«Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծակուռի)»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց}} {{այլ|Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)}} '''Սուրբ Աստվածածին եկեղեցի''' նաև՝ ('''Ծաղկավանք''')<ref>{{Cite web |url=https://monumentwatch.org/hy/monument/%d5%ae%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%bc%d5%ab%d5%ab-%d5%bd%d5%a2-%d5%a1%d5%bd%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae%d5%a1%d5%ae%d5%ab%d5%b6-%d5%a5%d5%af%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab-%d5%ae%d5%a1%d5%b...»: |
(Տարբերություն չկա)
|
09:54, 9 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ
Սուրբ Աստվածածին եկեղեցի նաև՝ (Ծաղկավանք)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արցախի հանրապետության Հադրութի շրջան Ծակուռի գյուղում, կառուցվել է 17-րդ դար։
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Մարտունու շրջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 17-րդ դար |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 17-րդ դար |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Պատմական ակնարկ
Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին մեզ շատ տեղեկություններ չեն հասել։ Սարգիս Ջալալյանցը պատմում է որ, մի օր ավանդազրույց է ունեցել գյուղի ծերունիների հետ, որոնք պատմել են մի հետաքրքիր պարմություն եկեղեցու հետ կապված, մասնավորապես խոսքը գնացել է եկեղեցու հարավային պատուհանի կամարաձև բացվածքի մեջ քանդակված օձապատկերի մասին։ Ըստ այդ ավանդազրույցի օձապատկերը քանդակվել է այն պատճառով որ եկեղեցու կառուցման ժամանակ ճարտարապետը անիծում է իր աշակերտին և ասում է՝ օձից խայթվես։ Որոշակի ժամանակ անց աշակերտին օձը խայթում է և նա մհանում է, ճարտարապետը զղջում է իր անեծքի համար և ի հիշատակ այդ դեպքի քանդակել է տալիս օձապատկեր։
Վանքի մասին կա նաև հիշատակում Մակար Բարխուդարյանցի կողմից, որում ասվում է․
Դասից վերև ունեցած է կաթուղիկէ, բայց խոնահրած է: Երևի թե վանք եղած է, յետոյ փոխած են եկեղեցու, որի երկարութիւնն 15 մետր 25 սանթիմ, լայնութիւնն 12 մետր |
Սուրբ Աստվածածին եկեղեցու դռան բարավորին կա շինարարական արձանագրություն․
Ըստ այս արձանագրության հասկանում ենք որ եկեղեցին կառուցվեկ է 1682 թվականին։
Եկեղեցու տարածքում հայտնաբերվել է ևս մեկ խաչքար, որի վրա առկա է 1196 թվագրումը, որից կարելի է ենթադրել որ նոր եկեղեցին կառուցվել է մեկ այլ ավելի հին եկեղեցու տեղում։
Ճարտարապետություն
Ծակուռիի Սուրբ Աստվածածին Եկեղեցին բազիլիկ կառույց է որը կառուցված է սրբատաշ և անմշակ քարերով, նրա չափսերն են (15.24 x 12.10) մետր։ Խորանի աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Եկեղեցին ունի մեկ մուտք արևմտյան կողմից։ Մուտքի վերևի մասում՝ բարավորին, կա խաչաքանդակ և արձանագրություններ։
Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ: Հետխորհրդային տարիներն շատ հավատացիալներ այցելում էին այս եկեղեցի որպես ուխտատեղի։ Տարիներ անց՝ 2010 թվականին սկսվեց եկեղեցու վերակառուցման ծրագրի նախապատրաստությունները, իսկ արդեն 2019 թվականին եկեղեցու վերակառուցման աշխատանքների առաջին փուլը ավարտվեց։
44-օրյա Արցախյան պատերազմի հետևանքով ադրբեջանի կողմից օկուպացվում է Ծակուռին գյուղը և ամբողջ Հադրութի շրջանը։ 2021 թվականին ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելոլով օկուպացված Ծակուռին գյուղ, հայտնում է որ Սուրբ Աստվածածին եկեղեցու դռան բարավորի շինարարական արձանագրությունը և կից խաչաքանդակները իբրև արվել են նոր։ Ներկայումս եկեղեցու մասին ոչ մի տեղեկություն չկա։
Ծանոթագրություններ
- ↑ «Ծակուռիի Սուրբ Աստվածածին Եկեղեցի (Ծաղկավանք)». Վերցված է 2021-07-22-ին.