«Border: Carnival» (մեծատառերով), հարավկորեական Enhypen բոյ բենդի երկրորդ մինի ալբոմը։ Այն թողարկվել է 2021 թվականի ապրիլի 26-ին՝ Belift Lab լեյբլի ներքո։ Ալբոմն իր մեջ ներառում է վեց երգ, ներառյալ գլխավոր՝ «Drunk-Dazed» սինգլը։
2021 թվականի մարտի 25-ին խմբի լեյբլը՝ Belift Lab-ը հաստատել է, որ խումբը քամբեք է կատարելու ապրիլի վերջին[2]։ Ալբոմի «Intro: The Invitation» անվամբ թրեյլերը թողարկվել է ապրիլի 5-ին, հայտարարելով նրանց երկրորդ մինի ալբոմի՝ «Border: Carnival»-ի թողարկման մասին[3]։ Ապրիլի 8-ին հայտարարվել է, որ երեք օրվա ընթացքում ալբոմի նախավաճառքը 370,000 օրինակ է կազմել[4]։ Ալբոմի թողարկման օրը նախավաճառքն արդեն 450,000 էր[5]։ Մինի ալբոմը, իր գլխավոր՝ «Drunk-Dazed» սինգլով թողարկվել է ապրիլի 26-ին[6]։ Մայիսի 4-ին տղաներն ստացել են երաժշտական նախագծում իրենց առաջին հաղթանակը («The Show», SBS MTV) «Drunk-Dazed» երգով[7]։ Շուտով խումբը նաև ձեռք է բերում ևս երկու հաղթանակ՝ «Show Champion» և «Music Bank» երաժշտական շոուներում[8][9]։ «Border: Carnival»-ը դեբույտ է կատարում ճապոնական՝ Oricon Albums Chart չարթի առաջին հորիզոնականում, դառնալով նման արդյունք գրանցած խմբի առաջին ալբոմը։ Ճապոնիայում ալբոմի վաճառքը 83,000 օրինակ է կազմում[10]։ Մայիսի 25-ին «Border: Carnival» ալբոմը դեբյուտ է կատարում ամերիկյան՝ Billboard 200 չարթի 18-րդ հորիզոնականում[11]։
↑Hwang, Hye-jin (March 25, 2021). 빌리프랩 측 "ENHYPEN, 4월 말 컴백 목표 준비 중"(공식) [ENHYPEN, preparing for comeback goal at the end of April]. Newsen (կորեերեն). Արխիվացված օրիգինալից March 25, 2021-ին. Վերցված է March 25, 2021-ին – via Naver.
↑Park, Se-yeon (April 5, 2021). 엔하이픈, 26일 'BORDER : CARNIVAL' 컴백…4개월 만 [Enhypen,'BORDER: CARNIVAL' comeback on the 26th... 4 months only]. MK (կորեերեն). Արխիվացված օրիգինալից April 14, 2021-ին. Վերցված է April 5, 2021-ին – via Naver.
↑Kim, Hye-jung (April 8, 2021). 엔하이픈, 새 앨범 3일차 선주문 37만 장 돌파 [Enhypen exceeds 370,000 pre-orders for the third day]. Sportskhan (կորեերեն). Արխիվացված օրիգինալից April 8, 2021-ին. Վերցված է April 8, 2021-ին – via Naver.
↑Kim, Soo-young (April 26, 2021). 엔하이픈 "새 앨범 선주문량 45만장 놀라워, 들뜨지 않겠다" [Enhypen 'The amount of pre-orders for a new album is 450,000 copies, I won't be excited']. Hankyung (կորեերեն). Արխիվացված օրիգինալից April 26, 2021-ին. Վերցված է April 26, 2021-ին – via Naver.
↑Choi, Na-Young. «'레코드 브레이커' ENHYPEN, 日 오리콘 주간 음반차트 1위 달성 [공식]» ['Record Breaker' ENHYPEN, Achieved #1 on Oricon Weekly Physical Album Chart in Japan [Official]] (korean). Արխիվացված օրիգինալից May 4, 2021-ին. Վերցված է May 4, 2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑(See #19) 2021년 06월 Album Chart [June 2021 Album Chart] (կորեերեն). Gaon Music Chart. Արխիվացված օրիգինալից August 12, 2021-ին. Վերցված է August 11, 2021-ին.