«Ընկուզենի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ 141.136.76.145 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 6.
[[Պատկեր:Walnuts by RustedStrings.jpg|մինի|աջից|240px|Ընկույզ։]]
 
Ընկուզենին տերևաթափ խոշոր ծառ է։ Ընկուզենին ճյուղատարած, խոշոր ծառ է, բարձրությունը՝ մինչև 30 մ և ավելի, բնի տրամագիծը՝ մինչև 1,9 մ։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևն անհարթ է՝ բաց մոխրագույն երանգով։ Սաղարթը խիտ է, լայն, արմատային համակարգը՝ հզոր։ Տերևները խոշոր են, բարդ, կենտփետրաձև, հոտավետ։ Միատուն բույս է։ Ծաղիկները միասեռ են, արականները ծաղկաբույլեր (կատվիկներ) են, իգականները (1 կամ 2-3-ական) գտնվում են միամյա ընձյուղների ծայրերին։
 
Ընկուզենին երկարակյաց է. ապրում է 300-400 տարի։ Լավ աճում է չափավոր խոնավ, ավազակավային հողերում։ Լուսասեր է և ջերմասեր, սակայն դիմանում է մինչև -25 °C ցրտերին։ Բազմանում է սերմերով և պատվաստի միջոցով։ Պատվաստված ծառերի բերքատվությունն սկսվում է 8-10-րդ տարում և շարունակվում մինչև 150-200 տարի։ Մեկ ծառը կարող է տալ 65-100 և ավելի՝ մինչև 250 կգ բերք։
Տող 14.
Պտուղը կորիզապտուղ է ([[ընկույզ]]), կեղևը՝ փայտացած, կարծր՝ արտաքինից ծածկված կանաչ, հյութալի պատյանով։ Չհասունացած ընկույզից (հարուստ է [[C վիտամին]]ով) պատրաստում են մուրաբա, հասուն սերմերն օգտագործվում են խոհարարական, [[հրուշակեղեն]]ի արտադրության մեջ և յուղ ստանալու համար։ Ընկույզի կանոնավոր օգտագործումը լավացնում է հիշողությունը, վերականգնում առողջությունը՝ ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ։ Տերևներից, կեղևից և խակ պտղի կանաչ պատյանից ստանում են աղաղանյութեր, շագանակագույն ներկանյութ, եթերայուղեր։ Ընկուզենու տերևներն ունեն միջատասպան հատկություն, որի պատճառը տերևներում պարունակվող յուգլոն ներկանյութն է։ Յուգլոնն ազդում է նաև [[մարդ]]կանց վրա. առաջացնում է [[գլխացավ]] և ընդհանուր թուլություն։ Այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում երկար մնալ ընկուզենու մոտ։
== Քիմիական կազմը ==
Տերևները պարունակում են խիննոններխինոններ, [[ֆլավոնոիդ]]ներ, [[վիտամին]], ասկորբինաթթու (4—5 %), [[խեժեր]] (3—4 %), β-կարոտին (100 [[գրամ]]ին 12 մգ), եթերայուղեր (մինչև 0,03 %)։
 
Խակ պտղի մեջ մեծ է ասկորբինաթթվի պարունակությունը (մինչև 10 %). Պտղի միջուկները պարունակում են ճարպայուղ (մինչև 60—76 %), [[սպիտակուց]]ներ (մինչև 21 %), [[Ածխաջուր|ածխաջրեր]] (մինչև 7 %), [[Վիտամին K|К եւ Р վիտամիններ]], ամինաթթուներ։