«Վրացերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 62.89.25.168 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել GeoO մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
No edit summary
Տող 55.
 
Վրացերեն բարբառների թվին է պատկանում նաև հրեա-վրացական բարբառը, որով խոսում են վրաստանաբնակ [[հրեաներ]]ը, նրանց այն մասը, որն այժմ բնակվում է [[Իսրայել]]ում։ Ընդհանուր առմամբ՝ մոտավորապես 85.000 մարդ։
 
== Քերականություն ==
 
=== Բառակազմություն ===
 
=== Թվական Անուններ ===
Վրացերենի մեջ թվերի անունները կառուցվում են պարզ անուններից, որոնք տասներկուսն են՝ 1-ერთი (էրթի), 2-ორი (օրի), 3-სამი (սամի), 4-ოთხი (օթխի), 5-ხუთი (խութի), 6-ექვსი (էքվսի), 7-შვიდი (շվիդի), 8-რვა (րվա), 9-ცხრა (ցխրա), 10-ათი (աթի), 20-ოცი (օցի) եւ 100-ასი (ասի):
 
11-ից մինչև 19 թվերի անունները կազմվում են 1-ից մինչև 9 թվերի անուններին կցելով. առջևից՝ '''թ''' («աթիի» կրճատ ձևը) եւ ետևից՝ մետի (=ավելի): Որոշ պարագաներին նախածանցված '''թ'''-ն արմատական թվականի առաջին բաղաձայնի հետ միաձուլելով ձևավորում է մի նոր բաղաձայն՝ թ+ս→ց, թ+շ→չ, թ+ց→ց, կամ առաջ է բերում արմատի առաջին բաղաձայնների փոխատեղություն՝ թ+րվ→թվր: 11-თერთმეტი (թերթմետի), 12-თორმეტი (թորմետի), 13-ცამეტი (ցամետի), 14-თოთხმეტი (թոթխմետի), 15-თხუთმეტი (թխութմետի), 16-თექვსმეტი (թեքվսմետի), 17-ჩვიდმეტი (չվիդմետի), 18-თვრამეტი (թվրամետի) եւ 19-ცხრამეტი (ցխրամետի):
 
==== Շաբաթվա անունները ====
Շաբաթվա առաջին չորս օրերի անունների կառուցուածքը նմանվում է նույն հայերենին՝
 
* երկուշաբթի-ორშაბათი (օրշաբաթի)
* երեքշաբթի-სამშაბათი (սամշաբաթի)
* չորեքշաբթի-ოთხშაბათი (օթխշաբաթի)
* հինգշաբթի-ხუთშაბათი (խութշաբաթի)
 
=== Գոյական Անուններ ===
Գոյականների ժամանակային կամ տարածական կապերը արտահայտելու համար կիրառվում են ածանցներ ու կապային բառեր, որոնք ունեն իրենց նշանակությունները՝
 
* ''-վիթ''՝ պես, նման (բավշվի'''վիթ'''՝ երեխայի նման)
* ''-զե''՝ վրա
* ''-թան''՝ քովը
* ''-թան էրթադ''՝ հետ, միասին (դեդաս'''թան էրթադ'''՝ մայրիկի հետ միասին)
* ''-շի''՝ մեջ, ներս (քալաք'''շի'''՝ քաղաքի մեջ)
* ''-դան''՝ (որևէ մի տեղ)-էն
* ''-գան''՝ (որևէ մի անձ, առարկայ)-էն
* ''գամո''՝ պատճառով (շենս '''կամօ'''՝ քու պատճառաւ)
* ''գարդա''՝ բացի
* ''գարեշե''՝ առանց (մշոբլեբիս '''գարեշե'''՝ առանց ծնողների)
* ''-թվիս''՝ համար (մեգոբրեբիս'''թվիս'''՝ ընկերների համար)
* ''միեր''՝ (միջոց)-ով
* ''մագիվրադ''՝ փոխարեն
* ''միուխեդավադ''՝ չնայած
* ''շեսախեբ՝'' մասին
* ''-ծին''՝ առաջ, միջև, դիմաց
* ''-մդե''՝ մինչեւ (խվալա'''մդե'''՝ մինչև վաղը)
 
== Տե՛ս նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վրացերեն» էջից