«Հովարդ Քարթեր»–ի խմբագրումների տարբերություն

Սակայն [[1922]] թվականի [[նոյեմբերի 4]]-ին, Քարթերն անսպասելիորեն հայտնաբերեց KV62 դամբարանի ավազով ծածկված մուտքը։ Հետաքրքիրն այն էր, որ մուտքի դռների վրա անեղծ էին մնացել կնիքները, որը լրջորեն հույս էր ներշնչում` դարի խոշորագույն հնագիտական բացահայտումն անելու համար։ Կնիքների վրա նշված էր Թութանհամոն անունը։ XX դինաստիայի փարավոն [[Ռամզես VI]]-ի դամբարանի շինարարները, ամենայն հավանականությամբ, ավազով ծածկել էին այդ դամբարանի ճանապարհն ու մուտքը, որը և հետագայում բացատրում էր համեմատորեն նրա լավ պահպանված լինելը։
 
1922 թվականի [[նոյեմբերի 26]]-ին, Քարթերն ու Կարնարվոնը, երեք հազար տարվա ընթացքում առաջին մարդիկ էին, որ մտան դամբարան։ Երկարատև պեղումներից հետո, [[1923]] թվականի [[փետրվարի 16]]-ին, Քարթերը վերջապես իջավ դամբարանի թաղման սրահ, որտեղ գտնվում էր փարավոնի սարկոֆագը` մումիայի հետ միասին։ Փարավոնի հետ թաղված բազմաթիվ գույքի և այլ առարկաների հետ միասին, այնտեղ հայտնաբերվեցին բազում [[արվեստ]]ի գործեր։ Պատանի փարավոնի դամբարանը, որը զմռսված էր եղել ավելի քան երեք հազար տարի, փաստորեն անձեռնմխելի էր մնացել զանազան գողերից ու թալանով ապրող մարդկանցից։ Այնտեղ հայտնաբերվեց մոտ չորս հազար արվեստի ստեղծագործություն, որոնց մեծ մասը այժմ գտնվում է [[Կահիրե]]ի թանգարանում։ Ամենահիասքանչ թանգարանային նմուշը համարվում է դամբարանում հայտնաբերված Թութանհամոնի հետմահումահվան դիմակը, որը պատրաստված է 11,26 [[կգ]] մաքուր [[ոսկի|ոսկուց]] և բազմաթիվ թանկարժեք քարերից։
 
Հռչակավոր [[Էխնաթոն]] փարավոնի այնքան էլ ոչ հայտնի հետնորդի դամբարանի հայտնաբերումը լուսաբանվում էր զանգվածային լրատվամիջոցներով` որպես ամենակարևորագույն բացահայտումը, ինչպես եգիպտագիտության բնագավառում, այնպես էլ հնագիտության մեջ ընդհանրապես։ Հայտնաբերված գանձերի տերը, որը թերևս Եգիպտոսի անհայտ և պատանի տիրակալն էր, միանգամից հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում, իսկ այդ բացառիկ հայտնագործությունը նրա անունը դարձրեց ոչ միայն հանրաճանաչ, այլ հերթական անգամ ավելացրեց հետաքրքրությունը եգիպտական քաղաքակրթության նկատմամբ։
11 445

edits