«Բանկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Կարճ հոդվածի ընդլայնում
Տող 25.
 
Բանկերի հիմնական նպատակը առավելագույն շահույթի ստացումն է, որը հաճախ հակասության մեջ է մտնում իրացվելիության ապահովման հետ, քանի որ բարձր իրացվելի ակտիվները եկամտաբեր չեն կամ ունեն ցածր եկամտաբերություն։
 
== Բանկերի տեսակները և դրանց դասակարգումը ==
Ժամանակակից բանկերի հիմնական տեսակներն են՝ էմիսիոն, արդյունաբերական, առևտրային, գյուղատնտեսական, շինարարական բանկերը, բանկային ասոցիացիաները, կարտելները, տրեստները, կոնցեռները, հոլդինգները և այլն։ Ելնելով ծագման բնույթից և ֆունկցիոնալ նշանակությունից բանկային համակարգը կարելի է դասակարգել ըստ հետևյալ հատկանիշների՝
 
* ըստ սեփականության ձևերի առանձնացվում են պետական, մասնավոր, կոոպերատիվ և խառը բանկեր,
* ըստ գործունեության կազմակերպական-իրավական տեսակների լինում են պետական, ակցիոներային կոմպանիաներ, կմանդիտային բանկեր և այլն,
* ըստ տերիտորյալ-տարածական գործունեության լինում են զգային, տեղական, ռեգիոնալ, միջռեգիոնալ, միջազգային բանկեր,
* ըստ անկախության աստիճանի տարբերվում են ինքնուրույն, դուստր, թոռ, լրիվ կախված և լիազորված բանկեր,
* ըստ կապիտալ դիվերսիֆիկացման աստիճանի լինում են մեկպրոֆիլային և բազմապրոֆիլային բանկեր,
* ըստ կապիտալի մեծության լինում են խո՛որ, միջին և մանր բանկեր,
* ըստ իրականացվող գործառնությունների տեսակների տարբերվում են էմիսիոն բանկեր, ինվեստիցիոն, հիպոթեկային, խնայողական, բորսայական, ունիվերսալ, ներքին և արտաքին բանկեր և այլն։
 
== Բանկերի հիմնական գործառնությունները ==
Բանկերի գործառնությունները իրականացվում են երկու ձևով՝
 
# պասի գործառնություն,
# ակտիվ գործառնություն։
 
'''Պասիվ գործառնություն'''՝ պասիվ օպերացիան ենթադրում է դրամական միջոցների կուտակում՝ ակտիվ օպերացիաներ կատարելու համար։ Բանկերի ռեսուրսները կազմավորվում են սեփական, փոխառու և էմիսիոն կարգով թողարկված միջոցների հաշվին։ Բանկի սեփական միջոցներին են վերաբերում նրա կանոնադիր կապիտալը, ապահովագրական միջոցները, ռեզերվային ֆոնդը, շահույթից մասհանումների հաշվին կազմավորվող ֆոնդերը և չբաշխված շահույթը։
 
Բանկի պասիվ գործառնությունն իրականացվում է ավանդների՝ դեպոզիտների ներգրավման ձևով։ Դրանք բաժանվում են երկու մասի՝ ժամկետային և ցպահանջ, որը փոխատուին է վերադարձվում նրա առաջին իսկ պահանջի դեպքում։ Երկար ժամանակով տրված ավանդների համար վճարվում է բարձր տոկոս, իսկ ցպահանջ դեպոզիտների համար ցածր տոկոս։
 
Բանկի հաշվեկշռի պասիվում պահվող ցպահանջ միջոները սովորաբար օգտագործվում են ընթացիկ վճարումներն իրականացնելու համար, իսկ ժամկետային ավանդները տեղաբաշխվում են նպատակային նշանակություն ունեցող միջոցների ձևով։
 
Առևտրային բանկերի պասիվ գործարքների օբյեկտներ են հանդիսանում միջբանկային ազատ դրամական ռեսուրսները։
 
'''Ակտիվ գործառնություն՝''' բանկերի ակտիվ օպերացիան ենթադրում է սեփական և փոխառու կապիտալի տեղաբաշխում՝ շահույթ ստանալու համար։ Բանկերի վարկային գործառնությունների նպատակն է՝ ձեռնարկությունների, բնակչության ու պետության վարկավորումը։ Պատահական չէ, որ բանկերն անվանում են վարկային ձեռնարկություններ։
 
Բանկերի ակտիվ գործարքների հիմնական մասը կազմում են վարկային և արժեթղթերով գործառնությունները։
 
Վերջին ժամանակաշրջանում բանկերը կատարում են նաև լիզինգային և ֆակտորինգային ծառայություններ։
 
Լիզինգը՝ դա բանկի կողմից ձեռք բերված ունեցվածքն է այն վարձակալության տալու համար։ Դա ձեռնարկություններին ֆինանսավորելու նոր ձև է, որը հավասարապես օգտակար է միջոցները լիզինգի ձևով տրամադրողի և այն օգտագործողի համար։
 
Ֆակտորինգը՝ դա կոմպոնիայի դեբիտորային գործունեության հանձնումն է բանկին՝ կառավարելու համար։ Ֆակտորինգը հանդիսանում է գործակալներին սպասարկելու ունիվերսալ համակարգ, որն իր մեջ ներառում է հաշվային, գովազդային, իրացման, ապահովագրական, վարկային և իրավաբանական ձևերը։ Ֆակտորինգի շնորհիվ նշանակալիորեն արագանում է հիմնական և շրջանառու միջոցների շրջանառությունը և դրա հիման վրա՝ բարձրանում դրանց արդյունավետությունը։
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բանկ» էջից