրությունը ճնշել զենքի ուժով։ Թուրքերն առաջին հեր­թին Ղարաբաղը կտրեցին [[Զանգեզուր]]ից և ավերեցին [[Բերդաձորի ենթաշրջան]]ի գյուղերը։ [[Ակնա (քաղաք)|Ակնայում]] տեղակայված թուրքական երկ­րորդ դիվիզիայի հրամանատար Ջեմիլ Ջահիդ Բեյը վերջնագիր ուղարկեց Ղարաբաղի կառավարությանը՝ չդիմադրելու և հպատակվելու պահանջով։ Ստեղծված կացությունը քննարկելու համար հրավիրեցին Ղարաբաղի հայության երկրորդ ([[1918 թվական]]ի [[սեպտեմբերի 7]]-[[Սեպտեմբերի 11|11-ին]]), ապա երրորդ համագումարները ([[1918 թվական]]ի [[սեպտեմբերի 18]]-[[Սեպտեմբերի 22|22-ին]]), որոնք մերժեցին թուրքերի պահանջները։ Միաժամանակ գավառներում սղնախական ժամանակներից մնացած ավանդույթով ստեղծվեցին զորակայաններ և նշանակվեցին զորահրամանատարներ։ [[Վարանդա (գյուղ)|Վարանդայի]] զորահրամանատարն էր Սոկրատ Բեկ Շահնազարյանը, [[Դիզակ]]ինը՝ Արտեմ Լալայանը, [[Խաչենի իշխանություն|Խաչենինը]]՝ Ալեքսան Դային, [[Ջրաբերդ (գավառ)|Ջրաբերդինը]]՝ Բագրատ Նազարյանը։ Թուրքական բանակը տեղացի մուսուլմանների ուղեկցությամբ [[Սեպտեմբերի 22|սեպտեմբերի 22-ին]] մտավ Լեռնային Ղարաբաղ՝ ավերելով [[Դահրազ]], [[Վարազաբուն]], [[Նախիջևանիկ]], [[Քյաթուկ]], [[Խրամորթ]], [[Խանաբադ (Արցախ)|Խանաբադ]] և [[Քարագլուխ (Ասկերանի շրջան)|Քարագլուխ]] գյուղերը։ Թուրքական զորամասերը [[Շուշի]] մտան [[Սեպտեմբերի 25|սեպտեմբերի 25-ին]]։
 
