«Կղեմես Ալեքսանդրացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
|գույն = քրիստոնեություն
}}
'''Կղեմես Ալեքսանդրացի''' ({{lang-el|Κλήμης ὁ Ἀλεξανδρεύς}}, {{lang-la|Clemens Alexandrinus, Titus Flavius Clemens (''Տիտոս Փլաբիոս Կղեմես'')}}, 150, [[Աթենք]] – 216, [[Կապադովկյան Կեսարիա]]{{ԱԾ}}), [[Աստվածաբանություն|աստվածաբան]], եկեղեցական մատենագիր, [[Ալեքսանդրիա]]յի պատրիարք։ Ծնվել է բարեկեցիկ հեթանոս ընտանիքում, Աթենքում ստացել բարձր կրթություն։ Քրիստոնյա դառնալուց հետո ճանապարհորդել է [[Իտալիա]]յում, [[Ասորիք]]ում, [[Պաղեստին]]ում, [[Եգիպտոս]]ում և, ինչպես նշում է իր «Ստրոմատիս» երկում, աշակերտել ժամանակի նշանավոր [[Քրիստոնեություն|քրիստոնյա]] մտածողներին։ Կղեմես Ալեքսանդրացու ուսումնառության կարևորագույն հանգրվանն է եղել Ալեքսանդրիան, որտեղ ուսանել է տեղի նշանավոր աստվածաբան. դպրոցում, աշակերտել դպրոցի առաջին ուսուցիչ, սիցիլիացի փիլիսոփա Պանտենոսին։ Վերջինիս մահից (200) հետո ստանձնել է Ալեքսանդրիայի դպրոցի տեսչի պաշտոնը, դարձել Ալեքսանդրիայի պատրիարք ([[200]]–203)։ [[Սեպտիմիոս Սևերոս]] կայսրի (193–211) հալածանքների ժամանակ, [[203]]-ին ստիպված հեռացել է Ալեքսանդրիայից, տեղափոխվել նախ Կապադովկյան Կեսարիա և ապա՝ Երուսաղեմ, իր երբեմնի աշակերտ, Երուսաղեմի Ալեքսանդր եպիսկոպոսի մոտ։ Կյանքի հետագա տարիների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Ըստ [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացու]]՝ Կղեմես Ալեքսանդրացին [[215]]/216-ին Անտիոք է տարել Ալեքսանդր Երուսաղեմացու մի նամակը։ Ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչներից է։ Այստեղ նա հանդիպում է նշանավոր ուսուցիչ Պանտենոսի հետ։
 
== Ուսմունքը ==