«Գնաճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կարճ հոդվածի ընդլայնում
Տող 122.
* ''նոր դրամական համակարգի ստեղծում''. դա տեղի է ունենում, երբ ստեղծվում է նոր պետություն, անցում է կատարվում մի դրամական համակարգից մյուսին,
* ''դրամական համակարգի մասնակի փոփոխություն''. օրինակ՝ փողի ապահովվածության, էմիսիայի իրականացման կարգի փոփոխություն, դրամանիշի անվանման փոփոխություն և այլն։
Պետության հակագնաճային քաղաքականության հիմնական մեթոդը ինֆլյացիայի տեմպերի իջեցման քաղաքականությունն է, որին կարելի է հասնելի տնտեսության աճի դանդաղեցման և գործազրկության ավելացման միջոցով։ Այս դեպքում տնտեսական և սոցիալական ծախսերը շատ մեծ են, բայց արդյունքները շատ ավելի արդյունավետ են, քան ադապտացիայի քաղաքականության դեպքում։
 
Հակագնաճային միջոցառումների մյուս ուղին գնաճին հարմարվելն է։ Տնային տնտեսությունները, ֆիրմաները փորձում են հաշտվել գնաճի առկայության հետ։ Բնակչությունը գնաճին ընտելանում է՝ եկամտի լրացուցիչ աղբյուրներ գտնելու, աշխատավարձն ինդեքսավորելու, արժեզրկված գումարներն անմիջականորեն ապրանքանյութական արժեքների վերածելու միջոցով և այլն։
 
Շատ պետությունների հակագնաճային քաղաքականության հիմքում դրված են սոցիալական ծրագրերի և պետական ծախսերի նկատելի կրճատման, բյուջեի դեֆիցիտի վերացման, դրամավարկային կոշտ միջոցառումների կիրառման ծրագրեր։ Այդ կուրսերի նպատակն է համարվում գնաճի և գործազրկության դեմ պայքարը, ապրանքային մասսայի ավելացումը, դրամական շուկայի երկարատև հավասարակշռման ապահովումը և այլն։
 
Առավել հաճախ դրամաշրջանառության կարգավորման նպատակով կիրառում են դրա կայունացման հետևյալ մեթոդները.
 
* ''Նուլիֆիկացիա'', որի դեպքում անվավեր է ճանաչվում շրջանառության մեջ գտնվող արժեզրկված դրամական միավորը և այն հանվում է շրջանառությունից՝ փոխարինվելով նոր դրամական միավորով։
* ''ԴևալվացիաԴեվալվացիա''. դրամական միավորի՝ ոսկու պարունակության կրճատում կամ ազգային տարադրամի փոխարժեքի կրճատում օտարերկրյա արժույթի նկատմամբ։ [[Դևալվացիա]]ն գնաճի հակառակ երևույթն է՝ ազգային արժույթի արժևորում։
* ''Դենոմինացիա''. դրամական միավորի անվանական արժեքի կրճատում։
*''Դեֆլյացիա.'' դրամական զանգվածի փոքրացում շրջանառությունից ավելցուկ թղթադրամները հանելու միջոցով։
*''Ռեվալվացիա.'' բարձրանում է դրամական միավորի մետաղյա բովանդակությունը կամ թղթադրամի կուրսն արտասահմանյան արժույթի նկատմամբ։
 
Այս ամենի հետ մեկտեղ պետությունն իրականացնում է հակագնաճային քաղաքականություն՝ ուղղված գնաճ առաջացնող պատճառների կարգավորմանը, մասնավորապես, պետական ծախսերի կրճատմանը, պահանջարկի կրճատմանը, եկամուտների կրճատմանը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գնաճ» էջից