«Իռլանդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 68.
== Պատմություն ==
 
Մարդը Իռլանդիայում բնակություն է հաստատել մ. թ. ա. VI հազարամյակում։ Մ. թ. ա. IV դ. Իռլանդիայի տարածք ներխուժեցին կելտական ցեղերը։ V դ. քրիստոնեության տարածման հետեանքով ուժեղացավ ֆեոդալիզմի զարգացումը։ [[795]]-ից սկսվել է նորմանների ներխուժումը։ Երկարատև պայքարն ավարտվել է [[1014]]-ին, Կլոնտարֆի ճակատամարտում իռլանդական դրուժինաների հաղթանակով։ [[1169]]-[[1171]] թվականներին անգլո-նորմանական ֆեոդալների ներխուժումով Իռլանդիայի հարավարևելյան ափերին առաջացել են անգլիական գաղութներ, որոնք հետագայում ստացել են Պեյլ անունը։ [[1297]]-ից գումարվել է [[պառլամենտ]]ը, որը կազմված էր անգլիացի բարոններից և պրելատներից։ [[1495]]-ին այն ենթարկվել է անգլիական պառլամենտին և թագավորին։ Իռլանդիայի գաղութացման ընթացքում ձևավորվել է անգլո-իռլանդական վերնախավը։ [[1541]]-ին Անգլիայի թագավոր [[Հենրիխ VIII]]-ին շնորհվել է Իռլանդիայի թագավորի տիտղոսը։ Իռլանդիայում անգլիական Ռեֆորմացիա տարածելու պատրվակով բռնագրավվել են իռլանդական հողերը, գաղութացվել Պեյլի մեջ չմտնող տարածքները։ Գաղութային քաղաքականության հետևանքով XVI դ. ապստամբություններ բռնկվեցին։ [[1641]]-[[1652]] թվականների ապստամբությունից հետո, որը զուգադիպեց Անգլիական բուրժուական հեղափոխությանը և դաժանորեն ճնշվեց, Իռլանդիան վերածվեց անգլիական գաղութի։ 17-րդ դարի վերջից մինչև 18-րդ դարի կեսը անգլիական իշխանությունները հրապարակել են մի քանի պատժիչ օրենքներ, որի համաձայն իռլանդական կաթոլիկները զրկվում էին քաղաքական և քաղաքացիական իրավունքներից։ 1801-ին վերացվել է Իռլանդիայի պառլամենտական ինքնավարությունը։ XIX դ.դարում Իռլանդիան ամբողջովին վերածվեց [[Անգլիա]]յի ագրարային կցորդի։ Գաղութային և սոցիալական դաժան հարստահարման հետևանքով ուժեղացել է իռլանդական ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը։ Ազգային շարժման մեջ XIX դ. մեծ ազդեցություն էին ձեռք բերել մանրբուրժուական հեղափոխականները՝ ֆենիները։ [[1869]]-ին Իռլանդիայում ստեղծվեցին Առաջին Ինտերնացիոնալի սեկցիաներ։ XIX դ. 70—80-ական թթ. ուժեղ պայքար էր գնում հոմրուչի համար։ Բանվոր դասակարգն սկսում էր ակտիվորեն մասնակցել ազգային շարժմանը։ [[1896]]-ին Ջ. Կոննոփն հիմնադրեց մարքսիստական Իռլանդական սոցիալիստական հանրապետական կուսակցությունը։ [[1905]]-ին ստեղծվեց շինֆեյներների կուսակցությունը, որը հանդես էր գալիս Իռլանդիայի քաղաքական և տնտեսական ինքնուրույնության օգտին։ [[1912]]-ին ձևավորվեց լեյբորիստական կուսակցությունը։ XX դ. սկզբին Իռլանդիայում մեծ թափ ստացավ գործադուլային պայքարը։ Ամենաուժեղը [[Դուբլին]]ի գործադուլն էր ([[1913]]-[[1914]]), որի ընթացքում ստեղծվեց «Իռլանդական քաղաքացիական բանակ» պրոլետարական զինված կազմակերպությունը։ Հեղափոխական իրադրությունն Իռլանդիայում անգլիական կառավարությանն ստիպեց [[1914]]-ին մտցնել հոմրուլը, որի կենսագործումը հետաձգվեց առաջին համաշխարհային պատերազմն սկսվելու պատճառով։ [[1916]]-ի ապստամբությունը, որի նպատակն էր իռլանդական ազգային պահանշներն իրագործել հեղափոխական ճանապարհով, ավարտվեց պարտությամբ։ Իռլանդիայում հեղափոխական պայքարը նոր ուժով ծավալվեց [[1919]]—[[1921]]-ին։ Երկրում սկսվեց ազգային-ազատագրական հակաիմպերիալիստական պատերազմ, որը կրում էր բուրժուա-դեմոկրատական հեղափոխության բնույթ։ [[1921]]-ի [[դեկտեմբեր]]ին [[Մեծ Բրիտանիա]]յի և Իռլանդիայի միջև կնքվեց հաշտության պայմանագիր։ Այնուհետև պայքար ծավալվեց լրիվ քաղաքական անկախության համար։ Երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ ([[1922]]—[[1923]]), որը ազգային-ազատագրական պատերազմի շարունակությունն էր։ Օգտվելով [[Մեծ Բրիտանիա]]յի ռազմաֆաշիստական օգնությունից՝ դոմինիոնի կառավարությունը, որը կազմված էր աշ շինֆեյներներից, հաղթանակ տարավ։ Բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն Իռլանդիայում չավարտվեց։ Երկրում հաստատվեց ոստիկանական վարչակարգ։ [[1932]]-ին՝ իշխանության գլուխ անցավ ֆիաննա ֆայլ կուսակցությունը Դե Վաչերայի գլխավորությամբ, որն արտահայտում էր ազգային բուրժուազիայի շահերը։ [[1940]]-ին ԻԿԿ ստիպված էր դադարեցնել իր գործունեությունը։ [[1939]]—[[1945]]-ի [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Իռլանդիան չեզոքություն պահպանեց։ [[1949]]-ին, իռլանդական ժողովրդի երկարամյա պայքարի հետևանքով, Իռլանդիան հռչակվեց անկախ հանրապետություն։ Սակայն կախումը անգլիական կապիտալից չթուլացավ։ [[1960]]-ական թթ.թվականներին ուժեղացավ ամերիկյան և արևմտա- գերմանական կապիտալի թափանցումը Իռլանդիա։ Իռլանդիայի կառավարությունը պաշտոնապես վարում է չեզոքության և ռազմական խմբավորումներին չմիանալու քաղաքականություն։ Միաժամանակ, ներքին և արտաքին ճնշման տակ նա ստիպված է միջազգային կարևոր հարցերում հանդես գալ այդ տերությունների կողքին։ [[1969]]-ից ի վեր, [[Հյուսիսային Իռլանդիա]]յում դրությունը վատթարանալու կապակցությամբ, իռլանդական կառավարությունը դատապարտում է անգլիական կառավարության գործողությունները և հանդես է գալիս Հյուսիսային-իռլանդական պրոբլեմի քաղաքական կարգավորման օգտին։ Իռլանդիան [[ՄԱԿ]]-ի անդամ է [[1955]]-ից, «ընդհանուր շուկայի» անդամ՝ [[1973]]-ից։
 
== Աշխարհագրություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իռլանդիա» էջից