«Կլավդիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Միապետ|պատկեր=Claudius crop.jpg}}
'''Տիբերիոս Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկուս''' ({{lang-lat|Tiberius Claudius Caesar Augustus Germanicus}}, [[մ.թ.ա. 10]] թ. [[օգոստոսի 1]] - [[54]] թ. [[հոկտեմբերի 13]]{{ԱԾ}}), ծնունդով՝ Տիբերիոս Կլավդիոս Դրուզոս (Tiberius Claudius Drusus), [[Հռոմեական կայսրություն|հռոմեական]] կայսր [[Հուլիոսներ-Կլավդիոսներ|Հուլիոսների-Կլավդիոսների]] հարստությունից (41-54 թթ.), [[Տիբերիոս]] կայսեր զարմիկը և [[Կալիգուլա]]յի հորեղբայրը։ 41 թ. կայսր է հռչակվել զորքի կողմից այն հանգամանքի բերումով, որ Կալիգուլայի սպանությունից հետո նա Հուլիոսների-Կլավդիոսների տոհմի միակ չափահաս շառավիղն էր։
 
Երիտասարդ տարիքից Կլավդիոսը քիչ էր ներգրավված հասարակական-քաղաքական գործունեության մեջ, քանի որ աչքի չէր ընկնում քաջառողջությամբ։ Ընտանիքում անգամ կասկածում էին նրա մտավոր ընդունակությունների վրա։ Բացի դրանից նա կաղում և կակազում էր։ Այդ պատճառով նրան հանգիստ թողեցին՝ թույլ տալով զբաղվել այն բանով, ինչը նրա սրտով էր։ Դրա շնորհիվ Կլավդիոսը մասնագիտացավ պատմագիտության բնագավառում՝ գրելով մի շարք աշխատություններ, այդ թվում [[Կարթագեն]]ի և [[էտրուսկներ]]ի պատմության վերաբերյալ, որոնք ցավոք մեզ չեն հասել։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կլավդիոս» էջից