«Մխիթար Անեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Մխիթար Անեցի''' ({{ԱԾ}}), XII դարի վերջի և XIII դարի սկզբին ապրած հայ պատմիչ, [[Անիի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցի|Անիի կաթողիկե եկեղեցու]] ավագերեց։ Գրել է «Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց» երկասիրությունը<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=228&captn=4992&wrpg=0&aupg=0 Մխիթար Անեցի, Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց, աշխատասիրութեամբ Հայրապետ Մարգարեանի, Երեւան, 1983]</ref> (Հառիճա վանքի Գրիգոր վարդապետի խնդրանքով)։ Պատմությունը հավանաբար կազմված էր երեք մասերից։ Առաջին մասում ընդգրկված էր եղել հայոց [[Պարույր Սկայորդի|Պարույր թագավոր]]ից մինչև Բագրատունի Գագիկ Ա թագավորի գահակալությունն ընկած ժամանակաշրջանը, երկրորդում՝ XI դարի 60-ական թթ. և XII դարի պատմական անցքերը և երրորդում՝ խաչակրաց արշավանքների պատմությունը<ref>Լ.Հ. Բաբայան, Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության, Երևան, 1981, էջ 189։</ref>։ «Մատեանից» մեզ է հասել միայն առաջին մասի սկզբի գլուխները (ԻԷ գլուխը ներառյալ)։ Գրել է նաև այլ աշխատություններ, որոնք ժամանակի ընթացքում կորել են։
 
Մխիթար Անեցու գրական ժառանգության մասին տեղեկություններ են հաղորդում [[Վարդան Արևելցի]]ն և [[Ստեփանոս Օրբելյան]]ը։