«Շուշիի բերդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 56.
 
[[Պատկեր:Шуши с-з часть крепости.jpg|մինի|ձախից|Շուշիի ամրոցի հյուսիսարևմտյան մասը 19-րդ դարում]]
[[Պատկեր:Shusha fortress in September 2021.jpg|մինի|Ամրոցի հետպատերազմյան վիճակ]]
[[1744]] թվականին [[Վարանդա գավառ|Վարանդայի]] տիրակալ է նշանակվել Մելիք-Հուսեյնի ավագ որդի Մելիք-Հովսեփը, որին պարսիկները Հուսեյն էին անվանում<ref name="հ">Պարսամյան Վ.Ա. - Հայ ժողովրդի պատմություն. հատոր 2 -րդ Չ (IX- XIX դդ.)</ref>։ Նա [[Խաչեն գավառ|Խաչենի]] Հասան-Ջալալյանների տան փեսան էր։ Նրա կրտսեր եղբայր Մելիք-Շահնազար 2-րդը, օգտվելով Իրանի գահակալական կռիվներից, սպանել է եղբորը, կոտորել նրա ընտանիքը և իրեն հռչակել Վարանդայի մելիք։ {{քաղվածք|''Մելիք-Հովսեփը և Մելիք-Շահնազարը խորթ եղբայրներ էին, Հովսեփը ծնված էր Մելիք-Հուսեինի Աննա-խաթուն անունով կնոջից, որը Դիզակի իշխան Մելիք-Ավանի քույրն էր, իսկ Մելիք-Շահնազարը ծնված էր Զոհրախանումից, որը [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի խանի]] աղջիկն էր, ազգով թուրք։ Մելիք-Հուսեինը նրան իբրև գերի բերեց Նախիջևանից, հետո ամուսնացավ նրա հետ:''|[[Րաֆֆի]]}}
Իրանի Ալի Իբրահիմ շահը հաստատում է Շահնազարի իշխանությունը։ [[Արցախ]] մելիքները միավորում են իրենց ուժերը, պաշարում Մելիք-Շահնազարի Ավետարանոց բերդը, բայց ձմռան պատճառով վերադառնում են՝ գարնանը կրկին արշավելու պայմանով։ Վարանդայի մելիքը դիմում է Փանահ խանի օգնությանը, նրան հպատակվում և հավատարմության երդում է տալիս և նրա աջակցությամբ ազատվում մելիքների պատժից։ Ապա Մելիք- Շահնազարը իր աղջկան Հուրզադ խանումին, կնության է տալիս Փանահի որդուն՝ [[Իբրահիմ խան]]ին, նրանց նվիրում Արցախի անառիկ բերդաքաղաք [[Շուշի]]ն։