«Եղնիկներ պարտիզանական ջոկատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
 
Տող 5.
'''Եղնիկներ պարտիզանական ջոկատ''', կազմավորվել է [[1992]] թվականի [[հունիսի 25]]-ին՝ Շահումյանի անկումից հետո, [[Հաթերք]] գյուղում՝ շրջանի գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների հիմքի վրա։ Ունեցել է [[շտաբ]], [[դրոշ]] և [[զինանշան]], որը Գյուլիստանի [[մելիք]]ների զինանշանն էր։ 1993 թվականի մարտից «Եղնիկների» հիմքի վրա ստեղծվել է [[Շահեն Մեղրյան]]ի անվան հատուկ ջոկատը։
 
1992-1994 թվականներին ջոկատը տեղաբաշխվել է [[Արցախի Հանրապետություն|Արցախի Հանրապետության]] անտառներում և պարբերաբար հարվածներ հասցրել հակառակորդին [[Շահումյանի շրջան (Արցախ)|Շահումյանի]] (Վերինշեն, Գյուլիստան, Շահումյան, Խարխափուտ) և [[Մարտակերտի շրջան|Մարտակերտի]] (Դաստագիր, ՄադաղիսՄատաղիս, Տոնաշեն, Մաղավուզ, Ականաբերդ, Հաթերք) շրջանների տարածքում, մասնակցել Սարսանգի հիդրոհանգույցի ազատագրական մարտերին։ 1992 թվականի ամռանն իր գործողություններով կանխել է ադրբեջանական [[Գերանբոյի գունդ|Գերանբոյի գնդի]] առաջխաղացումը Մարտակերտի շրջան։ Մարտերի ընթացքում հակառակորդին պատճառվել է ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծ կորուստներ։
 
Հրամանատար՝ [[Շահեն Մեղրյան]], շտաբի պետ՝ [[Սերգեյ Չալյան]], Շ. Մեղրյանի զոհվելուց հետո (1993) մարտական գործողությունները ղեկավարել են Հ. Խդրյանը, [[Շահեն Հովասափյան]]ը, Ա. Կուրեպինը և Պ. Մեղրյանը։ Ջոկատից զոհվել է 27 ազատամարտիկ։