«Նեֆերտեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Դիցաբանական կերպար}} '''Նեֆերտեմ''' ({{lang-en|Nefertem}}, {{IPAc-en|ˈ|n|ɛ|f|ər|ˌ|t|ɛ|m}}, հավանաբար նշանակել է «գեղեցիկը, որը փակվում է» կամ «այն մեկը, որը չի փակվում», գրվել է նաև '''Նեֆերտում''' կամ '''Նեֆեր-տեմու'''), լոտոսի ծաղիկ, որը Հին Եգիպտոսի դիցաբանություն|Հին Եգիպտոս...»:
(Տարբերություն չկա)

08:43, 21 Սեպտեմբերի 2021-ի տարբերակ

Նեֆերտեմ (անգլ.՝ Nefertem, /ˈnɛfərˌtɛm/, հավանաբար նշանակել է «գեղեցիկը, որը փակվում է» կամ «այն մեկը, որը չի փակվում», գրվել է նաև Նեֆերտում կամ Նեֆեր-տեմու), լոտոսի ծաղիկ, որը Հին Եգիպտոսի դիցաբանության մեջ աշխարհի ստեղծման ժամանակ առաջացել է նախնական ջրերից[1]։

Նեֆերտեմ
Տեսակհին եգիպտական աստվածություն
ԴիցաբանությունԵգիպտական դիցաբանություն
Սեռարու
ՀայրՊտահ
ՄայրՍեհմետ
 Nefertum Վիքիպահեստում

Նեֆերտեմը ներկայացրել է և՛ արևի առաջին շողը, և՛ եգիպտական կապույտ լոտոսի ծաղկի հաճելի բույրը, և ստեղծվել է նախնական ջրերից՝ եգիպտական կապույտ ջրաշուշանի մեջ։ Նեֆերտեմի տիտղոսներից էին՝ «Նա, ով գեղեցիկ է» և «Արեգակի ջրաշուշանը», իսկ Մեռյալների գրքում ասվումէր․

Նեֆերտեմի նման բարձրացիր կապույտ ջրաշուշանից դեպի Ռայի (արարչի ու արև աստծո) ռունգերը, և ամեն օր դուրս արի հորիզոնից։

Նեֆերտեմը համարվել է Պտահ արարիչ աստծո որդին, իսկ նրա մայր համարվել են աստվածուհիներ Սեհմետն ու Բաստետը։ Արվեստում նա սովորաբար պատկերվել է որպես գեղեցիկ երիտասարդ տղամարդ՝ գլխի շուրջ կապույտ ջրաշուշանի ծաղիկներ։ Որպես Բաստետի որդի նա երբեմն պատկերվել է առյուծի գլխով կամ որպես թիկնած առյուծ կամ կատու։ Հին եգիպտացիները հաճախ կրել են նրա փոքրիկ արձանիկները որպես հաջողության հմայիլներ։

Հայտնաբերվել է Նեֆերտեմի գլխով արձանիկ, որը պատկերում է Թութանհամոնին երեխա ժամանակ։

Պատկերասրահ


Ծանոթագրություններ

  1. Nefertem page at Ancient Egypt: the Mythology retrieved June 21, 2008.

Հետագա ընթերցանություն

  • Morenz, Siegfried; Schubert, Johannes (1954). Der Gott auf der Blume: Eine ägyptische Kosmogonie und ihre weltweite Bildwirkung (German). Verlag Artibus Asiæ.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)