«Բանկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կարճ հոդվածի ընդլայնում
Կարճ հոդվածի ընդլայնում
Տող 36.
* ըստ կապիտալի մեծության լինում են խո՛որ, միջին և մանր բանկեր,
* ըստ իրականացվող գործառնությունների տեսակների տարբերվում են էմիսիոն բանկեր, ինվեստիցիոն, հիպոթեկային, խնայողական, բորսայական, ունիվերսալ, ներքին և արտաքին բանկեր և այլն։
'''Էմիսիոն բանկերն''' օրենսդրորեն օժտված են փող (բանկնոտներ) թողարկելու, երկրում դրամաշրջանառությունը կարգավորելու, երկրի արժութային պահուստների պահպանման մենաշնորհային իրավունքով։ Նշված խնդիրը հիմնականում օրենսդրորեն դրվում է կենտրոնական բանկերի  (ԿԲ) վրա։
 
'''Առևտրային բանկերը''' կազմակերպություններ են, որոնք իրականացնում են բանկային գործառնություններ, կազմակերպություններին և բնակչությանը մատուցում են բազմատեսակ ֆինանսական ծառայություններ։ Առևտրային բանկերն, ի տարբերություն ԿԲ, չունեն դրամանիշերի թողարկման իրավունք։
 
'''Բաժնետիրական''' են հանդիսանում բաժնետիրական ընկերությունների ձևով ստեղծված բանկերը, որոնց կանոնադրական կապիտալը բաժանված է նախապես սահմանված քանակով և անվանական արժեքով բաժնետոմսերի։ Կարող են լինել բաց կամ փակ բաժնետիրական ընկերությունների ձևով կազմավորված բանկեր։
 
'''Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ''') մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի։ ՍՊԸ-ն տարբերվում է բաժնետիրական ընկերություններից նրանով, որ նրա կապիտալը տրոհվում է բաժնեմասերի, սակայն բաժնետոմսեր չունի։ Կոոպերատիվ բանկը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված բանկ է, որի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք` անկախ բանկի կանոնադրական կապիտալում իրենց մասնակցության չափից։ Կոոպերատիվ բանկն ունի առնվազն երեք  մասնակից։  Եթե կոոպերատիվ բանկի մասնակիցների թիվը նվազում  է  երեքից, ապա այդ բանկն ենթակա է լուծարման կամ պետք է վեց ամսվա ընթացքում լրացնի իր մասնակիցների թիվը։
 
'''Ռեզիդենտ''' են համարվում ՀՀ օրենսդրությանը համապատասխան ստեղծված բանկերը, ինչպես նաև նրանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, որոնք գտնվում են ՀՀ տարածքում կամ նրա սահմաններից դուրս։
 
'''Ոչ ռեզիդենտ''' են համարվում օտարերկրյա պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված և ՀՀ սահմաններից դուրս գտնվող բանկերը, ինչպես նաև նրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչություննեը, այդ թվում` ՀՀ տարածքում գտնվողները։
 
 '''Մասնագիտացված բանկերն''' առևտրային բանկերն են, որոնք մասնագիտացված են մեկ կամ մի քանի տեսակի բանկային գործառնությունների գծով, տնտեսության որևէ ճյուղի, ձեռնարկությունների խմբերի վարկավորմամբ, հաճախորդների որոշակի խմբի սպասարկմամբ։ Մասնագիտացված բանկերից են ներդրումային (ինվեստիցիոն), հիփոթեքային, խնայողական, գյուղատնտեսական, արտաքին առևտրային բանկերը։
 
