«Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կազմակերպություն}} '''Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում''' ({{lang-en|International Consortium of Investigative Journalists}}), ավելի քան 100 երկրներից 280 հետաքննող լրագրողներից և գրեթե 100 մեդիա կազմակերպություններից կազմված համաշխա...»:
(Տարբերություն չկա)

19:35, 5 Հոկտեմբերի 2021-ի տարբերակ

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում (անգլ.՝ International Consortium of Investigative Journalists), ավելի քան 100 երկրներից 280 հետաքննող լրագրողներից և գրեթե 100 մեդիա կազմակերպություններից կազմված համաշխարհային անկախ ցանց[3]։ Գլխամասը գտնվում է Վաշինգտոնում, աշխատակիցներ կան նաև Ավստրալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Սերբիայում, Բելգիայում և Իռլանդիայում[4]։

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1997
Գլխադասային գրասենյակՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ՂեկավարՋերարդ Ռայլ
Վերադաս կազմակերպությունՀանրային ամբողջականության կենտրոն
ՀիմնադիրՀանրային ամբողջականության կենտրոն և Charles Lewis?
Պարգևներ
Կայքicij.org(անգլ.)

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը 1997 թվականին հիմնադրել է ամերիկացի լրագրող Չարլզ Լյուիսը՝ որպես Հանրային ամբողջականության կենտրոն ՀԿ-ի (անգլ.՝ Center for Public Integrity) նախաձեռնություն[5]։ Նպատակն էր բացահայտել հանցագործություններն ու կոռուպցիան, որոնք դուրս էին գալիս ազգային սահմանների շրջանակից։ 2017 թվականին ցանցը դարձավ ամբողջովին անկախ կազմակերպություն, որն ավելի ուշ ստացավ հասարակական կազմակերպության կարգավիճակ (501(c)(3))։ Կոնսորցիումը հետաքննում է բազմազան հարցեր՝ կապված միջսահմանային հանցագործությունների, կոռուպցիայի և իշխանությունների հաշվետվողականության հետ[6][7]։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը բացահայտել է միջազգային ծխախոտագործական ընկերությունների կողմից հարկերից խուսափման և մաքսանենգության դեպք (2000)[8] և հետաքննության նոր հիմք ստեղծել՝ հանրայնացնելով Իրաքի և Աֆղանստանի պատերազմների ռազմական պայմանագրերը[6][7][9]։

«Պանամայի փաստաթղթերը» ավելի քան 100 մեդիա կազմակերպությունների համագործակցության արդյունք էր[10]՝ ներառյալ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) անդամները[11], տվյալների վրա աշխատող լրագրողները։ Հետաքննության մի մասը հրապարակվել է 2016 թվականի ապրիլի 3-ին՝ գրավելով համաշխարհային մեդիայի ուշադրությունը[12][13]։ Պանամայում գործող «Mossack Fonseca» իրավաբանական ընկերության 11.5 մլն գաղտնի ֆինանսական և իրավական փաստաթղթերի արտահոսքը պարունակում էր մանրամասն տեղեկատվություն ավելի քան 14000 հաճախորդների և ավելի քան 214000 օֆշորային կազմակերպությունների մասին, այդ թվում՝ բաժնետերերի և տնօրենների անուններ, որոնք հայտնի անձնավորություններ էին, պետության ղեկավարներ[14], պետական պաշտոնյաներ, ավելի քան 40 երկրների կառավարությունների ղեկավարներ կամ նրանց մերձավորներ[15][14][16]։ Գերմանական «Süddeutsche Zeitung» թերթն առաջինը ստացավ արտահոսած տվյալներն անանուն աղբյուրից 2015 թվականին[14]։ «Mossack Fonseca»-ի փաստաթղթերի վրա մեկ տարի աշխատելուց հետո Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի տնօրեն Ջերարդ Ռայլը նկարագրել է, թե ինչպես է օֆշորում գրանցված կազմակերպությունը «օգնել ընկերություններին և անձանց ստանալ հարկային արտոնություններ»՝ ներառյալ այն անձանց ու կազմակերպություններին, որոնց նկատմամբ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը պատժամիջոց էին կիրառել, քանի որ կապված են եղել Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի հետ[17]։

Պատմություն

Ծանոթագրություններ

  1. https://www.pulitzer.org/winners/international-consortium-investigative-journalists-mcclatchy-and-miami-herald
  2. https://www.uliege.be/cms/c_9266244/fr/docteurs-honoris-causa-sur-proposition-des-autorites-de-l-uliege
  3. «About the ICIJ - International Consortium of Investigative Journalists» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-10-05-ին.
  4. «ICIJ history - ICIJ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-10-05-ին.
  5. Vasilyeva, Natalya; Anderson, Mae (3 April 2016). «News Group Claims Huge Trove of Data on Offshore Accounts». The New York Times. Associated Press. Վերցված է 4 April 2016-ին.
  6. 6,0 6,1 «About». ICIJ. 6 April 2016. Արխիվացված է օրիգինալից 6 April 2016-ին. Վերցված է 6 April 2016-ին.
  7. 7,0 7,1 {{cite web|url=«About the ICIJ». www.icij.org.
  8. Beelman, Maud; Campbell, Duncan; Ronderos, Maria Teresa; Schelzig, Erik J. (January 2000), «Major Tobacco Multinational Implicated in Cigarette Smuggling, Tax Evasion, Documents Show», International Consortium of Investigative Journalists
  9. «Gerard Ryle». ICIJ/ Center for Public Integrity.
  10. «About the investigation». www.icij.org. Վերցված է 21 September 2020-ին.
  11. «ICIJ/OCCRP Panama Papers project yields unprecedented access to high level offshore corruption». www.occrp.org (անգլերեն). Organized Crime and Corruption Reporting Project. Վերցված է 2018-11-17-ին.
  12. «The International Consortium of Investigative Journalists». ICIJ. April 2016. Վերցված է 6 April 2016-ին.
  13. Board, The Editorial (5 April 2016). «The Panama Papers' Sprawling Web of Corruption». New York Times. Վերցված է 6 April 2016-ին.
  14. 14,0 14,1 14,2 Vasilyeva, Natalya; Anderson, Mae (3 April 2016). «News Group Claims Huge Trove of Data on Offshore Accounts». The New York Times. Associated Press. Վերցված է 4 April 2016-ին.
  15. Garside, Juliette; Pegg, David (6 April 2016). «Panama Papers reveal offshore secrets of China's red nobility: Disclosures show how havens such as British Virgin Islands hide links between big business and relatives of top politician». The Guardian. Վերցված է 6 April 2016-ին.
  16. «Panama Papers: The Power Players». International Consortium of Investigative Journalists. Արխիվացված օրիգինալից 4 April 2016-ին. Վերցված է 3 April 2016-ին.
  17. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «pbs_2016_apr_4» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: