«Արիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
}}
 
'''Լուցիոս Փլաբիոս Արիանոս''' ({{lang-lat|Lucius Flavius Arrianus}}, {{lang-gr|Αρρτανός}}, շուրջ [[95]]-[[180]] թթ.{{ԱԾ}}), [[Հին Հունաստան|հին հույն]] [[պատմիչ]] և [[աշխարհագրություն|աշխարհագիր]], զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ [[Հռոմեական կայսրություն]]ում։ Ծնվել է [[Բունիաթիա]]յի [[Նիկոմեդիա]] քաղաքում։ Աշակերտել է հույն ստոիկ փիլիսոփա [[Եպիկտետոս]]ին։ [[Հռոմ]]ում ստացել է ռազմական գիտելիքներ։ Քաղաքական հայացքներով եղել է կայսրության ջատագով։ Հռոմեական ծերակույտի անդամ էր, [[հյուպատոս]], [[արքոնտ]], [[131]]-[[137]] թթ.՝ [[Կապադովկիա]]յի կուսակալ։ Գրել է պատմական, փիլիսոփայական, ռազմական, աշխարհագրական և այլ բնույթի երկեր։
 
Արիանոսի «Ալեքսանդրի Անաբասիս» աշխատությունը (7 գրքից) [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] արշավանքների պատմության արժեքավոր աղբյուր է։ Գիրքը շարադրելիս հեղինակն օգտագործել է Ալեքսանդրի նամակները, նրա զորավարների աշխատությունները, արքունի հիշատակարանը։ «Ալեքսանդրի Անաբասիս»-ում կարևոր տեղեկություններ են պահպանված նաև [[Աքեմենյան]]ների բանակում կռվող հայկական ռազմական ուժերի մասին։
231 926

edits