«Շահկերտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 81.
Պատմական [[Երնջակ գավառ]]ի մյուս գյուղերի և ավանների թվում այս ավանը ևս զերծ չի մնացել ավերումներից և հրկիզումներից, որի պատճառով այն աստիճանաբար քայքայվել է, իսկ բնակչությունը ցրվել տարբեր տեղեր։ Հատկապես տուժել է պարսկական և թուրքական ասպատակումների ժամանակաշրջանում, ինչպես նաև [[հայ-թաթարական բախումներ]]ի ժամանակ։
 
===ՇակերտիՇահկերտի ապստամբությունը 1749-1750===
[[Նախիջևանի խանություն|Նախիջևանի խանությունը]] 1700-ականների կեսերին անցնում էր ձեռքից ձեռք։ Ազգաբնակչությունը հիմնականում տուժում էր հարկահանությունից ու տարատեսակ ճնշումներից։ Դրությունը փոխվում է արմատապես, երբ Պարսից [[Իբրահիմ շահ]]ը Նախիջևանի կառավարիչ է նշանակում ազգությամբ վրացի [[Բեհնամ խան]]ին։ Նոր խանը ոչ միայն դադարեցնում է հարկահանություններն, այլև զորք է կազմում տեղի հայերից, որոնց գլխավորում էին հայ մելիքներն ու զորահրամանատարները։ <br />
Մահմեդական ազգաբնակչությունը գրգռվում է հայկական այդ զորքի և Բեհնամ խանի դեմ։ [[1749]] թվականին նախկին [[Հեյդար-Ղուլի խան]]ը կարողանում է կաշառքներով համոզել Իրանի շահին նորից իրեն նշանակել Նախիջևանի խանության կառավարիչ։ Վերջինս իր զինված ուժերով գալիք է և [[Օրդուբադ]] քաղաքի հարևանությամբ հաղթանակ տանում հայ հրամանատարներին, ձերբակալում վերջիններս, ապա վռնդում Բեհնամ խանին։ Հայերից կազմված բանակը ցրվում է, բոլոր հայ զորահրամանատարներին հեռացնում է իրենց պաշտոններից, իսկ ոմանց էլ տարբեր հանցանքների մեջ մեղադրելով, դատապարտում մահվան։ Չի սպանվում միայն հայ իշխան [[Հովհաննես Խանդամիրյան]]ի եղբորորդին՝ [[Վարդազար Խանդամիրյան]]ը։ Այդուհանդերձ, նորանշանակ Խանի համար հասկանալի էր, որ ամբողջությամբ հայաբնակ Շահկերտ ավանը չի պատրաստվում հնազանդվել հայատյաց խանին։<br />
Պատերազմելու համար Հովհաննեսի գլխավորությամբ գյուղի տղաներից հավաքագրվում են 500 հոգի, ովքեր կարճ ժամանակահատվածում վարժեցվում են ու վերածվում մարտունակ բանակի։ Գյուղի հարակից բերդմ ամրացվում է, լցվում պաշարներով։ Պղնձագործ գյուղացիների կողմից պատրաստվում են թնդանոթներ։ <br />
[[1750]] թվականին Հեյդարխղուլի խանը բանակ է դնում Շահերտի հարևանությամբ, սակայն միանգամից չի դիմում հարձակման ու փորձում է խորամանկել՝ իշխանին և նրա մերձավորներին հրավիրելով բանակցությունների։ Հովհաննես Խանդամիրյանը հրաժարվում է բանակցություններից, որից հետո սկսվելից մարտական գործողությունները։ Հայաբնակ գյուղը մեծ հաջողությամբ պաշտպանվում էր՝ ոչ մի հույս չթողնելով պարսիկ խանին։ Հեյդար-Ղուլի խանի առաջարկությամբ նորից կողմերը նստում են բանակցությունների, որոնց պայմանները սակայն այդքան էլ չէին համապատասխանում հեռատես իշխան [[Հովհաննես Խանդամիրյան]]ի պահանջներին։ Զգալով, որ երկար ժամանակ չի կարող պարտադրել պասկական կողմին հաշտության սեփական պայմանները ու խուսափելու համար ներքին երկպառակություններից, նա համաձայնվում էր հպատակվել Հեյդար-Ղուլի խանին պայմանավոր, որ տեղի հայ ազգաբնակչությանը չի ենթարկելու ծանր հարկահանության։ Իր հերթին Հեյդար-Ղուլին պահանջեց, որպեսզի հավատարմության համար Խանդամիրյանների և Շահկերտի մյուս հայ ազնվական ընտանիքները բնակություն հաստատեն [[Նախիջևան քաղաք]]ում։ <br />
Երկար ժամանակ մերժելով հրավերները՝ Խանդամիրյանները և Աղամալյանները չէին գնում Նախիջևան, սակայն որոշ ժամանակ անց տեղի տալով հավաստիացումներին ու հորդորներին, մեկնում են Հեյդար-Ղուլի խանի մոտ, ով էլ խնջույքի ժամանակ թունավորում է բոլորին։ Շահկերտցիների մյուս գլխավորները, ովքեր չէին ընկել խանի ձեռքը, վախենալով միևնույն ճակատագրից, փախուստի են դիմում [[Կապան]]։ Նրանց հետ Շահկերտից փախուստի են դիմում նաև այլ հայ ընտանիքներ։
 
==Պատմամշակութային հուշարձաններ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շահկերտ» էջից