«Բանկ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Կարճ հոդվածի ընդլայնում |
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
||
Տող 54.
'''Հիփոթեքային բանկը''' մասնագիտացված բանկ է, որը զբաղվում է հիփոթեքային վարկերի տրամադրմամբ, անշարժ գույքի ձեռքբերման, հիփոթեքների վերավաճառքի, տարբեր տեսակի տեխնիկական ծառայությունների մատուցման գործունեությամբ։ Հիփոթեքային բանկերի կողմից տրամադրվող վարկերը սովորաբար ունեն երկարաժամկետ բնույթ։ Կախված վարկավորման ուղղություններից, հիփոթեքային բանկերը բաժանվում են հողային բանկերի, որոնք վարկ են տրամադրում հողամասի գրավի դիմաց, մելիորատիվ բանկերի, որոնք վարկ են տրամադրում մելիորատիվ /հողաբարելավման/ աշխատանքների համար, կոմունալ բանկերի, որոնք վարկ են տրամադրում քաղաքի անշարժ գույքի գրավի դիմաց և այլն։
'''Խնայողական բանկն''' ավանդներ է ընդունում հիմնականում բնակչությունից, առաջարկում է խնայողական տարբեր հաշիվների բացում և վարում, ներդրումներ է կատարում հուսալի արժեթղթերում, ինչպես նաև առաջարկում է հաշվարկային ծառայություններ, վարկեր, վարկային քարտեր, բանկային փոխատվություններ և
'''Ունիվերսալ''' համարվում են այն բանկերը, որոնք իրականացնում են օրենսդրությանը համապատասխանող բոլոր բանկային գործառնությունները, և նրանց գործունեության մեջ չկա հստակ ընդգծված որևէ բնագավառ կամ նախապատվություն։
|