«Կոնցեռն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Կարճ հոդվածի ընդլայնում
Տող 1.
'''Կոնցեռն''' ([[գերմաներեն]]՝ '''Konzern'''), [[Եվրոպա]]յում, հատկապես՝ [[Գերմանիա]]յում տարածված ձեռնարկությունների խմբի տեսակ, որը ձևավորվում է իրավաբական անկախություն ունեցող մի քանի ձեռնարկությունների՝ մեկ ձեռնարկության հսկողության (կառավարման) ներքո միավորմամբ։ Ընդ որում՝ այդ միավորման արդյունքում առաջանում է միասնական տնտեսական սուբյեկտ՝ միասնական կառավարմամբ։ Սրանց ծագումը պայմանավորված է արտադրության կոմբինավորման պրոցեսով, տարբեր ճյուղերի ավելի սերտ կոոպերացման անհրաժեշտությամբ և կենտրոնացված վերահսկողություն սահմանելու ձգտումներով։ Կոնցեռնը ղեկավարում է գլխավոր վարչությունը՝ նրա մեջ միավորված ֆիրմաների փաստացի տերը։
 
Կոնցեռնը բաղկացած է մեկ վերահսկող (կառավարող) և մեկ կամ ավելի կառավարվող ձեռնարկություններից<ref name="s17">Stock Corporation Act 1965 (Germany), section 17</ref>։ Նրանց միջև հարաբերությունները հիմնված են առևտրային և վարչական ռեալ, իրական հարաբերությունների վրա՝ ի տարբերություն մայր և դուստր ձեռնարկությունների, որոնք միմյանց կապված են բաժնետոմսերի տիրապետմամբ և ձայնի իրավունքով<ref name="s16">Stock Corporation Act 1965 (Germany), section 16</ref>։ ''Aktiengesetz''-ը [[1965 թվական]]ին կոնցեռնը ձևակերպել է որպես «մեկ իշխող և մեկ կամ մի քանի կախյալ ընկերությունների խումբ՝ իշխող ընկերության միասնական ղեկավարության ներքո»<ref name="s18">Stock Corporation Act 1965 (Germany), section 18</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոնցեռն» էջից