«Քննարկում:Կաղամարի խաղ»–ի խմբագրումների տարբերություն

(+{{ԹՀ|en|Squid Game|1045582759}})
 
{{ԹՀ|en|Squid Game|1045582759}}
 
== Առաջարկում եմ փոխել վերնագիրը ==
 
Կորեերեն բնօրինակը '''오징어 게임''' է (մոտավորապես՝ ''օձինգա գե-իմ''), որը բառացի նշանակում է, և անգլերենով էլ թարգմանված է, '''Squid Game'''։ Քանի որ ''squid'' ձկան տեսակը եզակի է բնօրինակում, հայերենում նույնպես կարելի է ասել "կաղամար", ոչ թե "կաղամարներ"։
 
"Կաղամարներում"-ի ''-ում'' վերջածանցը հավանաբար ռուսաբանություն է, (ենթադրում եմ) եկել է ռուսերեն հոդվածի վերնագրից՝ '''Игра в кальмара'''։ Բայց "в"-ն այստեղ տեղ կամ վայր ցույց չի տալիս, այլ նշանակում է "ինչ-որ կերպով, ինչ-որ բանին նման/համաձայն/համահունչ" և այլն: Նույն իմաստը կա նաև, օրինակ, ֆրանսերեն լեզվում` ''à'' մասնիկով արտահայտված, որը սովորաբար վայր է ցույց տալիս, բայց ինչ-որ բանի (այստեղ՝ խաղի) կոնկրետ ''տեսակ'' նշելու համար նույնպես օգտագործվում է։ Հայերենով իհարկե այս իմաստը չենք կարող փոխանցել ''-ում''-ով. մտքին ավելի մոտ կլիներ գոնե ''-ով'' տարբերակը ("Կաղամարով խաղ(ը)")։
 
Որպես վերնագիր առաջարկում եմ "Կաղամար խաղ(ը)" կամ, ավելի ճիշտ, "Խաղ-կաղամար" անվանումը։
 
--[[Մասնակից:Արման Մարտիրոսյան|Արման Մարտիրոսյան]] ([[Մասնակցի քննարկում:Արման Մարտիրոսյան|քննարկում]]) 23:18, 30 Սեպտեմբերի 2021 (UTC)