«Թարգմանչաց ավետարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: V-րդ դար → V դար oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիրք}}
'''«Թարգմանչաց Ավետարան»''', [[1232]] թ. նկարազարդ մագաղաթե ձեռագիր մատյան։ Գրչագրել է Տիրացուն, ծաղկել՝ Գրիգորը։ Ընդօրինակման վայրը նշված չէ (ըստ Ս. Տեր-Ներսեսյանի, ընդօրինակվել է Հյուսիսային Հայաստանի քաղաքներից կամ վանքերից մեկում)։ [[XIV դար]]ի սկզբին պատկանել է Վերին Խաչենի իշխան [[Գրիգոր Բ Դոփյան]]ին ու նրա կնոջը՝ Սյունյաց [[Տարսայիճ Օրբելյան|Տարսայիճ]] իշխանի դուստր [[Ասփա]]յին, որը ձեռագիրը նվիրել է [[Դադիվանք]]ին։ [[1900]]-ին եղել է Ուտիքի [[Թարգմանչաց վանք]]ում (այստեղից էլ՝ անվանումը)։
 
[[1916]] թ/ [[Գարեգին Հովսեփյան|Գարեգին վրդ. Հովսեփյան]]ը այն բերել է սուրբ Էջմիածին։ Այժմ պահվում է [[Մատենադարան]]ում (ձեռ. դ 2743), չափերը՝ 30x23 սմ, բաղկացած է 374 թերթից։ [[Գրիգոր Բ Դոփյան]]ի պատվիրած ոսկե կազմը չի պահպանվել, այժմ կաշեկազմ է։
 
Ձեռագրի գեղանկարչական զարդարանքը բաղկացած է 10 խորանից, [[Մատթեոս]] և [[Հովհաննես]] ավետարանիչների դիմանկարներից, 4 անվանաթերթից, 7 ամբողջական էջերի վրա պատկերված տերուն. մանրանկարներից («Ավետում», «Ծնունդ», «Մկրտություն», «Խորհրդավոր ընթրիք», «Հրեշտակի հայտնությունը Յուղաբեր կանանց», «Դժոխք իջնելը», «Աստվածածնի վերափոխումը»), որոնք դասավորված են ձեռագրի համապատասխան հատվածի կողքին, 15 լուսանցազարդ մանրանկարներից («Քրիստոսի բժշկումները», «Քրիստոսի զրույցը սամարացի կնոջ հետ», «Փորձություն անապատում», «Պետրոսի զղջումը» ևն), ինչպես նաև բազմաթիվ լուսանցազարդերից ու զարդագրերից։ «Թարգմանչաց Ավետարան»-ի բնորոշ առանձնահատկությունը կերպարների զուսպ շարժուձևերով հանդերձ լարված դրամատիզմն է՝ արտահայտված զուտ գեղ. միջոցներով, հորինվածքով (որը միշտ կառուցված է կա՛մ հորիզոն.հորիզոնական և ուղղաձիգ գծերի, կա՛մ անկյունագծերի առանցքների խաչավորմամբ), ձևերի անհանգիստ բնույթով (հագուստի ծալքերում, ճարտարապետական կառուցվածքներում և, հատկապես՝ բնանկարի տարրերում, որտեղ ժայռաբեկորները ուժեղ ճնշումից կարծես զարնվում են միմյանց) և կոլորիտով, որն ստեղծվում է թանձր կապույտի և մուգ կարմիր գուներանգների համադրությամբ՝ ներառվելով թավշամանուշակագույն ընդհանուր գունաշարում (որի հետ լավ ներդաշնակվում է կանաչ ներկի ու ոսկու փոշու խառնուրդից գոյացած թույլ առկայծող ոսկու արտասովոր նրբերանգը), ինչպես նաև գործող կերպարների դեմքերով, որոնց յուրահատուկ արտահայտչականություն և հուզական մեծ ուժ է հաղորդում աչքերի ցայտուն երանգավորումը։ Գունագեղության կատարելությամբ և կերպարների արտահայտչականությամբ «Թարգմանչաց Ավետարան» հայկական մանրանկարչության ամենանշանավոր ձեռագրերից է։
 
{{ՔՀՀ}}
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=149}}
 
[[Կատեգորիա:Ավետարան]]
[[Կատեգորիա:Աստվածաշունչ]]
[[Կատեգորիա:Մատենադարանի ձեռագրեր]]
[[Կատեգորիա:Հայկական ձեռագրեր]]
[[Կատեգորիա:Կրոնական գրքեր]]