«Սպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Karl Theodor von Piloty Murder of Caesar 1865.jpg|մինի|278x278փքս|[[Հուլիոս Կեսարի սպանություն|Կայսր Հուլիոս Կեսարի սպանությունը]] [[Հռոմեական սենատ|Հռոմեական սենատում]]։ Սա պատմությանը հայտնի արքայասպանության վառ օրինակներից է։ Ներկայիս [[Քրեական իրավունք|քրեաիրավական իմաստով]] այն կարող է որակվել մի խումբ անձանց կողմից քաղաքական գործունեությամբ պայմանավորված առանձնակի դաժանությամբ սպանություն։]]
{{Քրեական իրավունք}}
'''Սպանություն''' ({{lang-lat|-cidium}}, [[մարդասպանություն]]՝ homocidium), [[Քրեական իրավունք|քրեական իրավունքում]]՝ ապօրինաբար մեկ ուրիշին զրկելը, որը հանդիսանում է անձի դեմ ուղղված [[Հանցագործություն|ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություն]]։ Սպանություն կարող է համարվել բացառապես [[Դիտավորություն|դիտավորությամբ կատարված արարքը]], ուստի դիտավորության մեղքի ձևի բացակայության պայմաններում արարքը կարող է որակվել որպես անզգուշությամբ կյանքից զրկում։ Քրեաիրավական իմաստով սպանություն չի կարող համարվել նաև օրենքի սահմաններում (օրինակ՝ [[Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներ|անհրաժեշտ պաշտպանության]] վիճակում) մեկ ուրիշին կյանքից զրկելը կամ [[Ինքնասպանություն|ինքնասպանությունը]] (ինքնասպանության փորձը):
'''Սպանություն''', դիտավորությամբ կամ անզգուշությամբ մարդուն կյանքից զրկելը։ Քրեական օրենսդրությամբ դիտավորյալ սպանությունը [[անձ]]ի դեմ ուղղված առավել ծանր հանցագործություն է։ Տարբերվում են դիտավորյալ սպանության ծանրացնող հանգամանքներում, դիտավորյալ սպանությունը առանց ծանրացնող հանգամանքների, դիտավորյալ սպանությունը հոգեկան հանկարծական խիստ հուզված վիճակում, սպանությունը անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանների անցումով, անզգույշ սպանությունը։ Ծանրացնող հանգամանքներում են համարվում՝ շահադիտական կամ խուլիգանական դրդումներով, տուժողի կողմից իր ծառայական կամ հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ, երկու կամ մի քանի անձանց, հանցավորի համար ակնհայտ հղի վիճակում գտնվող կնոջ, առանձին դաժանությամբ կամ շատերի [[կյանք]]ի համար վտանգավոր եղանակով, այլ հանցագործություն թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված, բռնաբարության հետ զուգակցված, ինչպես նաև առանձնապես վտանգավոր [[ռեցիդիվիստ]]ի կամ նախկինում սպանությունը կատարած անձի կողմից կատարված սպանությունները։ Ծանրացնող հանգամանքներում դիտավորությամբ կատարված սպանության համար նախատեսվում է ազատազրկում 8-15 տարի ժամկետով կամ [[մահապատիժ]], իսկ առանց ծանրացնող հանգամանքների դիտավորյալ սպանության համար՝ ազատազրկում 5-10 տարի ժամկետով։ [[Հոգեկան]] խանգարված խիստ հուզված վիճակում և անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցումով կատարված սպանությունները համարվում են մեղմացնող հանգամանքներում կատարված սպանությունը։ Բնույթով առավել նվազ վտանգավոր է անզգուշությամբ կատարված սպանությունը։
 
Սպանությունը կարող է կատարվել ծանրացուցիչ և մեղմացուցիչ հանգամանքներում։ Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված է համարվում, օրինակ, [[Հղիություն (մարդ)|հղի կնոջ]], անօգնական վիճակում գտնվողի, [[Ընտանիք|ընտանեկան դրությամբ]] և [[Հաշմանդամություն|հաշմանդամությամբ]] պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվողի, [[Անչափահաս|անչափահասի]] սպանությունը, առանձնակի դաժանությամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակներով, շահադիտական կամ խուլիգանական դրդումներով կամ պատվերով կատարված սպանությունը։ Մեղմացուցիչ հանգամանքներում է [[Աֆեկտ|աֆեկտի]] պահին կատարված սպանությունը, ծննդկանի կամ ծննդաբերողի կողմից երեխայի սպանությունը, օրինական միջոցների սահմանանցմամբ կատարված սպանությունը և այլն։ Սպանություն է համարվում նաև, այսպես կոչված, «մահանպաստ», «մահաբեր» գաղափարախոսությունների տարածման հետևանքով ինքնասպանության հակելը։
 
Սպանությունը կարող է կատարվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ։ Ի տարբերություն ուղղակի դիտավորությամբ սպանության, որի պարագայում մարդը [[Հանցավոր արարք|հանցավոր արարքը]] կատարելիս նախատեսում է մարդուն կյանքից զրկելու հնարավորություն, անուղղակի դիտավորության պարագայում հանցավորը անտարբերություն է ցուցաբերում որպես իր գործողության հետևանք՝ մահվան առաջացման նկատմամբ։ Սպանության քրեագիտական գնահատականի համար կարևոր է ուսումնասիրել նաև վերջինիս սուբյեկտիվ կողմի ֆակուլտատիվ հատկանիշները։ Այս տեսանկյունից, սպանությունը կարող է լինել խուլիգանության, շահ ստանալու խանդի, վրեժի և այլ շարժառիթներով։
 
Սպանության [[Հանցագործության սուբյեկտ|հանցակազմի սուբյեկտ]] կարող է լինել միայն մեղսունակ ֆիզիկական անձը։ [[Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիք|Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի]] հարցում տարբեր պետություններում մոտեցումները տարբեր են։ Օրինակ՝ [[Հայաստան|Հայաստանում]] սպանության հանցակազմի սուբյեկտ կարող է հանդիսանալ 14 տարին լրացած, մեղսունակ, ֆիզիկական անձը։
 
== Անվան ծագումնաբանություն ==
{{Մարդասպանություն}}
 
 
{{Մահ}}