«Սվաստիկա»–ի խմբագրումների տարբերություն

(→‎Արտաքին հղումներ: Հղման ճշտում)
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
 
=== '''Հայաստան''' ===
19-րդ դարի վերջերին- 20-րդ դարի սկզբներին Հայաստանում հնագիտական պեղումների ժամանակ (Ռեսլեր, [[Նիկողայոս Մառ|Ն.Մառ]], Յ. դը Մորգան, Է. Շանտր, Խ. Սամվելյան, Հ. Օրբելի) հայտնաբերվել են բազմաթիվ իրեր արևի ու Նրա խորհրդանիշերի պատկերներով։ Արևը հաճախ պատկերվել է ուղեկից կենդանիների (առյուծ, ձի, խոյ, ցուլ, արծիվ) հետ։ Ուսումնասիրողները ([[Գրիգոր Ղափանցյան|Գ.Ղափանցյան]], Հր. Աճառյան, Հ. Մարտիրոսյան) պնդում են, որ թռչունները (ծիծեռնակ, արագիլ) ներկայացնում են գարնան արևը, առյուծը՝ ամռան արևը, իսկ ձին «արևի մշտնջենական, ամփոփոխանփոփոխ ուղեկիցն է տարվա բոլոր եղանակներին»։ Մեր նախնիների պատկերացմամբ արևի գունդը երկնակամարում շարժվում էր առյուծների, ձիերի, ցուլերի և այլ արագավազ ու հզոր կենդանիների օգնությամբ։ Հայտնաբերված հնագիտական իրերին ձիերը միշտ պատկերված են շարժման, վարգի ընթացքում, իսկ այդ վիճակը համապատասխանում է արևի շարժման ընթացքին։ Հայոց մատենագրության մեջ նշվում են ձիերի անունները՝ Էնիկ, Մենիկ, Բենիկ, Սենիկ, որոնք լծված էին Արև-Աստծո կառքին և որոնց օգնությամբ կառքը շարժվում էր երկնքում։ Ձիերի օգնությամբ Արև-Աստծո շարժման տեսարան է պատկերված Լճաշենից հայտնաբերված բրոնզե գոտու մի բեկորի վրա (մ. թ. ա. 2-րդ հազարամյակի կես), Հաղպատից հայտնաբերված բրոնզե գոտու վրա և այլն։
 
Արև- Աստվածն ու նրա խորհրդանշանները մեծ քանակությամբ պատկերված են պեղումների ժամանակ հայտնաբերված խեցեղեն իրերի վրա։ Այդպիսի բազմաթիվ իրեր են հայտնաբերվել Շիրակում, Իջևանում, Տավուշում, Լճաշենում, Գարդմանում և այլ վայրերում։ Խեցեղենի վրա արևի ամենից ավելի հաճախ հանդիպող խորհրդանշաններն են խաչն ու սվաստիկան։ Սվաստիկայի պատկերով հնագույն խեցանոթ է հայտնաբերվել Շենգավիթ բնակավայրից (մ. թ. ա. 4-3-րդ հազարամյակներ)։ Այն սև, փայլեցված, գծանախշ թաս է։ Ներսից՝ բաց դեղնավուն ֆոնի վրա պատկերված են օձեր, թռչուններ, շրջանակներ ու սվաստիկա։ Կենտրոնում եռաթև պատկեր է՝ առնված շրջանակի մեջ։ Հայտնաբերված խեցանոթների մեջ կան այնպիսի նմուշներ, որոնց վրա սվաստիկան պատկերված է հատակին, արտաքին մասում։ Հանդիպում են նաև երկճյուղ և եռաճյուղ թեքումներով ու չճյուղավորված թևերով սվաստիկաներ։ Այդպիսիք հայտնաբերվել են Արթիկից, Քարաշամբից (Նաիրիի շրջան), Վանաձորից, Գանձակից (Գարդման)։ Խեցանոթներին շատ են նաև խաչի պատկերները։ Խաչի պատկերներով հնագույն խեցանոթը հայտնաբերվել է Էջմիածնի մոտ գտնվող Թեղուտ բնակավայրից (մ. թ. ա. 5-4-րդ հազարամյակներ)։