«Ըմբշամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 6.
Սա սպորտի հնագույն ձևերից է: Մեր թվականությունից 2500 տարի առաջ նրանով հրապուրվել են եգիպտացիները: Ըմբշամարտը սիրում էին նաև հին հույները: Այն ժամանակ ավելի հաճախ մրցում էին ավազապատ հրապարակում: Ըմբիշների՝ յուղով օծված մարմիններն ավազից դառնում էին ոչ այնքան սայթաքուն, և մրցակիցների համար հեշտանում էր միմյանց բռնելը: Արևակեզ,բրոնզագույն դյուցազուն ըմբիշները երկար պտտվում էին հրապարակում, ասես ծանր ու թեթև անելով միմյանց ուժը, ապա անսպասելի նետվում գրոհի: Ամեն ոք ուներ իր սիրելի հնարքը: Մեկը ջանում էր բռնել հակառակորդի ոտքից, մյուսը՝ ձգտում նրա գլուխը սեղմել թևի տակ, երրորդը՝ ցատկել ուսերին: Հաղթող էր համարվում նա, ում հաջողվում էր հակառակորդի մեջքը, ազդրը կամ էլ ուսը երեք անգամ հպել գետնին: Ռուսաստանում հնում տարածված էր «գիրկընդխառն» ըմբշամարտը: Առանց այդպիսի մենամարտերի չէր անցնում ոչ մի ժողովրդական տոնահանդես կամ տոնավաճառ:
 
Աշխարհում գոյություն ունեն ըմբշամարտի բազմատեսակ հնարքներ, որոնք օգտագործել և օգտագործում են տարբեր երկրների ու ժողովուրդների ըմբիշները: Դարերից եկող այդ հնարքներից մի քանիսը տեղ են գտել նաև մեր օրերի մարզիկների զինանոցում:
 
Խմբագիր՝ Գայանե Սարգսյան
 
== Կանոնների պատմությունից ==