3138
edits
չNo edit summary Պիտակ՝ Reverted |
չNo edit summary Պիտակ՝ Reverted |
||
==Ճարտարապետություն==
Ծակուռիի Սուրբ Աստվածածին Եկեղեցին բազիլիկ կառույց է որը կառուցված է սրբատաշ և անմշակ քարերով, նրա չափսերն են (15,24 x 12,10 մետր)։ Խորանի աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Եկեղեցին ունի մեկ մուտք արևմտյան կողմից։
Մուտքի վերևի մասում՝ բարավորին, կա խաչաքանդակ և արձանագրություններ։
Ծաղկավանքի Սբ․ Աստվածածին եկեղեցին իր հորինվածքով կրկնում է Ավետարանոցի Կուսանաց անապատի եկեղեցին (Հարությունյան 1992, 401): Բեմը, նրա երկու կողմերից տանիք բարձրացող աստիճանները, երկայնական պատերի խորշակամարները նմանություն ունեն Գտչավանքի գլխավոր եկեղեցու կառուցվածքային այդ հատվածների հետ (Հարությունյան 1992, 339): Պետք է նշել, որ Ծաղկավանքի եկեղեցու հատակագծային և ծավալատարածական հորինվածքը որոշակի տարածում ունի ոչ միայն Արցախի ուշմիջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ, այլև նաև Սյունիքում (Շնհերի կուսանաց անապատ, Կնեվանք, տե՛ս Հասրաթյան 1973, 78,79), Նախիջևանում (Ագուլիսի Սբ․ Թովմայի եկեղեցի, հմմտ. Հարությունյան 1992, 405): Եռանավ բազիլիկ տիպի եկեղեցիների երկմույթ հորինվածքային՝ Ծաղկավանքի տարբերակը հանդիպում է Հայաստանի այլ նահանգներում ևս (հմմտ. Երևանի Զորավոր): Ավագ խորանի և ավանդատների պատերում պատրհան-խորշերի առատությունը նույնպես հիշեցնում է նույն ժամանակաշրջանի Սյունիքի և Նախճավանի եկեղեցիները: Փաստորեն գործ ունենք 17-18-րդ դարերի մի ճարտարապետական դպրոցի հետ, որի ստեղծագործությունները լայնորեն տարածվել են Արևելյան Հայաստանում:
|
edits