'''Ներդրումային բանկերն''' զբաղվում են տարբեր ճյուղերի, մասնավորապես արդյունաբերության, առևտրի և տրանսպորտի ֆինանսավորմամբ ու երկարաժամկետ վարկավորմամբ, որոնց միջոցով բավարարվում է հիմնական կապիտալի նկատմամբ արդյունաբերական և այլ ձեռնարկությունների պահանջարկի զգալի մասը։ Ի տարբերություն առևտրային բանկերի` ներդրումային բանկերն իրենց ռեսուրսների մեծ մասը հավաքագրում են սեփական բաժնետոմսերի, պարտատոմսերի և փոխառու այլ պարտավորությունների թողարկման, ինչպես նաև առևտրային բանկերից վարկերի ստացման ճանապարհով։ Նրանք ակտիվ դեր են խաղում արդյունաբերական  և այլ ընկերությունների բաժնետոմսերը թողարկելու և տեղաբաշխելու գործում։
 
'''Հիփոթեքային բանկը''' մասնագիտացված բանկ է, որը զբաղվում է հիփոթեքային վարկերի տրամադրմամբ, անշարժ գույքի ձեռքբերման, հիփոթեքների վերավաճառքի, տարբեր տեսակի տեխնիկական ծառայությունների մատուցման գործունեությամբ։ Հիփոթեքային բանկերի կողմից տրամադրվող վարկերը սովորաբար ունեն երկարաժամկետ բնույթ։ Կախված վարկավորման ուղղություններից, հիփոթեքային բանկերը բաժանվում են հողային բանկերի, որոնք վարկ են տրամադրում հողամասի գրավի դիմաց, մելիորատիվ բանկերի, որոնք վարկ են տրամադրում մելիորատիվ /հողաբարելավման/ աշխատանքների համար, կոմունալ բանկերի, որոնք վարկ են տրամադրում քաղաքի անշարժ գույքի գրավի դիմաց և այլն։
 
'''Խնայողական բանկն''' ավանդներ է ընդունում հիմնականում բնակչությունից, առաջարկում է խնայողական տարբեր հաշիվների բացում և վարում, ներդրումներ է կատարում հուսալի արժեթղթերում, ինչպես նաև առաջարկում է հաշվարկային ծառայություններ, վարկեր, վարկային քարտեր, բանկային փոխատվություններ և այլն: Խնայողական բանկերը նպաստում են բնակչության խնայողությունների և ազատ դրամական միջոցների բանկային համակարգ ներգրավմանը։ Կարող են ստեղծվել կամ որպես բաժնետիրական ընկերություն կամ որպես փոխադարձ խնայողական բանկ։ Ներկայումս գործում են խնայբանկերի մի քանի տեսակներ` հավատարմագրային-խնայողական, փոխադարձ-խնայողական և փոստախնայողական։
 
'''Ունիվերսալ''' համարվում են այն բանկերը, որոնք իրականացնում են օրենսդրությանը համապատասխանող բոլոր բանկային գործառնությունները, և նրանց գործունեության մեջ չկա հստակ ընդգծված որևէ բնագավառ կամ նախապատվություն։
 
== Բանկերի գործառույթները ==
Բանկերը տնտեսության մեջ կատարում են հետևյալ կարևորագույն գործառույթները'''`''' միջնորդություն վարկավորման գործում, դրամական եկամուտների հավաքագրում խնայողությունների տեսքով և դրանց վերածում կապիտալի, միջնորդություն վճարումներում, շրջանառության վարկային գործիքների ստեղծում։
 
'''Միջնորդությունը վարկավորման գործում'''- բանկերի կարևորագույն գործառույթներից մեկը միջնորդությունն է վարկավորման գործընթացում, որը իրականացնում են ժամանակավորապես ազատ դրամական միջոցների վերաբաշխման տեսքով։ Դրամական միջոցների վերաբաշխումը փոխատուի և փոխառուի միջև տնտեսական կապերի հորիզոնականով հիմնականում իրականացվում է բանկերի միջոցով։ Բանկերը հավաքագրում են տարբեր չափերով և ժամկետներով ավանդները` տրամադրելով վարկեր, և իրենց ակտիվների  դիվերսիֆիկացիայի հիման վրա նվազեցնում են ավանդատուների ռիսկերը։ Ինչպես նաև բանկերն ունեն հավանական փոխառուների վարկունակության գնահատման հնարավորություն` նվազեցնելով տնտեսական համակարգում ռիսկի անորոշության աստիճանը։
 
