«Թավշյա հեղափոխություն (Հայաստան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://www.president.am/ +https://president.am/)
Տող 80.
=== Սահմանադրության փոփոխություն ===
[[Պատկեր:Solvita Āboltiņa tiekas ar Armēnijas prezidentu (5511444053).jpg|մինի|Հայաստանի վարչապետ [[Սերժ Սարգսյան]]ը]]
Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվել է [[2008]] թվականին<ref>[http://res.elections.am/images/doc/24.02.08.24.pdf ՀՀ ԿԸՀ 2008 թ․–ի փետրվարի 24–ի N 24-Ա որոշում]</ref>, ապա վերընտրվել [[2013 թվական]]ին<ref>{{Cite web |url=https://www.president.am/hy/serzhsargsyan |title=Սերժ Սարգսյան - Հայաստանի Նախագահ |website=նախագահ.հայ}}</ref>։ [[1995]] թվականին ընդունված [[Հայաստանի Սահմանադրություն]]ը արգելում էր միևնույն անձին ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հայաստանի նախագահի պաշտոնում<ref>{{Cite web|url=https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=1|title=DocumentView|website=www.arlis.am|accessdate=2018-04-08}}</ref>։ 2013 թվականի սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին<ref>[http://www.parliament.am/library/sahmanadrakan%20barepoxumner/hramanagir.pdf ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումներիմասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին]</ref><ref>{{Cite web|url=http://www.yerkir.am/news/view/54839.html|title=Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հայտնի է|last=One|first=Studio|website=www.yerkir.am|accessdate=2018-04-08}}</ref><ref>{{Cite web|url=https://www.president.am/hy/decrees/item/947|title=ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ|website=նախագահ.հայ|accessdate=2018-04-08}}</ref>։ 2014 թվականի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանին ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով երկիրը պետք է անցում կատարի կառավարման խորհրդարանական ձևին և պետության ղեկավար դառա ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ընտրված վարչապետը։ Նույն օրը Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ այլևս չի առաջադրվի ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնի համար։ Նա մասնավորապես ասել է․
{{Քաղվածք|Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում։|Սերժ Սարգսյան, Ապրիլի 10, 2014թ․<ref>[https://www.president.am/hy/press-release/item/2014/04/10/President-Serzh-Sargsyan-meeting-Commission-on-Constitutional-reforms/ Հայաստանի Նախագահին ներկայացվել է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը]</ref>}}
 
Հանրաքվեն ընդունվեց [[2015 թվական]]ի [[Դեկտեմբերի 6|դեկտմբերի 6]]-ին<ref>{{Cite news|url=http://www.bbc.com/news/world-europe-35025853|title=Fraud claims mar Armenia referendum|date=2015-12-07|newspaper=BBC News|language=en-GB|access-date=2018-04-08}}</ref>։ Նախագահության երկրորդ ժամկետի ավարտից մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը հաստատեց, որ չի բացառվում իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում<ref>{{Cite web|url=http://www.tert.am/am/news/2018/03/19/President-comment/2641895|title=Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով. Սերժ Սարգսյան|website=www.tert.am|language=hy|accessdate=2018-04-08}}</ref>։