«Մասնակից:Kar881am/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
Պիտակ: Reverted
չ
Պիտակ: Reverted
 
==Ճարտարապետություն==
 
Ծակուռիի Սուրբ Աստվածածին Եկեղեցին բազիլիկ կառույց է որը կառուցված է սրբատաշ և անմշակ քարերով, նրա չափսերն են (15,24 x 12,10 մետր)։ Խորանի աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Եկեղեցին ունի մեկ մուտք արևմտյան կողմից։
Մուտքի վերևի մասում՝ բարավորին, կա խաչաքանդակ և արձանագրություններ։
 
 
[[Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում|Խորհրդային անաստվածության տարիներին]] եկեղեցին օգտագործվել է որպես պահեստ, իսկ արդեն հետխորհրդային տարիներն շատ հավատացիալներ այցելու էին այս եկեղեցին որպես ուխտատեղի։ Տարիներ անց մասնավորապես 2010 թվականին սկսվեց եկեղեցու վերակառուցման ծրագրի նախապատրաստությունները, իսկ արդեն 2019 թվականին եկեղեցու վերակառուցման աշխատանքների առաջին փուլը ավարտվեց։
 
44-օրյա Արցախյան պատերազմի հետևանքով ադրբեջանի կողմից օկուպացվում է Ծակուռին գյուղը և ամբողջ Հադրութի շրջանը։
 
2021 թվականին ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելոլով օկուպացված Ծակուռին գյուղ, հայտնում է որ Սուրբ Աստվածածին եկեղեցու դռան բարավորի շինարարական արձանագրությունը և կից խաչաքանդակները իբրև արվել են նոր։
 
Ներկայումս եկեղեցու մասին ոչ մի տեղեկություն չկա։
Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցին իր հորինվածքով կրկնում է Ավետարանոցի Կուսանաց անապատի եկեղեցին (Հարությունյան 1992, 401): Բեմը, նրա երկու կողմերից տանիք բարձրացող աստիճանները, երկայնական պատերի խորշակամարները նմանություն ունեն Գտչավանքի գլխավոր եկեղեցու կառուցվածքային այդ հատվածների հետ (Հարությունյան 1992, 339): Պետք է նշել, որ Ծաղկավանքի եկեղեցու հատակագծային և ծավալատարածական հորինվածքը որոշակի տարածում ունի ոչ միայն Արցախի ուշմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ, այլև նաև Սյունիքում (Շնհերի կուսանաց անապատ, Կնեվանք, տե՛ս Հասրաթյան 1973, 78,79), Նախիջևանում (Ագուլիսի Սբ․ Թովմայի եկեղեցի, հմմտ. Հարությունյան 1992, 405): Եռանավ բազիլիկ տիպի եկեղեցիների երկմույթ հորինվածքային՝ Ծաղկավանքի տարբերակը հանդիպում է Հայաստանի այլ նահանգներում ևս (հմմտ. Երևանի Զորավոր): Ավագ խորանի և ավանդատների պատերում պատրհան-խորշերի առատությունը նույնպես հիշեցնում է նույն ժամանակաշրջանի Սյունիքի և Նախճավանի եկեղեցիները: Փաստորեն գործ ունենք 17-18-րդ դարերի մի ճարտարապետական դպրոցի հետ, որի ստեղծագործությունները լայնորեն տարածվել են Արևելյան Հայաստանում:
 
Մատենագրական քննություն
 
Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցու տեղադրութան, ճարտարապետության, թվագրության հարցերին անդրադարձել է Շ. Մկրտչյանը (Мкртчян 1989, 96, 97): Իդեպ, հեղինակի 1985 թվականի հրատարակության մեջ եկեղեցու հատակագծում ավանդատները շրջանաձև վերջավորություն ունեն, ինչն իրականությանը չի համապատասխանում: Դրանք, ինչպես որ Արցախի եկեղեցիներում է ընդունված, ուղղանկյունաձև են: Սբ․ Աստվածածնի համառոտ նկարագրությունը հանդիպում է նաև Վ. Հարությունյանի հայկական ճարտարապետության պատմությանը նվիրված գրքում (Հարությունյան 1992, 402):
 
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո
 
Խորհրդային շրջանում՝ 1920թ., փակվելուց հետո, եկեղեցին տասնամյակներ որպես կոլտնտեսութան պահեստ է օգտագործվել, իսկ հետխորհրդային շրջանում դատարկ էր: Սակայն մարդիկ այցելում էին եկեղեցի, աղոթում և մոմեր վառում: Նպատակ ունենալով Արցախում պահպանել մշակութային, կրոնական ժառանգութունն ու գյուղի տարածաշրջանի ավանդույթները, եկեղեցու վերանորոգման նպատակով մի խումբ բարեգործներ 2010 թվականին նախաձեռնել են նվիրատվությունների հանգանակություն։ Ծաղկավանքի Սբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման գաղափարը պատկանում է Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Սվետլանա Տատունցին, ով այս եկեղեցու վերջին քահանայի ծոռնուհին է: Եկեղեցու վերականգնման նախագիծը կազմել է ճարտարապետ Սամվել Այվազյանը: Շինարարական աշխատանքների առաջին փուլն սկսվել են 2019 թվականի մայիսին։ 2019 թվականին իրականցվել է շինարարական աշխատանքների առաջին փուլը (հիմքի ամրացում, պատերի, պատուհանների, շքամուտքի, տանիքի և այլ ճարտարապետական մանրամասների նորոգում, նկ. 7, տե՛ս www.gofundme.com/tsakuri-church-reconstruction): Ներքին հարդարման աշխատանքներն ընդհատվել են 44-օրյա պատերազմի պատճառով, Ծակուռին հայտնվել է ադրբեջանական օկուպացիայում:
 
2021 թվականի մարտին՝ Հադրութի շրջան, և մասնավորապես Ծակուռի այցելության ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ցուցելով Ծաղկավանքի Սբ Աստվածածին եկեղեցու բարավորի արձանագրությունը, հայտարարել է, թե արձանագրութուններն ու խաչաքանդակները նոր են փորագրված և որ դա հայացված է ուդիական եկեղեցի է (https:youtu.be/blq-Kn1QnMs): Սա մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը այլափոխվում և ոչնչացվում է պետական բարձր հովանու ներքո:
 
 
 
 
 
 
3097

edits