«Հայ օգնության միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: ջնջվեց: {{Արևմտահայերեն|Հայ Օգնութեան Միութիւն}}
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Կազմակերպություն
}}
'''Հայ օգնության միություն''' (ՀՕՄ) (Armenian Relief Society), կանանց անկախ բարեգործական կազմակերպություն։ [[ՄԱԿ]]-ի ոչ կառավարական կազմակերպությունների հասարակական լրատվության դեպարտամենտի անդամ։ 17 երկրներում ունի մասնաճյուղեր՝ ավելի քան 16 հազար անդամով։ Հիմնադրվել է [[1909]] թվականին, դաշնակցություն կուսակցության աչքի ընկնող գործիչ է. Ակնունու (Խ. Մալումյան) ջանքերով, [[ԱՄՆ]]-ի հայ կանանց տարբեր կազմակերպությունների միավորմամբ, «Դաշնակցության Կարմիր խաչի» մեջ։ Առաջին համա գումարում ([[1915]]) ներկայացված էր ԱՄՆ-ի և [[Կանադա]]յի կազմակերպության 33 մասնաճյուղ։ Երկրորդ համագումարում ([[1919]]), հաշվի առնելով, որ [[Հայաստանի Հանրապետություն]]ում ստեղծվել է պետական [[Կարմիր խաչ]], որոշում է ընդունվել միավորվել նրա հետ, և վերանվանվել է «Հայաստանի Կարմիր խաչ», Հանրապետության անկումից հետո (1920 թվականի նոյեմբերին) կազմակերպությունը կոչվել է հայկական Կարմիր խաչ։
1915 թվականից կազմակերպել է բազմակողմանի օգնություն (ապահովել բնակարանով, աշխատանքով, հիմնել հիվանդանոցներ, որբանոցներ, ծերանոցներ, կազմակերպել անվճար սնունդ) տարբեր երկրներում ապաստանած գաղթական հայերին։ 1920-ական թվականներին մեծ աշխատանք է ծավալել տարբեր երկրներում հայ համայնքների ազգ-մշակութային կյանքի կազմակերպման ուղղությամբ։ Կազմակերպության ամերիկյան կենտրոնի շուրջը միավորվել են [[Ֆրանսիա]]յի, [[Հունաստան]]ի, [[Իրաք]]ի, [[Եգիպտոս]]ի, [[Բուլղարիա]]յի, [[Իրան]]ի, [[Ռումինիա]]յի, [[Սիրիա]]յի, [[Լիբանան]]ի մասնաճյուղերը։ Կազմակերպության միջոցներով ստեղծվել են հայկական դպրոցներ, հոգևոր ճեմարաններ, առողջապահ, կենտրոններ և այլն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ([[1939]]-[[1945|45]]) մասնաճյուղերը համագործակցել են միջազգային Կարմիր խաչի հետ։ [[1946]] թվականից կազմակերպությունը վերանվանվել է Հայ օգնության միություն։