=== Արցախյան ազատամարտ և մերօրյա զարգացումներ ===
{{Հիմնական|Արցախյան ազատամարտ}}[[1991|1991 թվականի]] [[ապրիլի 30]]-ին [[Գանձակ]]ում (Կիրովաբադ) տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ [[տանկ]]երի, հրետանու և [[ռազմական ավիացիա]]յի աջակցությամբ, շրջափակման մեջ է առնում [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ադրբեջանական ԽՍՀ]] [[Խանլար|Խանլարի շրջանի]] [[Գետաշեն (Արցախ)|Գետաշեն]] և [[Մարտունաշեն]] գյուղերը։ Այս գործողությանը ժամեր անց հետևում է Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ազերի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Անձնագրային կարգի ստուգման պատրվակով հայաբնակ գյուղերի բնակիչներին ազերիները բռնի կերպով [[ուղղաթիռ]]ներով արտաքսում [[Ստեփանակերտ]] կամ [[Կիրովաբադ]], ապա՝ [[Հայաստան]]։ Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար [[Թաթուլ Կրպեյան]]ը, [[Արթուր Կարապետյան]]ը [[Արաբո կամավորական ջոկատ|Արաբո ջոկատի]] հրամանատարությունը ապրիլի 19-ից ստանձնած [[Սիմոն Աչիկգյոզյան]]ը, Հարազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը զոհվում են անհավասար կռվում։ Գործողությունները տևում են մեկ շաբաթ։ Տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ են գնդակահարվում ու կացնահարվում (հիմնականում՝ տարեց մարդիկ)։ [[1991 թվական]]ի [[Սեպտեմբերի 25|սեպտեմբերի 25-ին]] [[Շուշի]]ից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց [[Ստեփանակերտ]]ը, որն էլ ազդարարեց [[Արցախյան գոյամարտ]]ի սկիզբը<ref>Ալեքսանդր Մանասյան, Ալեն Ղևոնդյան «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…», Երևան։ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն», ՊՈԱԿ, 2010, էջ 118</ref>։ Պատերազմի հորձանուտում հայերը միացիալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմված էր 20-25 հազար զինյալներից։ 75-80 հազարանոց [[Ադրբեջանի զինված ուժեր|Ադրբեջանի բանակը]] գրեթե երեք անգամ գերազանցում էր հայոց ուժերին, սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարից ավելի հայ խաղաղ բնակիչներ։ Հայկական կողմը կորցրեց [[Արծվաշեն]]ը, ինչպես նաև [[Մարտակերտ (շրջան)|Մարտակերտի]], [[Մարտունի (շրջան)|Մարտունիի]], [[Շահումյան (շրջան)|Շահումյանի]] շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից զինադադար է խնդրում, որը կնքվում է [[1994 թվական]]ի [[Մայիսի 12|մայիսի 12-ին]]։ Արդյունքում՝ հայերն ունենում են 5856 զոհ<ref>[http://www.sumgait.info/caucasus-conflicts/nagorno-karabakh-facts/nagorno-karabakh-facts-14.htm Փաստագրական տվյալներ Արցախյան արյունարբու պատերազմից]</ref> (ինչպես նաև՝ 1264 զոհ՝ խաղաղ բնակչության շրջանում, և 596 անհետ կորած՝ այդ թվում խաղաղ բնակիչներ), իսկ ադրբեջանցիները՝ մինչև 30 հազար զոհ<ref>[http://noev-kovcheg.ru/mag/2014-02/4309.html № 2 (232) февраль (1-15) 2014 г.]</ref>։ ԼՂՀ պաշտպանության նպատակով 1992 թվականիի մարտի 26-ին ստեղծվեց ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ)՝ [[Սերժ Սարգսյան]]ի գլխավորությամբ։ Մայիսի 8-9-ի ռազմական գործողության շնորհիվ ԻՊՈՒ-ի հրամանատար [[Արկադի Տեր-Թադևոսյան|Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս)]] ղեկավարությամբ [[Շուշիի ազատագրում|ազատագրվում է Շուշին]]:[[Պատկեր:%D0%92%D1%81%D1%82%D1%80%D0%B5%D1%87%D0%B0_%D1%81_%D0%9F%D1%80%D0%B5%D0%B7%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BD%D1%82%D0%BE%D0%BC_%D0%90%D0%B7%D0%B5%D1%80%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BD%D0%B0_%D0%98%D0%BB%D1%8C%D1%85%D0%B0%D0%BC%D0%BE%D0%BC_%D0%90%D0%BB%D0%B8%D0%B5%D0%B2%D1%8B%D0%BC_(%D1%81%D0%BB%D0%B5%D0%B2%D0%B0)_%D0%B8_%D0%9F%D1%80%D0%B5%D0%B7%D0%B8%D0%B4%D0%B5%D0%BD%D1%82%D0%BE%D0%BC_%D0%90%D1%80%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B8_%D0%A1%D0%B5%D1%80%D0%B6%D0%B5%D0%BC_%D0%A1%D0%B0%D1%80%D0%B3%D1%81%D1%8F%D0%BD%D0%BE%D0%BC.jpeg|thumb|[[Սերժ Սարգսյան]]ը, [[Վլադիմիր Պուտին]]ը և [[Իլհամ Ալիև]]ը բանակցային սեղանի շուրջ, [[Սոչի]], [[ՌԴ]], [[օգոստոսի 10]], [[2014]]|alt=]]Մայիսի 17-18-ին ազատագրվեց [[Բերդաձորի ենթաշրջան]]ը, ապա՝ [[Լաչին]]ը, և վերացվեց գրեթե հնգամյա շրջափակման օղակը։ [[Հայաստան]]ից սկսվեց սննդամթերքի, վառելանյութի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումը Լեռնային Ղարաբաղ։ Դեպքերը շրջադարձային են լինում 1992 թվականի հունիսի 13-14-ին, երբ Ադրբեջանը որոշ արտաքին ուժերի ([[Ռուսաստան]], [[Ուկրաինա]], [[Պակիստան]], [[Իսրայել]], [[Թուրքիա]]) օժանդակությամբ զավթում է [[Շահումյանի շրջան (Արցախ)|Շահումյանի շրջանը]], այնուհետև՝ Մարտակերտի շրջանի մեծ մասը։ [[1993|1993 թվականի]] գարնանը հայկական կողմն ազատագրում է Մարտակերտի շրջանի մեծ մասը և շարունակելով հաղթական երթը՝ նույն թվականին ոչնչացնում է թշնամու ռազմահենակետերը [[Քարվաճառ]]ի, [[Ակնա (քաղաք)|Ակնայի]], [[Վարանդա (քաղաք)|Վարանդայի]], [[Քաշունիք]]ի, [[Ջրական]]ի և [[Կովսական]]ի շրջաններում։ Պատերազմի ընթացքում ազատագրվում է 12,4 հազար կմ քառ․ տարածք և ԼՂՀ-ի շուրջ ստեղծվում է անվտանգության գոտի, սակայն Ադրբեջանը ռազմակալում է [[Դաշտային Ղարաբաղ|Հյուսիսային Արցախը]]՝ [[Շահումյանի շրջան (Արցախ)|Շահումյանի շրջանը]], [[Մարտակերտի շրջան|Մարտակերտի]] և [[Մարտունու շրջան (Արցախ)|Մարտունու շրջանների]] արևելյան մասերը։ Զինադադարի կնքումով սկսվել է [[Արցախյան հակամարտության կարգավորման գործընթաց|Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը]]՝ մինչև օրս ձգձգվող դիվանագիտական ու քաղաքական լարված պայքարը՝ բանակցությունների սեղանի շուրջ։
 
