«Գաբեղյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Գաբեղյաններ''', նախարարական տոհմ [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] նահանգի [[Գաբեղեանք|Գաբեղյանք]] գավառում։ Ավանդական պատմությունը Գաբեղեյանների տոհմանունը կապում է նրանց նահապետ [[Գաբաղ Գաբեղյան (իշխան)|Գաբեղ]] իշխանի անվան հետ, որին իբրև Վաղարշակ թագավորը կալվածներ է պարգևել և կարգել արքունիքի փոխադրամիջոցների ու ձիերի երամակների տեսուչ։ Վերջին [[Արշակունիներ]]ի օրոք Գաբեղյանները արքունիքում զբաղեցրել են 25-րդ գահը։ [[Զորանամակ]]ի համաձայն, Գաբեղյանների զորաթիվը եղել է 300 ձիավոր։ V դ Գաբեղյաններից հիշատակվում են Արտեմ[[Արտեն Գաբեղյան|Արտեն]] և Խոսրով իշխանները։ V դ վերջում [[Գաբաղ Գաբեղյան (սեպուհ)|Գաբեղ սեպուհը]] հիշատակվում է որպես [[Վահան Մամիկոնյան]]ի զինակից։ Գաբեղյանների շառավիղներից IX դ կեսին հիշատակվում են Վարդան և Խոսրով պայազետները՝ որպես [[Արծրունիներ]]ի նիզակակից (Խոսրովը նահատակվել է 853-ին՝ Բուղայի զորքերի դեմ մարտնչելիս)։
 
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=632}}