«Հովարդ Քարթեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
Քարթեր և Կարնարվոն զույգը շուտով ճանաչվեց ամբողջ աշխարհում։ Ի դեմս Քարթերի, Կարնարվոնը գտել էր խիզախ, հասարակ և ինքնազոհ էնտուզիաստի, ով իդեալական կերպով համընկնում էր լորդի նպատակների իրականացման հետ։ Գիտական հասարակությունը թերահավատորեն էր վերաբերվում Քարթերի և Կարնարվոնի փնտրտուքներին և շուտով [[լորդ]]ը նույնպես կորցրեց հետաքրքրասիրությունը անհաջող պեղումների նկատմամբ։
 
Սակայն [[1922]] թվականի [[նոյեմբերի 4]]-ին, Քարթերն անսպասելիորեն հայտնաբերեց KV62 դամբարանի ավազով ծածկված մուտքը։ Հետաքրքիրն այն էր, որ մուտքի դռների վրա անձեռնմխելիանեղծ էին մնացել կնիքները, որը լրջորեն հույս էր ներշնչում` դարի խոշորագույն հնագիտական բացահայտումն անելու համար։ Կնիքների վրա նշված էր Թութանհամոն անունը։ XX դինաստիայի փարավոն [[Ռամզես VI]]-ի դամբարանի շինարարները, ամենայն հավանականությամբ, ավազով ծածկել էին այդ դամբարանի ճանապարհն ու մուտքը, որը և հետագայում բացատրում էր համեմատորեն նրա լավ պահպանված լինելը։
 
1922 թվականի [[նոյեմբերի 26]]-ին, Քարթերն ու Կարնարվոնը, երեք հազար տարվա ընթացքում առաջին մարդիկ էին, որ մտան դամբարան։ Երկարատև պեղումներից հետո, [[1923]] թվականի [[փետրվարի 16]]-ին, Քարթերը վերջապես իջավ դամբարանի թաղման սրահ, որտեղ գտնվում էր փարավոնի սարկոֆագը` մումիայի հետ միասին։ Փարավոնի հետ թաղված բազմաթիվ գույքի և այլ առարկաների հետ միասին, այնտեղ հայտնաբերվեցին բազում [[արվեստ]]ի գործեր։ Պատանի փարավոնի դամբարանը, որը զմռսված էր եղել ավելի քան երեք հազար տարի, փաստորեն անձեռնմխելի էր մնացել զանազան գողերից ու թալանով ապրող մարդկանցից։ Այնտեղ հայտնաբերվեց մոտ չորս հազար արվեստի ստեղծագործություն, որոնց մեծ մասը այժմ գտնվում է [[Կահիրե]]ի թանգարանում։ Ամենահիասքանչ թանգարանային նմուշը համարվում է դամբարանում հայտնաբերված Թութանհամոնի հետմահու դիմակը, որը պատրաստված է 11,26 [[կգ]] մաքուր [[ոսկի|ոսկուց]] և բազմաթիվ թանկարժեք քարերից։