«Յուդիթ Պոլգար»–ի խմբագրումների տարբերություն

Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.1
(Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.1)
 
== Կենսագրություն ==
 
Յուդիթ Պոլգարը ծնվել է Բուդապեշտում՝ հրեական ընտանիքում։ Ընտանիքի երեք երեխաները՝ [[Ժուժա Պոլգար|Ժուժա]], [[Սոֆյա Պոլգար|Սոֆյա]] և Յուդիտ քույրերը ստացել են տնային կրթություն։ Երեխաների կրթությամբ զբաղվել է մայրը՝ Կլարա Պոլգարը, ծննդյամբ Ալտբերգեր, ծնվ. 1946 թ.: Կլարան ծնվել է [[Վիլոկ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա)|Վիլոկ]] գյուղում (այժմ [[Ուկրաինա]]յի [[Անդրկարպատյան մարզ]]), [[Ուժգորոդ (քաղաք, Ուկրաինա)|Ուժգորոդի]] համալսարանի շրջանավարտ<ref>[{{Cite web |url=http://www.sovsport.ru/gazeta/article-item/416742 |title=Սյուզան Պոլգարի հետ հարցազրույց] |accessdate=2015-04-04 |archive-date=2016-03-06 |archive-url=https://web.archive.org/web/20160306101212/http://www.sovsport.ru/gazeta/article-item/416742 |dead-url=yes }}</ref><ref>[http://fakty.ua/48362-urozhenka-ukrainy-klara-polgar---mama-znamenityh-vengerskih-sester-shahmatistok-quot-na-pervom-zhe-svidanii-buducshij-muzh-mne-srazu-stal-rasskazyvat-kakie-genialnye-u-nas-budut-deti-quot Ինչ տաղանդավոր երեխաներ դուք կունենաք]։ Ծնողները ծանոթացել են նամակագրությամբ և հանդիպել են 1965 թ. [[Բուդապեշտ]]ում</ref>։ Մանկուց երեխաներին շախմատ խաղալ սովորեցնում էր հայրը՝ Լասլո Պոլգարը, որը հոգեբան և մանկավարժ էր։ Մեծ քույրերը նույնպես դարձել են ուժեղ շախմատիստուհիներ՝ Ժուժա Պոլգարը միջազգային գրոսմայստեր է [[ԱՄՆ]]-ում, իսկ Սոֆյա Պոլգարը (Կոսաշվիլի) միջազգային վարպետ է [[Իսրայել]]ում։ Սակայն ամենամեծ հաջողությունների հասավ կրտսեր քույրը՝ Յուդիթ Պոլգարը։
 
Գրոսմայստերի կոչում Պոլգարը ստացել է 15 տարեկան, 4 ամսական և 28 օրական հասակում<ref>[http://www.chessbase.com/newsdetail.asp?newsid=2858 ChessBase.com — Chess News — Chess prodigies and mini-grandmasters] {{ref-en}}</ref>։ Յուդիթը դարձել է ամենաերիտասարդ գրոսմայստերը՝ անցնելով [[Ռոբերտ Ֆիշեր]]ի նվաճումները։