«Սուրբ Վարդան եկեղեցի (Վերին Սասնաշեն)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Եկեղեցու օծման արարողությունը նշվել է մեծ շուքով, որին ներկա են գտնվել Ռուսաստանի հայերի միության Արմավիր մասնաճյուղի ղեկավար Գրիգորի Կարապետյանը, խորհրդի անդամներ, մարզի համայնքների ղեկավարներ, Ռուսաստանից ու Հայաստանի տարբեր քաղաքներից ժամանած պատվավոր հյուրեր<ref>{{Cite web|url=http://aragatsotn.mtad.am/news/item/2019/11/12/cerinsasnashenekexeci/|title=Վերին Սասնաշեն համայնքում կայացավ Սուրբ Վարդան եկեղեցու օծման արարողությունը - Արագածոտնի մարզպետարան|website=aragatsotn.mtad.am|accessdate=2021-10-18}}</ref>: Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Թադե քահանա Թախմազյանը։
 
Եկեղեցու անմիջապես հարևանությամբ Ալեքսանդր Սարկիսյանի կողմից [[Հայոց ցեղասպանություն|Մեծ եղեռնի]] զոհերի հիշատակին մեծ խաչ է տեղադրվել: Եկեղեցու տարածքում է գտնվում նաև Սասնա Բերդի թանգարան-թոնրատունը, որը համալրված է ավանդական Սասնա գյուղական տան բազմաթիվ նմուշներով և որտեղ կարելի է ծանոթանալ Մուշ-Սասունի կենցաղավարման ավանդույթներին։ Եկեղեցուն հարում է նաև 1901 թվականին Մշո Սուրբ Առաքելոց վանքի պարիսպների վրա թուրքական կանոնավոր զորամասերի և քրդական ավազակային հորդաների դեմ քաջաբար մարտնչած 37 հայդուկների անվանական եղևնիներով պուրակը։ Հայդուկներից մեկը Մշո դաշտի՝ Մամիկոնեից առասպելական երկրի Ալվառինջ գյուղից Վարդան Տեր-Սարգսյանն է, նույն ինքը Ալվառինջու Վարդանը։ Նա Զորավար Անդրանիկի և հայդուկապետ Գևորգ Չաուշի զինվոր լինելուց բացի Սեյդո Պողոսի ու Աստուրի ընկերն է: և Ալվառինջու Վարդանը նաև Ալեքսանդր Սարկիսյանի հորեղբայրը։հորեղբայրն է։
 
Սբ․ Վարդան եկեղեցու կառուցող Ալեքսանդր Սարկիսյանի նախնիները մշեցիներ են, որոնք գաղթելով [[Արևմտյան Հայաստան|Արևմտյան Հայաստանից]]՝ եկել և բնակություն են հաստատել Վերին Սասնաշենում: Ալեքսանդր Սարկիսյանը նպատակադրվել է շարունակել Մշո Սուրբ Առաքելոց վանքի տարեգրությունը, որը կառուցվել է 4-րդ դարում, Արևմտյան Հայաստանի պատմական [[Տարոն (գավառ)|Տարոն]] գավառում։