«Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 97.
[[Հադրութի ճակատամարտ]] → [[Հադրութի գրավում]]
Հայերեն Վիքիպեդիայում կա համայնքային որոշում, որի համաձայն Արցախի վերաբերյալ հոդվածներում տեսակետների ներկայացման ժամանակ սկզբնականը ներկայացվում է այսպես ասած Արցախի տեսակետը, այնուհետև՝ Ադրբեջանի։ Բացի այդ, Հադրութի վերաբերյալ ռազմական գործողությունը չենք կարող զուտ ճակատամարտ ներկայացնենք, քանի որ այն հայկական աղբյուրներում լայնորեն ներկայացվում է որպես գրավում։ Այնպես ինչպես կա Շուշիի ազատագրում հոդված, նույն տրամաբանությամբ պետք է լինի Շուշիի գրավում և Հադրութի գրավում հոդվածներ։ [[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 13:44, 21 Սեպտեմբերի 2021 (UTC)
 
== Squid Game հոդվածի հայերեն անվանումը ==
 
== [[Խաղ կաղամարներում]] ==
:{{la|Խաղ կաղամարներում}}
[[Խաղ կաղամարներում]] → [[Խաղ-կաղամար]]
 
Հեռուստասերիալի կորեերեն բնօրինակը '''오징어 게임''' է (մոտավորապես՝ ''օձինգա գե-իմ''), որը բառացի նշանակում է, և անգլերենով էլ թարգմանված է հենց '''Squid Game'''։ Նախ, քանի որ ''squid'' ձկան տեսակը եզակի է բնօրինակում, հայերենում նույնպես ճիշտ կլիներ ասել "կաղամար", ոչ թե "կաղամարներ"։
 
"Կաղամարներում"-ի ''-ում'' վերջածանցը հավանաբար ռուսաբանություն է, (ենթադրում եմ) եկել է ռուսերեն հոդվածի վերնագրից՝ '''Игра в кальмара'''։ Բայց "в"-ն այստեղ տեղ կամ վայր ցույց չի տալիս, այլ նշանակում է "ինչ-որ կերպով, ինչ-որ բանին նման/համաձայն/համահունչ" և այլն: Նույն իմաստը կա նաև, օրինակ, ֆրանսերեն լեզվում` ''à'' մասնիկով արտահայտված, որը սովորաբար վայր է ցույց տալիս, բայց ինչ-որ բանի (այստեղ՝ խաղի) կոնկրետ ''տեսակ'' նշելու համար նույնպես օգտագործվում է։ Հայերենով իհարկե այս իմաստը չենք կարող փոխանցել ''-ում''-ով. մտքին ավելի մոտ կլիներ գոնե ''-ով'' տարբերակը ("Կաղամարով խաղ(ը)", բայց այդքան էլ սիրուն չէ սա...)։
 
Որպես վերնագիր առաջարկում եմ "Կաղամար խաղ(ը)" կամ, ավելի ճիշտ, "Խաղ-կաղամար" անվանումը։
 
--[[Մասնակից:Արման Մարտիրոսյան|Արման Մարտիրոսյան]] ([[Մասնակցի քննարկում:Արման Մարտիրոսյան|քննարկում]]) 08:13, 1 Հոկտեմբերի 2021 (UTC)