«Խեժեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
 
Տող 6.
==Բնական խեժեր==
{{Հիմնական|Բնական խեժեր}}
Բնական խեժերը պինդ նյութեր են, որոնք առաջանում են խեժատու բույսերում բնականոն ֆիզիոլոգիական փոխանակության, ինչպես նաև վնասվածքների դեպքում։ Բնական խեժերը կազմում են [[փշատերև բույսեր]]ի հյութի հիմնական մասը (65%), առավել հարուստ են արևադարձային բույսերը։ Բնական խեժերը չեն լուծվում ջրում, լուծվում կամ ուռչում են օրգանական լուծիչներում, ընդունակ են առաջացնելու բարակ թաղանթներ։ Տաքացնելիս փափկում են ու հալվում։ Այրվում են մրոտ բոցով։ Մի քանիսը հիմքերի ազդեցությամբ ենթարկվում են օճառացման։ Բնական խեժերի մեծամասնությունը ամորֆ և տարբեր գույնի, օրինակ, դեղնանարնջագույն ([[դեղնախեժ]]), կարմիր (վիշապի արյուն), դարչնագույն ([[դոճախեժ]]), դեղինից մինչև մուգ դարչնագույն ([[բևեկնախեժ]], [[սաթ]]) նյութեր են։ Մի քանիսն ունեն բնորոշ հոտ ու համ (օրինակ [[խունկ]]ը)։ Բնական խեժերի բաղադրության մեջ մտնում են խեժաթթուներ, մեկ կամ բազմատոմ խեժասպիրտներ (ռեզինոլներ), խեժաթթուների, խեժասպիրտների կամ միատոմ ֆենոլների [[էսթերներ]] ու [[եթերներ]], որոշ իներտ նյութեր, որոնք պատկանում են, ըստ երևույթին, հետերոցիկլավոր միացությունների շարքին։ Բնական խեժերը կարող են պարունակել նաև եթերային յուղեր և ջուր (մեծամասնության քիմիական բաղադրությունը ճշգրիտ հաստատված չէ)։ Ներկայումս բնական խեժերից առավել շատ կիրառվում են [[բևեկնախեժ]]ը, [[դոճախեժ]]ը և [[սաթ]]ը։ Շատերը դուրս են եկել գործածությունից՝ իրենց տեղը զիջելով սինթետիկ խեժերին։ Բնական խեժերը կիրառվում են [[օճառագործություն|օճառագործության]], [[լաքեր]]ի ու [[ներկեր]]ի արտադրության մեջ, լուսատու բաղադրություններ, [[փայլալաք]]եր, կոսմետիկ նյութեր, [[սպեղանի]] պատրաստելու համար։
 
==Սինթետիկ խեժեր==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խեժեր» էջից