«Ամատունի Ամատունի»–ի խմբագրումների տարբերություն

Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.1
(Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.1)
Այդ տարիներին Խորհրդային Միությունում մեծ թափ էին առել հալածանքներն ու բռնությունները։ Ամատունին գլխավորել է Աղասի Խանջյանի սպանությունից հետո տեղի ունեցած սարսափի ալիքը, որի ընթացքում բազմաթիվ պետական ու կուսակցական գործիչներ, մտավորականներ, զինվորականներ, եւ այլք ձերբակալվել ու գնդակահարվել կամ աքսորվել են։ Ուղղակիորեն աջակցում էր Լավրենտի Բերիայի քաղաքականությանը, որով արգելվում էր Հայաստանում արտադրական ձեռնարկություններիկառուցումը, Երևան-Աղսթաֆա երկաթգծի կառուցումը և այլն։ Հայտնի է Օպերայի կառուցման դեմ իր արտահայտությամբ․ «Ինչի՞ է պետք այստեղ Օպերա։ Թիֆլիսում կա։ Հերիք չի՞»<ref>{{Cite book|title=Ասպետական հոգիներ|last=Աթայան|first=Ռ.|publisher=|year=|isbn=|location=|pages=49}}</ref>։
 
Իր հերթին, նա դարձել է բռնությունների ալիքի զոհերից [[1937]] թվականի սեպտեմբերի [[Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ)|ՀԿ(բ)Կ]] ԿԿ պլենումից հետո, որտեղ եւ ձերբակալվել է։ Բռնադատվել է [[1938]] թվականին ու գնդակահարվել։ Նրանից հետո բռնատավում է կուսակցական ողջ ղեկվար կազմը՝ թվով մոտ 100 հոգի, որոնց մեծամասնությունը գնդակահարվում է, մյուսները աքսորվում են<ref>{{Cite web|url=http://lraber.asj-oa.am/1797/1/2000-1(27).pdf|title=Հայաստանի հասարակական-քաղաքական գործիչները ստալինյան բռնությունների տարիներին|last=Մանուկյան|first=Ա․ Ս․|date=2000|website=|publisher=|accessdate=2020-07-06|archive-date=2015-04-06|archive-url=https://web.archive.org/web/20150406125830/http://lraber.asj-oa.am/1797/1/2000%2D1(27).pdf|dead-url=yes}}</ref>։
 
Արդարացվել է [[1988]] թվականին։