«Շուշիի թեմական հոգևոր դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ
No edit summary
Տող 5.
Բացվել է [[1838]] թվականի [[հունիսի 22]]-ին<ref>Ս. Մելքումյան|Լեռնային Ղարաբաղ|Երևան|1990|էջ 108</ref><ref>Ф. Шушинский|Шуша|Баку|1968|стр. 69</ref>։
 
[[Ներսես Աշտարակեցի|Ներսես Աշտարակեցու]] կարգադրությամբ՝ [[1852]] թվականի նոյեմբերին փակվում է նաև այս դպրոցը։ Դպրոցի վերաբացումը կաթողիկոսը թույլատրում է երեք տարի անց՝ [[1855]] թվականի նոյեմբերին։ [[1860]] թվականին դպրոցը հանձնվում է ՇուշուՇուշիի հասարակության կողմից ընտրված հոգաբարձությանը։ Հոգաբարձությանը հաջողվում է զգալի չափով բարելավել դպրոցի նյութական դրությունը։
 
Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ [[Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցի|Մաթեոս կաթողիկոսը]], շուշեցիների խնդրանքով, 1863 թվականին դպրոցի տեսուչ է նշանակում [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում տարիներ առաջ հռչակված [[Պետրոս Շանշյան]]ին։ Վերջինիս օգնականն է եղել [[Պերճ Պռոշյան]]ը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։ Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան՝ իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»՝ 5-րդ դարի պատմիչ [[Եղիշե]]ի անունով։
 
1877-1878 ուստարում ՇուշուՇուշիի թեմական տեսուչ է եղել փիլիսոփայության դոկտոր, հետագայում [[Երևան]]ում հրատարակվող «[[Պսակ]]» թերթի խմբագիր և հասարակական գործիչ [[Վասակ Պապաջանյան]]ը։
 
1903 թվականին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905 թվականի աշնանը։ Այն ավելի բարեկարգ տեսք է ստանում 1908-1910 թվականներին՝ տեսուչ [[Ավետիք Տեր-Պողոսյան]]ի ջանքերով<ref>{{cite book|author=Ս. Կ. Խուդոյան|title=Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին|publisher=«Լույս»|location=Երևան|year=1987|page=370-374}}</ref>։։ Շուշիի թեմական դպրոցը դադարեցնում է իր գոյությունը [[1920]] թվականին։