[[2016 թվական]]ի [[Ապրիլի 1|ապրիլի 1-ին]] ադրբեջանական ուժերը խախտելովա [[Սոչի]]ում կնքված համաձայնությունը լայնամասշտաբ հարձակում են գործում արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ [[Քառօրյա պատերազմ]]ի ժամանակ երկու կողմերն էլ ունենում են մարդկային և նյութական կորուստներ։ Կարճատև պատերազմի ընթացքում Արցախը կորցնում է 8 կմ քառ․ տարածք, սակայն այնուամենայնիվ [[Ստատուս-քվո|ստատուս քվոն]] տարածաշրջանում պահպանվում է։
 
=== Արցախյան երկրորդ պատերազմ ===
2020 թվականի սեպտեմբերի 27-ին [[Ադրբեջանի Հանրապետություն]]ը [[Թուրքիա]]յի աջակցությամբ սանձազերծել է լայնածավալ պատերազմ [[Արցախի Հանրապետություն|Արցախի Հանրապետության]] դեմ։ Պատերազմը տևեց 44 օր և այն իր տեսակով [[Արցախյան ազատամարտ]]ից ի վեր ամենաարյունալի ու դաժան պատերազմն էր<ref name="hraparak.am Վարդենիս, կրակոցներ">[https://hraparak.am/post/c5e6603a91ee9c7237510bfc826ca4fb «Վարդենիսի ուղղությամբ ևս կրակոցներ են եղել»] ([https://web.archive.org/web/20200927104149/https://hraparak.am/post/c5e6603a91ee9c7237510bfc826ca4fb արխիվացված])</ref>։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10<ref>{{Cite web |url=https://www.civilnet.am/news/2020/09/27/%D5%87%D6%83%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%AE%D5%AB-%D5%B8%D5%B2%D5%BB-%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%B8%D5%BE-%D5%A9%D5%B7%D5%B6%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE-%D5%B0%D6%80%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%B8%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A7-%D5%BD%D5%AF%D5%BD%D5%A5%D5%AC/396226 |title=Շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվ հրետակոծություն է սկսել, հրետակոծվում է նաև Ստեփանակերտը}}</ref>։
 
