«Ակ-Կոյունլուների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Rescuing 3 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.1
Տող 61.
== Ակ-Կոյունլուների ցեղապետության առաջացում ==
 
[[14-րդ դար]]ի վերջին [[Միջին Ասիա]]յում զորապետ Թեմուր-Լանը կամ [[Լենկթեմուր]]ը («Կաղ Թեմուր») ստեղծել էր մի ընդարձակ պետություն՝ [[Սամարղանդ]] (այժմ՝ քաղաք [[Ուզբեկստան]]ում) մայրաքաղաքով։ [[Պարսկաստան]]ի մեծ մասը գրավելուց հետո նրա բանակները ձեռնամուխ եղան նոր նվաճումների։ Լենկթեմուրի զորքերը [[1386]] թվականին անցան [[Երասխ]] գետը և մտան [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]] ու [[Այրարատյան դաշտ]]։ Հաջորդ տարում Լենկթեմուրի զորքերը չկարողացան ընկճել [[Սասուն]]ի լեռնականներին, իսկ [[Վան]]ի բնակիչները համարձակորեն մերժեցին անձնատուր լինելու պահանջը։ Թշնամին քաղաքը գրավեց երկարատև պաշարումից և մեծաթիվ զոհեր տալուց հետո։ Լենկթեմուրը հրամայեց գերի տանել փրկված կանանց ու երեխաներին, իսկ ողջ մնացած տղամարդկանց ցած գլորել [[Տուշպա-Վան|Վանի բերդի]] ժայռից։ Սպանվածների կույտն այնքան բարձրացավ, որ վերջին նետվածները ողջ էին մնում։ [[1402]] թվականին Լենկթեմուրի զորքերը ծանր պարտության մատնեցին օսմանյան սուլթան Բայազետին Անգորայի (այժմ՝ [[Անկարա]], [[Թուրքիա]]յի մայրաքաղաք) ճակատամարտում։ Միայն [[Սեբաստիա]]յում նրանք կենդանի թաղեցին ավելի քան 4000 մարդու։ Զորավարը 1405 թվականին մահացավ, նրա աշխարհածավալ պետությունը սկսեց քայքայվել<ref>[{{Cite web |url=http://www.findarmenia.com/arm/history/21/330/331 |title=Լենկթեմուրի արշավանքները Հայաստան] |accessdate=2014-11-28 |archive-date=2016-03-08 |archive-url=https://web.archive.org/web/20160308105026/http://findarmenia.com/arm/history/21/330/331 |dead-url=yes }}</ref>։
[[Պատկեր:Diyarbakirwalls2.jpg|մինի|ձախից|Դիյարբեքիրի ամրոց, Ակ-Կոյունլուների ժամանակաշրջան]]
Լենկթեմուրի հետ [[Առաջավոր Ասիա]] էին տեղափոխվել նորանոր միջինասիական, գլխավորապես՝ թուրքմենական ցեղեր։ Միջինասիական ցեղերի ներգաղթը սկսվել էր դեռ [[սելջուկ-թուրքական արշավանքները Հայաստան|սելջուկ-թուրքական արշավանքների]] ժամանակ՝ [[11–րդ դար]]ում։ Զորավարի ժառանգների միջև ծայր առան գահակալական արյունալի կռիվներ, որոնցից օգտվեցին [[կարա-Կոյունլուներ|կարա-Կոյունլու]] և ակ-Կոյունլու թուրքմենական ցեղերի առաջնորդները, որոնց մի մասը դեռ [[13-րդ դար]]ի վերջին [[Միջին Ասիա]]յից ներգաղթել էր [[Փոքր Ասիա]] և Հայաստան։ Դրոշների վրա պատկերված էին սպիտակ (ակ) և սև (կարա) ոչխարներից և ծագել են այդ ցեղերի անունները։ Նրանց իշխանությունները ուժեղացան [[15-րդ դար]]ի սկզբին՝ Լենկթեմուրի մահից հետո։ Նրանց միջև մրցակցություն սկսվեց Հայաստանին և նրա հարևան երկրներին տիրելու համար։ Լենկթեմուրի հետնորդների և ակ-Կոյունլուների դեմ պայքարում հաղթանակեց կարա-Կոյունլու ցեղի առաջնորդ Կարա Յուսուֆը, որի օրոք նրա իշխանությունը վերածվեց ուժեղ տերության ([[1410]]-[[1468]])։ Վերջինիս մայրաքաղաքն էր Թավրիզը։ Տերության մեջ էին մտնում [[Հայկական լեռնաշխարհ|Հայաստանը]], [[Ատրպատական]]ը, [[Իրան]]ի արևմուտքը և [[Վրաստան]]ը։
Տող 67.
[[Հայկական լեռնաշխարհ]]ում ակ-Կոյունլուների իշխանությունը հաստատվել է Ջհանշահի մահից հետո՝ [[1468]] թվականին։ Ջհանշահի գահակալման տարիներին շարունակում էին ինքնավար մնալ [[Գեղարքունիք (գավառ)|Գեղամա երկրի]], [[Վայոց ձոր]]ի, [[Սյունիք (նահանգ)|Սյունյաց]], [[Արցախ (նահանգ)|Արցախի]] [[Գուգարք]]ի և մասամբ [[Վասպուրական]]ի հայ իշխանական տները։ Սյունյաց իշխան [[Բեշքեն Օրբելյան]]ի որդին՝ «վեհանձնյա ամիր և իշխան», «Նորին կայսերական մեծության մտերիմ» տիտղոսներով հայտնի [[Ռուստամ Օրբելյան]]ը, նշանակվեց «Այրարատյան երկրի» ([[Երևանի կուսակալություն]]) կառավարիչ՝ նստավայր ունենալով [[Երևան]]ը։ Նա Էջմիածնի վանքին նվիրեց յոթ հայկական գյուղ՝ ձևակերպելով որպես առք ու վաճառք։
 