'''Դրամական եկամուտների հավաքագրում խնայողությունների տեսքով և դրանց վերածում կապիտալի'''– հասարակության տարբեր շերտեր ստանում են տարբեր դրամական եկամուտներ, որոնց մի մասը կարճատև կամ երկարատև ժամկետով կուտակվում է գալիք ծախսերի համար։ Այդ դրամական եկամուտների տեսքով գոյացած խնայողություններն ինքնին չեն հանդիսանում կապիտալ, և բանկերի կամ այլ վարկային կազմակերպությունների բացակայության պայմաններում կվերածվեին չաշխատող ակտիվի։ Բանկերը հավաքագրում են այդ խնայողությունները ավանդների ձևով, որի արդյունքում դրանք վերածվում են փոխատվական կապիտալի։
 
'''Բանկերի միջնորդությունը վճարումներում'''– ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին, ֆիզիկական անձանց, իրենց կողմից իրականցվող գործառնությունների ընթացքում, հաճախ հարկ է լինում կատարելու անկանխիկ վճարումներ իրենց բանկային հաշիվներից։ Բանկերը, հանդես գալով որպես վճարումներում միջնորդներ, իրենց վրա են վերցնում հաճախորդների համար այս գործառնության կատարումը։ Բանկերի այս գործառույթը կապված է առաջին գործառույթի հետ։ Արդի պայմաններում բանկերը հաճախորդների հանձնարարությամբ իրականացնում են ապրանքների և ծառայությունների համար վճարումներ։ Տվյալ գործառույթը հանդես է գալիս նաև այն դեպքերում, երբ բանկերը ֆոնդային բորսայում արժեթղթերով գործառնություններում հանդես են գալիս որպես միջնորդ, ներդրումային խորհրդատվություն իրականցնող, ներդրումային ընկերություն հանդիսացող կազմակերպություն։
 
'''Շրջանառության վարկային գործիքների ստեղծում''' - բանկի գործառույթներից է շրջանառության վարկային գործիքների  (վճարային քարտերի, չեկերի) ստեղծումը, որոնք փոխարինում են թղթադրամներին և մետաղադրամներին։
 
 Կատարելով վերոհիշյալ գործառույթները` բանկերը նպաստում են ընդլայնված վերարտադրությանը։
 
== Բանկերի հիմնական գործառնությունները ==
Բանկերի գործառնությունները իրականացվում են երկու ձևով՝
 
# պասիպասիվ գործառնություն,
# ակտիվ գործառնություն։
 
Տող 57 ⟶ 91՝
Վերջին ժամանակաշրջանում բանկերը կատարում են նաև լիզինգային և ֆակտորինգային ծառայություններ։
 
Լիզինգը՝'''Լիզինգը'''՝ դա բանկի կողմից ձեռք բերված ունեցվածքն է այն վարձակալության տալու համար։ Դա ձեռնարկություններին ֆինանսավորելու նոր ձև է, որը հավասարապես օգտակար է միջոցները լիզինգի ձևով տրամադրողի և այն օգտագործողի համար։
 
Ֆակտորինգը՝'''Ֆակտորինգը'''՝ դա կոմպոնիայի դեբիտորային գործունեության հանձնումն է բանկին՝ կառավարելու համար։ Ֆակտորինգը հանդիսանում է գործակալներին սպասարկելու ունիվերսալ համակարգ, որն իր մեջ ներառում է հաշվային, գովազդային, իրացման, ապահովագրական, վարկային և իրավաբանական ձևերը։ Ֆակտորինգի շնորհիվ նշանակալիորեն արագանում է հիմնական և շրջանառու միջոցների շրջանառությունը և դրա հիման վրա՝ բարձրանում դրանց արդյունավետությունը։
 
== Աղբյուրներ ==
* Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ
* [https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=80071 «Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենք»]
 
{{Տնտեսություն-անավարտ}}
{{Ֆինանսներ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բանկ» էջից