«ԴՕՍԱԱՖ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 7.
}}
 
'''Բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերություն''', '''ԴՕՍԱԱՖ''' ([[Ռուսերեն|ռուս]]․ հապավում՝ ''ДОСААФ, Добровольная общество содействия армии, авиации и флоту''), պաշտպանական-մարզական կազմակերպություն նախկին [[Խորհրդային Միություն]]ում, որի նպատակն էր աջակցել երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և աշխատավորների նախապատրաստմանը «սոցիալիստական հայրենիքի պաշտպանության համար»։ ԴՕՍԱԱՖ-ին նախորդել են Օդային նավատորմի բարեկամների ընկերությունը ([[1923]]), Քիմիական պաշտպանության ընկերությունը ([[1924]]), Ավիաքիմիական ընկերությունը ([[1925]]), Պաջըավիաքիմը ([[1927]]), ապա բանակին, ավիացիային, նավատորմին աջակցող առանձին ընկերություններ ([[1948]]), որոնց միավորումով [[1951]] թվականին կազմակերպվեց ԴՕՍԱԱՖ-ը։
 
Ընկերությունն ունեցել է իր կանոնադրությունը, դրոշը և խորհրդանշանը։ ԴՕՍԱԱՖ-ի հիմքն էին՝ գործարաններում, հիմնարկություններում, [[կոլտնտեսություն]]ներում և այլուր ստեղծված սկզբնական կազմակերպությունները։ Ընկերության անդամ կարող էին լինել 14 տարին լրացրած քաղաքացիները։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ԴՕՍԱԱՖ» էջից