'''Տեկոր''', գյուղ [[Արևելյան Հայաստան]]ում, նախկին [[Կարսի մարզ]]ի [[Կաղզվանի գավառ]]ում։ Գտնվում է Նախիջևանի տեղամասում, [[Կաղզվան]] քաղաքից 33 կմ հյուսիս֊արևելք, [[Անի]]ից քաղաքից մոտ 20 կմ հարավ֊արևմուտք, [[Ախուրյան]]ի աջակողմյան վտակ [[Տեկոր (գետ)|Տեկոր]]ի աջ ափին, [[Տեկորի բերդ]]ի մոտ, երեք կողմից լեռներով եզերված տափարակ վայրում։ Գյուղից 3 կմ հյուսիս֊արևելք գտնվում է [[Տեկոր խարաբա]] գյուղը։