«Եղիշե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 37.252.88.88 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել InternetArchiveBot մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Այս պատմիչի մասին քիչ բան գիտենք, այն քիչն էլ մեզ հասցրել է ավանդությունը, որի համաձայն Եղիշեն եղել է վարդապետ [[Սահակ Ա Պարթև|Սահակի]] և [[Մեսրոպ Մաշտոց|Մաշտոցի]] կրտսեր աշակերտներից։ Եղիշեն սկզբնական կրթությունը ստացել է հայրենիքում, նորաբաց դպրոցներում հայերենի հետ սովորել է նաև [[հունարեն]], [[ասորերեն]] և [[պարսկերեն]]։ Ապա Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կողմից մի խումբ այլ աշակերտների հետ 432-433 թթ ուղարկվել է [[Ալեքսանդրիա]]յի հռչակավոր համալսարան։ Մի քանի տարի այնտեղ սովորելուց հետո 441-442 թթ վերադարձել է [[Հայաստան]]՝ ստանալով վարդապետական աստիճան։ Եթե ընդունենք, որ Եղիշեն Ալեքսանդրիա մեկնելիս եղել է 24-25 տարեկան հասակում, ապա նա պետք է ծնված լինի 410-415 թթ ժամանակամիջոցում։ Հայրենիք վերադառնալով՝ ըստ ավանդապատման, դարձել է [[Վարդան Զորավար]]ի գրագիրը, [[451]] թ հայոց ազատագրական պայքարի՝ [[Ավարայրի ճակատամարտ|Ավարայրի հերոսամարտի]] ժամանակակիցն ու մասնակիցն է եղել։ Հայտնի է, որ հայոց պատերազմից հետո Եղիշեն դարձել է մենակյաց և ճգնավոր՝ մեկուսանալով [[Մոկք|Մոկաց]] լեռներում՝ մի քարայրում, որը հետագայում կոչվել է «'''Եղիշեի Այր'''»։ Հենց այդտեղ էլ գրել է «[[Վարդանի և հայոց պատերազմի մասին|Վարդանի և Հայոց Պատերազմի Մասին]]» երկը և աստվածաբանական<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=1367&captn=11505&wrpg=0&aupg=0 Մեկնութիւն Արարածոց Գրոց Եղիշէի Վարդապետի («Մատենագիրք Հայոց»-ից)]</ref> և կանոնական<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=1369&captn=11655&wrpg=0&aupg=0 Կանոնք («Մատենագիրք Հայոց»-ից)]</ref>, խրատական<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=1368&captn=11613&wrpg=0&aupg=0 Խրատք («Մատենագիրք Հայոց»-ից)]</ref> բնույթի աշխատություններ։ Մահացել է խոր ծերության հասակում, ենթադրաբար 470-475 թթ միջև ընկած ժամանակամիջոցում։
 
== Աշխատություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եղիշե» էջից