«Ազգերի հարստություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կարճ հոդվածի ընդլայնում
Տող 5.
Գրքի առաջին հրատարակությունը լույս է տեսել [[1775]]-[[1776]] թթ.: Այդ պատճառով, երբ որ գրքի մեծ մասում ասվում է իրերի իրական դրության մասին, պետք է հաշվո առնել իրերի այն դրությունը, որը եղել է այն կամ ավելի վաղ ժամանակ։ Երրորդ հրատարակությունում ([[1784]] թ.) մի քանի հավելում է կատարած, մասնավորապես անդրադարձ մաքսերի և խրախուսադրամների գլուխներին։
Գիրքը մեծ ազդեցություն է ունեցել [[Տնտեսագիտության տեսություն|տնտեսագիտության տեսության]] և մասնավորապես [[Քաղաքական տնտեսագիտություն|քաղաքական տնտեսագիտության]] վրա։
 
Տարբեր ժամանակներում տարբեր տնտեսագիտական դպրոցներ ազգային հարստության աղբյուրին տվել են տարբեր մեկնաբանություններ։
 
# Մերկանտելիստները հարստության աղբյուր էին համարում արտաքին առևտուրը, իսկ նրա ունիվերսալ ձևը ազնիվ մետաղը։
# Ֆիզիոկրատները արտադրության միակ ոլորտը, որտեղ ստեղծվում է ազգային հարստությունը համարում էին գյուղատնտեսությունը։
# Ադամ Սմիթը հարստության ստեղծման աղբյուրը կապում էր արտադրողական աշխատանքին, հետևապես նաև նյութական արտադրության հետ։
# Կառլ Մարքսը ազգային հարստությունը ներկայացնում է որպես ապրանքների հսկայական հավաքածու, իսկ ինչը աշխատանքի արդյունք չէ սոցիալական հարստություն չէ։
# Ալֆրեդ Մարշալը հարստությունը համարում է որպես նյութական և ոչ նյութական բարիքների ամբողջություն։
 
Այսպիսով կարելի է առանձնացնել ազգային հարստության բնորոշումները նեղ և լայն առումներով։
 
Նեղ իմասով ազգային հարստությունը առանձին մարդկանց, ձեռնարկությունների, պետությանը պատկանող նյութական բարիքների ամբողջությունն է։ Որպես կանոն սա ունի դրամական արտահայտություն։
 
Լայն առումով ազգային հարստությունը ընդգրկում է նաև այն ոչ նյութական հոգևոր արժեքները, որոնց տնօրինում է երկիրը։
 
== Արտաքին հղումներ ==