=== Արցախում հրադադարի մասին համաձայնագիր ===
 
=== Օգտակար հանածոներ և հողային ծածկույթ ===
{{Հիմնական|Արցախի ֆիզիկաաշխարհագրական բնութագիր {{!}} Արցախի օգտակար հանածոներ|Արցախի ֆիզիկաաշխարհագրական բնութագիր {{!}} Արցախի հողածածկույթ}}[[Պատկեր:Hunot Canyon, Shushi.jpg|thumb|[[Հունոտի կիրճ]]ը [[Պատմություն|պատմական]], [[Բնություն|բնական]] և [[Ճարտարապետություն|ճարտարապետական]] մի շարք գեղատեսիլ վայրերի համալիր է|alt=]]Արցախի Հանրապետության տարածքը հարուստ է [[մետաղ]]ական և [[Ոչ մետաղներ|ոչ մետաղական]] մի շարք հանքատեսակներով սակայն, [[Երկրաբանություն|երկրաբանական]]-[[Հետախուզություն|հետախուզական]] տեսանկյունից [[Հարավային Կովկաս|այս տարածաշրջանը]] մինչ օրս համարվում է մասամբ (ոչ լրիվ) ուսումնասիրված։ [[Մարտակերտի շրջան]]ի [[Մաղավուզ]] և [[Քոլատակ]] գյուղերը հայտնի են [[Վառելիք|հանքային վառելիքի տեսակների]] առատությամբ։ Հնուց ի վեր Արցախի տարածքում հայտնաբերվել են բազմամետաղների, այդ թվում՝ [[ցինկ]]ի, [[կապար]]ի, [[Պղինձ|պղնձի]], [[Ոսկի|ոսկու]], [[Ծծումբ|ծծմբային կոլչեդանի]], [[երկաթ]]ի հանքավայրեր ու պաշարներ։ Դրանք հիմնականում գտնվում են [[Մեհմանա]], [[Դրմբոն]], [[Վարդաձոր (Մարտակերտի շրջան)|Վարդաձոր]], [[Կուսապատ]], [[Վանք (Մարտակերտի շրջան)|Վանք]], [[Շահկերտ]], [[Լիսագոր]], [[Զարդանաշեն]], [[Ցոր]] և [[Մաղավուզ]] գյուղերի հանքավայրերում, [[Խաչեն]] ու [[Թարթառ]] գետերի միջև ընկած տարածքում, ինչպես նաև [[Մռավի լեռնաշղթա|Մռավ լեռան]] լանջին։ Արցախը հարուստ է նաև [[Ոչ մետաղներ|ոչ մետաղական տարրերով]]։ Մասնավորապես, շատ են [[մարմար]]ի ու բազմերանգ մարմարեցված [[կրաքար]]ի հանքավայրերը, որոնք հիմնականում գտնվում են [[Ստեփանակերտ]] և [[Շուշի]] քաղաքներում, ինչպես նաև [[Քարագլուխ (Հադրութի շրջան)|Քարագլուխ]] գյուղի տարածքում։
 
Հանրապետության տարածքում կան [[գրանիտ]]ի, [[բազալտ]]ի, [[տուֆ]]ի, [[կրաքար]]ի հանքավայրեր, ինչպես նաև [[ցեմենտ]]ի, [[գրաֆիտ]]ի, [[վիմագրական քար]]ի, [[գիպս]]ի, [[ավազ]]ի ու [[կավ]]ի բարձրորակ հումք։ Լեռնային Ղարաբաղի տարածքը հարուստ է նաև [[Հանքային ջուր|հանքային ջրի]] ռեսուրսներով։ Որոշ աղբյուրներ այստեղ հայտնի են եղել դեռ շատ վաղուց։ Հատկապես կիրառական նշանակություն ունեն [[Լիսագոր]]ի [[Հանքային ջուր|հանքային ջրի աղբյուրները]], որոնք գտնվում են [[Շուշի]]ից 16-18 կմ. հեռավորության վրա, Շուշի-Գորիս ավտոճանապարհի մոտ։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ երկաթ և արժեվորվում են իրենց բուժիչ հատկանիշներով։ Իսկ [[Շուշիի շրջան (Արցախ)|Շուշիի շրջանի]] Շրլան գյուղի մոտ գտնվող աղբյուրի հիման վրա Շուշիում գործում էր [[Շուշիի առողջարան|առողջարան]]։
 
Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան ծայրամասերի հարթավայրերում տարածված են [[Շագանակագույն հողեր|շագանակագույն]], գետահովիտներում՝ [[Ալյուվիալ նստվածքներ|ալյուվիալ]], նախալեռներում՝ [[Շագանակագույն հողեր|մուգ շագանակագույն]] և [[Լեռնատափաստանային հողեր|լեռնատափաստանային]], միջին բարձրության լեռներում՝ [[Դարչնագույն հողեր|դարչնագույն]] ու [[գորշ հողեր]]ը, առանձին զանգվածներով՝ լեռնային սևահողերը, [[Մռավի լեռնաշղթա]]յի բարձրադիր մասում՝ [[Լեռնամարգագետնային հողեր|լեռնամարգագետնային]] ու [[կմախքային հողեր]]ը։
285 960

edits