«Ռուբեն Սահակյան (իրավաբան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Ռուբեն Սահակյանը ծնվել է [[1947]] թվականի [[հունիսի 13]]-ին Երևանում, ավարտել է [[Վոլգոգրադ]]ի բարձրագույն իրավաբանական դպրոցը, ստացել է քրեագետ իրավաբանի որակավորում: Մինչև [[1984]] թվականը [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|ՀՍԽՀ]] Ներքին գործերի համակարգում աշխատել է որպես քննիչ, բաժանմունքի պետ։ [[1985]] թվականից ընդգրկվել է ՀՀ փաստաբանական կոլեգիայի շարքեր և գործող փաստաբան և միության խորհրդի անդամ է եղել։ 1988 թվականից եղել է [[Հայոց համազգային շարժում|Հայոց Համազգային շարժման]] իրավաբանական խմբի անդամ։ [[1988]] թվականի [[Սումգայիթի ջարդեր]]ից անմիջապես հետո մեկնել է [[Սումգայիթ|Սումգաիթ]] և [[Բաքու]]՝ պաշտպանելու բռնության ենթարկված հայերի իրավունքները։ [[1990]] թվականին կոլեգաների հետ ստեղծել է «Արցախ» իրավաբանական կոնսուլտացիան, որը մի շարք հնչեղ քրեական գործեր է վարել։ Ռուբեն Սահակյանը վարել է [[Հայոց ազգային բանակ|ՀԱԲ]]-ի [[Ռազմիկ Վասիլյան]]<nowiki/>ի, [[Մայիս Միրզոյան]]<nowiki/>ի (Ճայ ՄայիսիՄայիս) պաշտպանությունը, Դրոյի գործը, Ալեքսան Հարությունյանի ([[Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություն|հոկտեմբերի 27-ի գործով]]), վրացահայ [[Պողոս Պողոսյանի մահը|Պողոս Պողոսյանի]] ներկայացուցիչն է եղել դատարանում<ref>{{Cite web |url=https://armtimes.com/hy/article/133687 |title=Պալատ. ընտրարշավի փոխարեն. Ռուբեն Սահակյան |website=Armtimes.com |language=hy |accessdate=2021-10-17}}</ref><ref>{{Cite web |url=https://advocates.am/advocates/view/1142.html |title=Փաստաբաններ - ՀՀ Փաստաբանների Պալատ - Ռուբեն Սահակյան |website=advocates.am |accessdate=2021-10-17}}</ref>։ Ռուբեն Սահակյանը եղել է [[Հայաստանի փաստաբանների պալատ]]ի հիմնադիրներից ու առաջին նախագահը՝ ընտրվել է [[2005]] թվականի հոկտեմբերի 4-ին և պաշտոնավարել է մինչև [[2013]] թվականի [[հոկտեմբերի 4]]-ը<ref name="armeniasputnik">{{Cite web |url=https://armeniasputnik.am/20211017/mahacel-e-pastaban-ruben-sahakjany-34375236.html |title=«Քո նմաններն էլ չկան». մահացել է փաստաբան Ռուբեն Սահակյանը |last=Արմենիա |first=Sputnik |date=20211017T1615+0400 |website=Sputnik Արմենիա |language=am |accessdate=2021-10-17}}</ref>: [[2019]] թվականից հանդես է եկել որպես [[Հայաստանի Հանրապետության նախագահ|Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ]] [[Ռոբերտ Քոչարյան]]ի շահերի պաշտպան<ref>{{Cite web |url=https://armtimes.com/hy/article/160806 |title=Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հանդիսացել է իմ գործատուն. ինքնաբացարկ հայտնած դատավորը երեք հիմք է նշել |website=Armtimes.com |language=hy |accessdate=2021-10-17}}</ref>։
 
Մահացել է [[2021]] թվականի [[հոկտեմբերի 17]]-ին [[Երևան]]ում<ref name="armeniasputnik" /><ref>[https://armlur.am/1141934/ Մահացել է ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը]</ref>։