Կարա-կոյունլուները հայության համակրանքը շահելու նպատակով բարենպաստ քաղաքականություն որդեգրեցին Հայոց եկեղեցու նկատմամբ։ 1441 թվականին կաթողիկոսական աթոռը հազարամյա դեգերումներից հետո վերահաստատտվեց Էջմիածնում։ Նշանակալից դեր սկսեցին խաղալ [[Աղթամարի կաթողիկոսություն|Աղթամարի]] Զաքարիա և Ստեփանոս կաթողիկոսները՝ ներկայանալով որպես [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] սերունդ։ Նրանք ունեին իրենց զինական ուժերը, որոնցով հաջողությամբ պաշտպանում էին Աղթամարի վանքի տիրույթները։ Զաքարիա կաթողիկոսը վայելում էր Ջհանշահի ու նրա տիկնոջ հովանավորությունը, երբեմն էլ հանդես գալիս միմյանց դեմ կռվող իսլամադավան իշխողներին հաշտեցնողի դերում։ Արևմտյան Հայաստանում շարունակում էին գոյատևել [[Համշեն]]ի, [[Սասուն]]ի, [[Խութ]]ի, [[Տուրուբերան|Տարոնի]], [[Մոկս]]ի, [[Շատախ]]ի և մի քանի այլ հայկական իշխանություններ<ref>[{{Cite web |url=http://www.findarmenia.com/arm/history/21/330/333 |title=Երևանը Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն։ Հայ իշխանական դասի կացությունը] |accessdate=2014-11-25 |archive-date=2016-03-05 |archive-url=https://web.archive.org/web/20160305012418/http://www.findarmenia.com/arm/history/21/330/333 |dead-url=yes }}</ref>։
 
== Պետության հիմնում ==
Տող 77.
Թուրքմենական ցեղերի շուրջ 100-ամյա տիրապետության ընթացքում հայ ժողովրդի նշանակալից հատվածներ գերվեցին ու ստրկության վաճառվեցին Արևելքի շուկաներում։ Շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը՝ [[Եվրոպայի հայկական միջնադարյան գաղթավայրերը|Եվրոպայում]] և [[Ասիայի հայկական միջնադարյան գաղթավայրերը|Ասիայում]] հիմնելով հայկական գաղութներ։ Անկում ապրեցին երբեմնի ծաղկուն քաղաքները, խոպանի ու արոտավայրերի վերածվեցին մշակելի հողերն ու այգիները։ Ծայրահեղ աղքատության մատնվեցին ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլև իշխանավորները։ Անկում ապրեցին արհեստն ու առևտուրը։
 
Հայաստանում հաստատված քոչվոր ցեղերին իրենց ոչխարների հոտերի համար անհրաժեշտ էին ընդարձակ արոտավայրեր, դրա համար էլ նրանք քիչ էին ուշադրություն դարձնում տնտեսության զարգացմանը։ Սակայն, ժամանակի ընթացքում, ազդվելով հայերից և մյուս նստակյաց ժողովուրդներից, նրանք սկսեցին աստիճանաբար անցնել նստակյաց կյանքի։ Քոչվորները հայ բնակչությանը դուրս էին մղում հարթավայրային շրջաններից, որի արդյունքում հայերը հիմնականում կենտրոնացան նախալեռնային և լեռնային շրջաններում<ref>[{{Cite web |url=http://www.findarmenia.com/arm/history/21/330/334 |title=Հայաստանի քաղաքական և տնտեսական դրությունը XV դ. երկրորդ կեսին] |accessdate=2014-11-25 |archive-date=2016-03-05 |archive-url=https://web.archive.org/web/20160305011015/http://www.findarmenia.com/arm/history/21/330/334 |dead-url=yes }}</ref>։
 
== Տես նաև ==